Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի պահանջների համաձայն քաղաքացիների զինվորական հաշվառման կարգը և այդ գործընթացին առնչվող իրավահարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 19.02.2018թ. N 155-Ա որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից, ընդ որում, նշված կետի համաձայն որոշման նախագիծը պետք է պարունակեր նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների ցանկի հաստատումը, որը սակայն հետագա քննարկումների արդյունքում խնդիրներ է առաջացրել գաղտնիության ռեժիմի պահպանման առումով, որի արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նախաձեռնվել է ՀՀ վարչապետի 19.02.2018թ. N 155-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու գործընթաց:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Քաղաքացիների զինվորական հաշվառման կարգը նախկին «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն սահմանված է եղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշմամբ, «Պաշտպանության մասին» 15.11.2017թ. ՀՕ-196-Ն օրենքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ քաղաքացիների զինվորական հաշվառման հետ կապված հարաբերությունները նախատեսվել են օրենքի 5-րդ գլխում, որի նորմերի համաձայն զինվորական հաշվառման գործընթացին տրվել են որակապես նոր կարգավորումներ և անհրաժեշություն է առաջացել զինվորական հաշվառման կարգը սահմանել նոր որոշմամբ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու քաղաքացիների սահմանադրական պարտականության իրացման շրջանակներում ապահովելու քաղաքացիների զինվորական հաշռման գործընթացի ամբողջականությունը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են քաղաքացիների զինվորական հաշվառման նպատակը, խնդիրները, հաշվառում իրականացնող մարմինները, քաղաքացիների զինվորական հաշվառման հետ կապված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների գործողությունները, զինվորական հաշվառման գործընթացում կիրառվող փաստաթղթերի ձևերը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն քաղաքացիների զինվորական հաշվառման գործընթացի հստակ կանոնակարգումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պետք է հաստատվի զինվորական հաշվառումը վարելու հրահանգը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում
-
Քննարկվել է
12.06.2018 - 27.06.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 9402
Տպել