Լրամշակման փուլում է
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. |
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 111-րդ հոդվածի 4-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով և ի կատարումն ՀՀ վարչապետի 2018 թվականի մարտի 21-ի N 280-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետի: Նախագծի մշակումը պայմանավորված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությամբ: |
2 |
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները |
|
«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով տրվել են ոլորտում օգտագործվող հիմնական հասկացությունները, այդ թվում «կյանքի դժվարին իրավիճակ» հասկացությունը, որի առաջացման պատճառներից մեկը սահմանվում է նաև երեխաի առանց ծնողական խնամքի մնացած լինելու հանգամանքը: Նույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված է կյանքի դժվարին իրավիճակում, այդ թվում երեխաների առանց ծնողական խնամքի մնացած լինելու դեպքերում, խնամքի ծառայությունների տրամադրում՝ համապատասխան կազմակերպությունների կողմից: Ներկայումս, այդ ծառայությունների տրամադրոմը կազմակերպվում են, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1288-Ն որոշմամբ սահմանված կարգով և ձևով, որը չի բավարարում ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Այդ իսկ պատճառով, ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կարգավորել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հետ իրականացվող աշխատանքների ընթացքում կազմվող անհատական սոցիալական ծրագրի հետ կապված հարաբերությունները: |
3. |
Առաջարկվող կարգավորման բնույթը |
|
Նախագծով սահմանվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամ երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման ընթացակարգը: |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հետ աշխատող, խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններում, անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, կիրառվում է երեխաների սոցիալական կարիքների գնահատման, անհատական ծրագրի կազմման, դրա իրականացման և արդյունքների գնահատման միասնական ընթացակարգ: |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
« ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
« ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է 2018 թվականի մայիսի -ին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am ինտերնետային կայքում, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության հրապարակման միասնական www.e-draft.am կայքում:
ՏԵՂԵԿԱՆՔ
« ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
31.05.2018 - 18.06.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 11017
Տպել