Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Շահեն Շահինյան 07.11.2025 13:40:07 Ընդունվել է

Նախ շատ ողջունելի է որ անդրադանձ է կատարվել և առաջին անգամ իրական փորձ է արվում լուծել Կադաստրային քարտեզներում առկա սխալների խնդիրը։ Սույնի հետ կապված ունեմ հետևյալ առաջարկները․

1․ Առաջարկում եմ սահմանել կադաստրի կոմիտեի կողմից հարուցվող վարչական վարույթի կատարման հստակ ժամկետ, և սահմանել ժամկետների խաղտման դեպքում պատասխանատվություն։

2․ Սույն կարգավորմամբ չափագրողների վրա է դրվում անհամաչափ պատասխանատվություն, համաձայն հրապարակված տեքստի չափագրողը պատասխանատու է լինելու ոչ միայն իր մասնագիտական գործառույթների համար, այլ նաև տարբեր մարմիններ հարցումների իականացման ինչպես նաև տեղում հարևանների մասնակցությամբ գործընթացի կազմակերպման համար։ Սա բավականին լուրջ ծանրաբեռնավածություն է, առաջարկում եմ սույն գործառույթը վերապահել այլ անձանց։

3․ Օրթոֆոտոհատակագծերի կիրառումը կարիք ունի ավելի հստակ ձևակերպման։ Օրինակ արդյքո որպես հիմք չափագրողը կարող էթ ներկայացնել Կադաստրի կոմիտեից կամ այլ մարմնից ձեռք բերված Օրթոֆոտոհատակագծերը թե պետք է դրանք իրականացված լինեն որակավորված մասնավոր անձի կողմից։ և եթե ընդունելի են մասնավոր անձնաց կողմից կազմված օրթոֆոտոհատակագծերը, ով և ինչպես է վերահսկելու այդ տվյալների ճշտության աստիճանը, համապատասխանությունը իրականության հետ։

4․ Առաջարկում եմ սահմանել կապի մեխանիզմ որակավորված անձանց և տվյալ վարչական վարույթն իրականացնող Կադաստրի պատասխանատու աշխատակցի միջև ընթացիկ առաջացող խնդիրների օպերատիվ լուծման համար։ Փորձը ցույց է տալիս որ Կադաստրի կոմիտեից կասեցումների որոշումների վերաբերյալ պարզաբանութմներ ստանալու համար ռեգիստրների հետ կապի անհնարինությանմբ պայմանավորված, կադաստրի այլ ստորաբաժանումների աշխատակիցները չեն կարողանում սպառիչ կամ անգամ նվազագույն նչճափի պարզաբանումներ ներկայացնել, իրենց լիզորություններով սահմանված պարտականությունների շրջանակում օգնել քաղաքացուն որպեսզի գույքը ստանա պետական գրանցում։ Պետք է փոխել աշխատանքին մոտեցումը, Կադաստրի գրանցում իրականացնող աշխատակիցները պետք է որակավորված անձանց ընդունեն որպես միջանկյալ օղակի իրեոնց և քաղաքացիների միջև և հնարավորինս աջակցեն նրանց, իսկ քաղաքացիներին հերթապահ (դիժուրնի) պատասխան տալու փոխարեն առաջարկներ տան, օգնեն լուծել խնդիրը։

5․ Սահմանեք մեխանիզմ որով Կադաստրի կոմիտեն, այլ պետական մարմիններ և ՏԻՄ-եր կկարողանան կապի մեջ լինել և քաղաքացիներին չեն ուղարդի մեկ վայրից մեկը։ Եթե քաղաքացին պետական գրանցման պրոցեսում ներկայացնում է փաստաթուղթ որը կազմվել է այլ մարմնի կողմից և դրանում առկա է որևիցէ խնդիր ապա պետք է Կադաստրի կոմիտեն ինքը կապ հաստատի այդ մարմնի հետ և խնդիրը լուծի առանց քաղաքացուն այստեղ-այնտեղ ուղարկելու։

6․ Սույն փոփոխությամբ անդրադարձ է կատարվում Կադաստրային քարտեզում առկա սխալների տեսակներից ընդամենը մի քանիսին, իսկ ինչ է լինելու մյուս սխալների տեսակների հետ։ Առաջարկում եմ սույն կարգավորման մեջ առանձին առանձին ներառել յուրաքանչյուր սխալի տեսակի ուղմանը վերաբերող կարգավորում։

Նախագիծը համապատասխանաբար լրամշակվել է։

2 Շահեն Շահինյան 10.11.2025 21:48:21 Ընդունվել է

Ծանուցումը թողնել չափագրողի վրա ճիշտ չի։ Շատ դեպքերում դժվար է գտնել հարևանի կոնտակները կամ անգամ բնակության հասցեն որպեսզի պաշտոնապես ծանուցել։ Քանի որ Կադստրից հնարավոր է ստանալ միայն հարևան գույքի սեփականատիրոջ անուն ազանունը, իսկ նա բնակության հասցեի, հեռախոսահամարի, էլ հասցեի կամ այլ կապի միջոցների մասին տեղեկություն անգամ համայնքը չի ունենում, որոշ դեպքերւմ անհնարն է դանում հարևանին գտնելն ու ծանուցելը։ Առաջարկում եմ ներդնել ծանուցման այնպիսի մեխանիզմ որը թույլ կտա տեղեկություն ստանալ տվյալ անձի կամ բնակության հասցեի մասին որպեսզի ծանուցել նրան նամակով, կամ ծանուցումներն իրականացնի հենց Կադաստրի կոմիտեն, որը որպես պետական մարմին անգամ իրավունք ունի ծանուցումներ ուղարկելու azdarar.am հարթակով։

Ծանուցման դրույթները հանվել են։

3 Շահեն Շահինյան 12.11.2025 15:36:19 Ընդունվել է

Առաջարկվող փոփոխությամբ անդրադարձ չկա համայնքային հողամասերի հետ համադրության դեպքերին։ Առաջարկում եմ ներառել կետ համայնքային հողամասերի հետ համադրության դեպքում ինչպես է լուծվում հարցը, արդյոք ծանուցման ենթակա է նաև ՏԻՄ-ը, թե դա կատարվելու է առանց համայնքի համաձայնության, թե կարիքն է լինելու գրությամբ ներկայացնել համայնքապետի հաստատմանը։ Ինչ լուծում են սատանալւ այն դեպքերը երբ քարտեզի ուղղումը ենթադրում են փոփոխություն համայնքի գլխավոր հատակագծում։

Նախագծում ներառվել է համապատասխան դրույթ։

4 Շահեն Շահինյան 12.11.2025 15:40:21 Ընդունվել է

Հաճախ հանդիպող խնդիրներից է երբ սեփականատերը փորձում է ուղղել իր հողամասի կոորդինատները, երկրաչափական չափը կամ մակերեսը և համադրությունը հարևան այնպիսի հողամասի հետ է որի սեփականատերը մահացած է, իսկ ճառանգությունը դեռ գրանցված է։ Ավելին շատ դեպքերում ժառանգությւոնը պետական գրանցում չի ստանում քանի որ դրա գրանցման համար իրականացված չափագրության արդյունքում առաջացել է համադրություն հարևան գույքի հետ և ստացվել է իրավիճակ որ ժառանգությունը գրանցելու համար անհրաժեշտ է ուղղել քարտեզ որպեսզի համադրությունը վերանա, իսկ համադրության ուղման համար անհրաժեշտ է սեփականատիրոջ համաձայնությունը, որը մահացած է իսկ ժառանգի իրավունքները չեն կարող գրանցվել քանի որ քարտեզում առկա է անճշտություն։ Անհրաժեշտ է առանձին կետով անդրադառնալ նմանատիպ խնդիրներին։

Նախագծում ներառվել է համապատասխան դրույթ։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: