Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Գնման գործընթացների կազմակերպման ժամկետների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գնման գործընթացների կազմակերպման ժամկետների մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1.

Անհրաժեշտությունը

 

«Գնման գործընթացների կազմակերպման ժամկետների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է սույն թվականի ապրիլ ամսվա ընթացքում համացանցի ոչ կանոնավոր և խափանված աշխատանքով:  

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Սույն թվականի ապրիլ ամսվա ընթացքում խաթարված է եղել համացանցի անընդհատությունը, ինչը «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պատվիրատուների համար առաջացրել է տեխնիկական խոչընդոտներ՝ գնման գործընթացները գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում իրականացելու համար: 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նապատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակն է վերոնշյալ հանգամանքի առաջացման պայմաններում «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պատվիրատուների համար ապահովել օրենսդրական հնարավորություն՝ գնման գործընթացները գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կազմակերպելու համար: Մասնավորապես նախատեսվում է ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետով նախատեսված ժամկետը երկարաձգել 2018թ. նախատեսված այն գնումների մասով, որոնց կատարման համար անհրաժեշտ գնման հայտերի կազմման՝ հիշյալ կետով նախատեսված  ժամկետը լրացել է:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Որոշ­ման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գնման գործընթացներում առաջացած խնդրի կարգավորմամբ ապահովել «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պատվիրատուների բնականոն գործունեությունն ու անխափան աշխատանքը:

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

---

  • Քննարկվել է

    30.05.2018 - 15.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8526

Տպել