Մերինե Աթոյան
08.06.2018
1. Անհրաժեշտ է պաշտոնների ենթախմբերը ներկայացնել 1-2, 3-5, 6-8 ձևաչափով, ոչ թե, ինչպես գրված է՝ 12, 35 կամ 68 ենթախումբ: 2. Որտեղի՞ց է հայտնվել «քաղաքացիական ծառայության 3-րդ դասի պետական խորհրդական» դասային աստիճանը
4 - Կողմ
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ (ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի թիվ ՀՕ-206-Ն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկման անհրաժեշտությամբ, որի համաձայն նախատեսվում է հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է «Հանրային ծառայության առանձին տեսակների պաշտոնների և դասային կոչումների (աստիճանների) համապատասխանությունը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումը:
Քննարկվել է
06.06.2018 - 21.06.2018
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Արդարադատություն
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 9729
Տպել08.06.2018
1. Անհրաժեշտ է պաշտոնների ենթախմբերը ներկայացնել 1-2, 3-5, 6-8 ձևաչափով, ոչ թե, ինչպես գրված է՝ 12, 35 կամ 68 ենթախումբ: 2. Որտեղի՞ց է հայտնվել «քաղաքացիական ծառայության 3-րդ դասի պետական խորհրդական» դասային աստիճանը