ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՐԻՈՒՍ ՄԱԼԻԿ ՄԱՔԳԻԻՆ, ՋԱՍԹԻՆԻԱՆ ԼՈՒԻՍ ՋԵՍԱՓԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՏԱԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ --------------------------- 2025 թ. № -Ա
ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՐԻՈՒՍ ՄԱԼԻԿ ՄԱՔԳԻԻՆ, ՋԱՍԹԻՆԻԱՆ ԼՈՒԻՍ ՋԵՍԱՓԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՏԱԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ու 2.1-ին ենթակետերով և 3-րդ կետով Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ հանդիսացող՝
1) Դարիուս Մալիկ Մաքգիին (ծնված` 1997 թվականի մարտի 21-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
2) Ջասթինիան Լուիս Ջեսափին (ծնված` 1997 թվականի մարտի 21-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն):
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հովհաննես Արտակի Մարգարյանին (ծնված` 1999 թվականի սեպտեմբերի 26-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Հնոցավան 5 շարք, տ. 7, զինհաշվառումը՝ Շիրակի մարզի Զ/Կ, հրաձգության Եվրպայի 2025 թվականի առաջնության հաղթող՝ 1-ին մրցանակակիր, նախորդ տարկետումը տրամադրվել է ՀՀ կառավարության 18.07.2024 թ. N 1104-Ա որոշմամբ՝ մինչև 26 տարին լրանալը՝ 26.09.2025 թ.):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Տևողություն
09.12.2025 25.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 236
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: