Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ 27.04.2018-12.05.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Գործարարությամբ զբաղվելը 2018 ծրագրի վարկանիշային աղյուսակի «Ընկերությունների գրանցումը» ցուցիչով Հայաստանի Հանրապետության զբաղեցրած դիրքի համար հիմք է հանդիսացել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ իրավաբանական անձանց համար կնիք ունենալու և կնիքի կիրառման պահանջ սահմանող դրույթների առկայությունը:
Հարկ է նշել, որ Կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»N 140-Ն որոշմամբ Հայստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներից հանվել է կնիքը օգտագործելու պարտադիր պահանջը, սակայն հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներկայումս Կառավարության որոշումներում առկա են կնիքի կիրառելիության վերաբերյալ դրույթներ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվել է բացառել իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:


4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կբացառվի կնիքի կիրառման անհրաժեշտությունը:

  • Քննարկվել է

    30.05.2018 - 14.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8064

Տպել