Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

18-23 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԵՏԽՆԱՄՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«18-23 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԵՏԽՆԱՄՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  

1.

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

       «18-23 տարեկան անձանց նկատմամբ, որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն՝ մասնագիտացված խնամատարության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի և 139-րդ հոդվածի 2-րդ մասի: 

    Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը՝ երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում վարվող պետական քաղաքականության հիմնական նպատակներից մեկն է: Այդ պատճառով երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներով պայմանավորված՝  նախատեսվում է նոր թափ հաղորդել հանրապետությունում խնամատար ընտանիքների ձևավորման գործընթացին, որն առաջին հերթին դիտվելու է որպես շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող այն երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև, ովքեր տարբեր պատճառներով հնարավորություն չունեն խնամք ստանալ կենսաբանական կամ խնամակալի ընտանիքներում:

       2018 թվականի հունվարի 18-ին օրինական ուժի մեջ մտած ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված՝ խնամատար ընտանիքների տեսակների ու ձևերի ներդրումը նպատակ ունի բարձրացնել խնամատար ընտանիքում երեխայի խնամքի կազմակերպման գործընթացի արդյունավետությունը և նպաստել հաշմանդամություն ունեցող  երեխաների խնամքի կազմակերպմանը մասնագիտացված խնամատար ընտանիքում: 

        Խնամատար ընտանիքի նոր տեսակների ներդրումը համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերին, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում հեղինակավոր միջազգային կառույցների կողմից ընդունված փաստատթղթերին, մասնավորապես՝

1)       Միացյալ Ազգերի Կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) 1989 թվականի Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիային (այսուհետ՝ Կոնվենցիա),

2)       Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային դատական ակտերին,

3)       Եվրոպայի խորհրդի Վերանայված եվրոպական սոցիալական խարտիային,

4)       ՄԱԿ-ի «Երեխայի այլընտրանքային խնամքի մասին» ուղեցույցին, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների հանձնաժողովի մեկնաբանություններին և  այլն:

2.

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայում մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն փորձագիտական եզրակացությանն է ներկայացվել «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց հաշվառման, որակավորման և երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու,  խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների  վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի անհրաժեշտ է սահմանել նաև 18-23 տարեկան անձանց նկատմամբ մասնագիտացված խնամատարության իրականացման կարգ՝ մասնագիտացված խնամատար ընտանիքին որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն: Այդ նպատակով մշակվել է սույն նախագիծը, որը կարգավորվում է 18-23 տարեկան անձանց նկատմամբ, որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն՝ մասնագիտացված խնամատարության իրականացման իրավահարաբերությունները:

2.

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Հայաստանի Հանրապետությունում երեխաներին խնամատար ընտանիք հանձնելու վերաբերյալ օրենսդրության վերանայման և բարեփոխման անհրաժեշտությունը մատնանշվել  է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև  միջազգային կազմակերպությունների կողմից:

  Սույն կարգի նպատակն է նպաստել 18-23 տարեկան անձանց նկատմամբ, որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն  ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը և զարգացնել այս խնամքի այլընտրանքային ձևը:

Սույն կարգով հստակ սահմանվում են 18-23 տարեկան անձանց նկատմամբ, որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն՝ մասնագիտացված խնամատարության իրականացման իրավահարաբերությունները:

3.

Ակնկալվող արդյունքը

 

 Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է`

1)        Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, սահմանել և կանոնակարգել 18-23 տարեկան անձանց նկատմամբ, որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն՝ մասնագիտացված խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու գործընթացը.

2)        խնամատարության տարբերակված տեսակի սահմանումով ապահովել առավել հասցեական և անհրաժեշտ ծառայությունների մատուցում:

4.

Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված  ինստիտուտները և անձիք

 

  Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

5.

  Խնամատար ընտանիքի դերի ու նշանակության, երեխայի և խնամատար ընտանիքի ընտրության, խնամատար ընտանիքում գտնվող երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության կանոնակարգման  վերաբերյալ հասարակությանը իրազեկումը:

 

Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության e_draft ինտերնետային կայքում` 2018  թվականի մայիսի  30-ին:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«18-23 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԵՏԽՆԱՄՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

 Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«18-23 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԵՏԽՆԱՄՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

 Որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններրի կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    31.05.2018 - 18.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7965

Տպել