Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին

  • Քննարկվել է

    04.11.2025 - 19.11.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1157

Տպել

Առաջարկներ`

Մուշեղ Բաբայան

05.11.2025

Առաջարկություններ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ

 

1․ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին կետով.

«2.1) Կառավարության կողմից սահմանված ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված կոնկրետ ֆիզիկական անձանց կողմից մատուցվող փորձագիտական կամ մասնագիտական ծառայությունների ձեռքբերում․»։

Օրենքի սույն լրացման դեպքում հիշյալ ծառայությունների ձեռքբերման գործարքների վրա չի տարածվելու Օրենքի գործողությունը։

Նախագծում տեղ գտած «մասնագիտական ծառայություններ» հասկացությունը, կարծում եմ շատ ընդհանրական է և անորոշ։ Իրավակիրառ պրակտիկայում տարընթերցումները բացառելու նպատակով առաջարկում եմ Օրենքի 2-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում և մեկնաբանել վերը նշված հասկացությունը սույն Օրենքի իմաստով, կամ սահմանել, որ մասնագիտական ծառայությունների ցանկը կամ չափորոշիչները սահմանվելու են ՀՀ կառավարության կողմից։

 

2․ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(…)

2. Մինչև սույն օրենքով նախատեսվող կարգավորումների կիրառման համար ենթաօրենսդրական ակտերի (կարգերի, ընթացակարգերի և ձևերի) հաստատումը կամ հաստատման ներկայացումը, լիազորված մարմինը կարող է իրականացնել պիլոտային (փորձնական) ծրագիր՝ ուղղված այդ ակտերով սահմանվող հարաբերությունների նախնական փորձարկմանը և դրանց գործնական կիրառելիության գնահատմանը։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր։

Կարծում եմ, որ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված՝ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի վերը նշված լրացումը պետք է շարադրել ոչ թե Օրենքի հիմնական մասում, այլ Անցումային դրույթներում։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: