«ՀՀՇՆ __________-2025 «ՇԵՆՔԵՐԻ և ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
Սույն շինարարական նորմերը մշակվել են ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) սկզբունքներին համապատասխան։ Կոնվենցիայի հիմնարար սկզբունքներն են՝ բոլոր մարդկանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը հասարակական կյանքին, հավասար հնարավորությունները և մատչելիությունը։ Սույն նորմերի հիմքում դրված է համընդհանուր դիզայնի սկզբունքը, որը նախատեսված է Կոնվենցիայով և արտացոլված է ազգային և միջազգային ստանդարտներում։Կոնվենցիայի սկզբունքների կիրառումը նախագծման և շինարարության գործընթացում նպատակ ունի ձևավորել անարգել, անվտանգ և հարմարավետ միջավայր բոլոր անձանց համար՝ անկախ նրանց ֆիզիկական, զգայական, տարիքային կամ այլ առանձնահատկություններից, առանց հետագա վերակառուցման կամ հարմարեցման անհրաժեշտության։
-
Քննարկվել է
25.11.2025 - 10.12.2025
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Քաղաքաշինության կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 484
Տպել