Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2017 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՕ-235-Ն օրենքը, որը գործողության մեջ է մտել 2018 թվականի հունվարի 6-ին:

Սույն որոշման նախագծի ընդունումը թելադրված է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով և բխում է ՀՀ վարչապետի 2018 թվականի փետրվարի 16-ի N 144-Ա որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է միջազգայնորեն ընդունված պայմաններ ու հնարավորություններ ստեղծել օտարերկրյա ճարտարապետների համար, որոնք առիթ կունենան մասնագիտական գործունեություն իրականացնելու Հայաստանի Հանրապետությունում:

Նախագծի հիմնական սկզբունքը բխում է Ճարտարապետների միջազգային միության Գլխավոր Համաձայնագրի դրույթներից, այն է` օտարերկրյա ճարտարապետին հյուրընկալող երկրում գործունեություն իրականացնելիս պետք է համագործակցի տվյալ երկրի ճարտարապետի հետ:

Համաձայնագրի անգլերեն բնագիրն է` «UIA Accord on Recommended International Standardsof Professionalism in Architectural Practice» և վերը նշված կանոնը հետևյալ շարադրանքն ունի`  

«Accord Policy on Practice in a Host Nation

Architects providing architectural services on a project in a country in which they are not registered shall collaborate   with a local architect to ensure that proper and effective understanding is given to legal, environmental, social, cultural, and heritage factors. The conditions of the association should be determined by the parties alone in accordance with    UIA ethical standards and local statutes and laws.»

Ռուսերեն պաշտոնական թարգմանությունը` «Соглашение МСА по рекомендуемым международным стандартам профессионализма в архитектурной практике»և կանոնի տեքստը հետևյալն է`

«Рекомендуемое руководство по политике в отношении практики в зарубежной стране

Политика «Соглашения МСА»

Архитекторы, предоставляющие архитектурные услуги по объекту, расположенному в стране, в которой они не зарегистрированы, должны сотрудничать с местным архитектором в интересах обеспечения надлежащего и эффективного понимания местной среды, исторического наследия, а также местных правовых, социальных и культурных факторов. Условия такой ассоциации должны определяться только вовлеченными сторонами и соответствовать этическим стандартам МСА и местным правовым актам и законам.»

Այս կանոնը կիրառվում է ՃՄՄ անդամ բոլոր երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանի Հանրապետությունը:

Ռուսաստանի Դաշնության «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքում այն ամրագրված է `

«Федеральный закон об архитектурной деятельности в Российской Федерации»  Статья 3.1. Архитектурная деятельность иностранных граждан, лиц без гражданства и иностранных юридических лиц

Иностранные граждане, лица без гражданства ииностранные юридические лица осуществляютархитектурную деятельность наравне с российскимигражданами и юридическими лицами, если этопредусмотрено международным договоромРоссийской Федерации. При отсутствиисоответствующего международного договораРоссийской Федерации иностранные граждане, лицабез гражданства и иностранные юридические лицамогут принимать участие в архитектурнойдеятельности на территории Российской Федерациитолько с архитектором - российскими гражданином или юридическим лицом.

Հիմնական դրույթից բացի նախագծում ներառվել են կարգավորման մանրամասներ, որոնք պարզաբանված են ՃՄՄ Համաձայնագրում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագծի մշակմանը մասնակցել է Հայաստանի ճարտարապետների պալատը:

 

  • Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը, որպես առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ և Հայաստանի ճարտարապետների պալատը, որպես Ճարտարապետների միջազգային միության անդամ, կունենան կարգավորված միջավայր մասնագետների և ծառայությունների ազատ փոխանակման համար:

 

  • Քննարկվել է

    06.06.2018 - 26.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7729

Տպել