Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2017 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- որոշման վերնագրից, ինչպես նաև որոշման ամբողջ տեքստից հանել «ծառայողական» բառը.
- որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 2-րդ կետը «վայրից» բառից հետո լրացնել «(քաղաք, գյուղ)» բառերով.
- որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերում և 3-րդ բաժնի 22-րդ կետում «հիմնական աշխատանքի վայրից» բառերը փոխարինել «աշխատանքի հիմնական վայրից» բառերով.
- որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 7-րդ կետի 1-ին նախադասությունից հանել «պետական տուրքերը» բառերը, իսկ 2-րդ նախադասության «կամ, անկախ հեռավորությունից, հիմնական աշխատանքի վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում» բառերը փոխարինել «դեպքում» բառով.
- որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 9-րդ կետում, 2-րդ բաժնի 11-րդ կետի 2-րդ պարբերությունում և 3-րդ բաժնի 21-րդ կետում «վերադառնալուց» բառից հետո լրացնել «և աշխատանքի ներկայանալուց» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
01.03.2017 - 16.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Հանրային քննարկում
01.03.2017 14:15
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Դիտումներ` 10783
Տպել