ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 165-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը`

  

Հրամայում եմ

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 23-ի «Ներքին աուդիտի ստորաբաժանմանը և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող հիմնական պահանջները սահմանելու մասին» N 165-Ն հրամանով հաստատված հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետում «կարող է ընդգրկվել նաև ոչ հանրային հատվածի կազմակերպության առավելագույնը երկու ներկայացուցիչ» բառերը փոխարինել «կարող են ընդգրկվել նաև ոչ հանրային հատվածի կազմակերպության ներկայացուցիչներ» բառերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

    

 

 

Ա. ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

  • Քննարկվել է

    08.06.2018 - 24.06.2018

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8695

Տպել