Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

        Հիշյալ օրենքի նախագծով առաջարկվում են նոր իրավական կարգավորումներ, որոնք հանգում են հետևյալին.

       1. Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու հստակ օրենսդրական հիմքերի նախատեսում։ 

       2. Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու հսկող դատախազի որոշումն անմիջական վերադաս դատախազի կողմից հաստատելու կարգի նախատեսում։ 

       3. Բաժնի պետին առարկություն ներկայացնելու լիազորության վերապահում։

  • Քննարկվել է

    12.06.2018 - 02.07.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10646

Տպել

Առաջարկներ`

Grigor Minasyan

14.06.2018

սույն նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ գործը նոր քննիչին փոխանցվելուց հետո առնվազն 10 օր հետաձգվում է գործի ընթացքի լուծումը` դրանով իսկ խախտվելով դատավարության մասնավոր մասնակիցների իրավունքները, այնինչ նախագծի հեղինակները մոռացել են, որ գործը բավական երկար ժամանակ մնում է առանց շարժի (որևէ քննչական կամ դատավարական գործողություններ չեն կատարվում), որն ավելի վտանգավոր է մասնավոր մասնակիցների իրավունքների խախտման առումով, որովհետև նույն քննիչի մոտ մնալով, այսպես կոչված, սայլը տեղից չի շարժվում, իսկ նոր քննիչն այն վարույթ ընդունելուց հետո, թեկուզ և 10 օր ուշացումով, գործով կատարում է քնչական գործողություններ, որպիսի պայմաններում որոշակի ժամանակ որևէ գործողություն չկատարելը ևս պետք է լինի վարույթից հեռացնելու հիմք: Ինչ վերաբերվում է հիմնավորման մեջ նշված այն մտքին, որ վարույթից հեռացնելու փոխարեն բացը կարելի է լրացնել դատախազի կողմից տրված ցուցումով, ապա հենց հեղինակները նշել են, որ դատախազի ցուցումի կապակցությամբ ներկայացված առարկության մեջ նշվել է, որ գործողությունները ներառված եղել են պլանում, այլ կերպ ասած, ցուցում տալու դեպքում քննիչը կարող է ցանկացած ժամանակ ասել, որ դա իր պլանում առկա է, քանի որ պլան կոչեցյալ փաստաթուղթը որևէ կերպ չի հաշվառվում, և ցանկացած պահի կարող է դա կազմվել, ու դրանով փորձել արդարացնել անգործությունը: Երկար ժամանակ մի գործով գործողություն չկատարելը պայմանավորել այլ գործերով ծանրաբեռնվածությամբ, արդարացի չէ գոնե տվյալ գործով մասնավոր մասնակիցների նկատմամբ, ուստի սրանով ևս մեկ անգամ հիմնավորվում է, որ երկար ժամանակ գործողություն չկատարելը վարույթից հեռացնելու իրավաչափ հիմք է, ինչը պետք է նախատեսել:

Grigor Minasyan

12.06.2018

Դատախազին առարկություն ներկայացնելու համար սահմանված է ժամկետ: Ըստ նախագծի` կարելիէ հասկանալ, որ բողոքարկման ժամանակահատվածում քրեական գործը մնում է նույն քննիչի վարույթում: Այս դեպքում առաջանում է այդ ընթացքում ձեռք բերված ապացույցների թույլատրելիության հարցը, այլ կերպ ասած` որքանով է թույլատրելի լինում այդ ընթացքում ձեռք բերված ապացույցը` պատշաճ սուբյեկտի առումով: Այդ հարցը բաց է մնում, ուստի առաջարկում եմ որևէ կերպ հստակեցնել որոշման բողոքարկամ ժամանակահատվածում քրեական գործով ապացույցների ստացման գործընթացը:

Grigor Minasyan

12.06.2018

Այս առաջարկով ստացվում է, որ քննիչը պետք է առերևույթ հանցանք կատարի, որ հնարավորություն ստեղծվի նրան հեռացնել վարույթից: Դրանից հետո պարտադիր պետք է քննարկվի նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորության հարցը: Այլ կերպ ասած, վարույթից հեռացնելու համար կարգապահական խախտում կատարելը բավարար չի լինի, ինչը կիմաստազրկի այս ինստիտուտը: Բացի այդ, չի նախատեսվել որոշակի ժամանակ որևէ քննչական կամ դատավարական գործողություն կատարված չլինելու դեպքում վարույթից հեռացնելու հնարավորությունը:

Տեսնել ավելին