07.12.2025
Նախագիծը ողջունելի է: Վաղ հասակում հաղորդակցման բնորոշ ձև է իրավիճակային- գործնական հաղորդակցումը, երբ երեխան մեծահասակի հետ համագործակցության անհրաժեշտություն է զգում, այն էլ՝ իր համար կարևոր մեծահասակի հետ։ Ուստի այս տարիքային խմբում երեխաների թվի կրճատումը ի նպաստ երեխայի անձի զարգացմանն ուղղված կլինի: Մեծաթիվ խմբերում դաստիարակն ավելի շատ ապահովում է երեխաների անվտանգությունը, և զարգացման ոլորտները ստվերում են մնում, իսկ փոքրաթիվ խմբերում երեխա- մեծահասակ համամասնությունը ճիշտ համագործակցություն կապահովի,որն էլ հետագայում հիմք կհանդիսանա անձի համակողմանի զարգացմանը: