Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության  2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության  2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատված՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճում­ներ ունեցող  քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով քաղաքացիների նշանակալի նվաճումներից են համարվում՝ դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններերում գիտական հրապարակում­ները, ինչպես նաև հայոց լեզվից կամ հայ գրականությունից կամ հայ ժողովրդի պատմու­թյունից մենագրությունները կամ ստացած արտոնագրերը կամ գրանցված հեղինակային իրավունքները:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է փոփոխել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով դիմած քաղաքացիների՝ գիտության և կրթության բնագավառներում ունեցած նշանակալի նվաճումների գնահատման չափանիշների սահմանային արժեքները՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Մենագրությունը մեկ կամ մի քանի հեղինակների կողմից որոշակի թեմատիկայի նվիրված գիտական աշխատություն է, որը հիմնված է նաև հեղինակների սեփական հրապարակումների վրա՝ գիտական հոդվածների տեսքով: Իսկ վերջիններս գնահատվում են ըստ նախագծում ներկայացված կարգի, ներառյալ հայոց լեզվին կամ հայ գրականությանը կամ հայ ժողովրդի պատմությանը վերաբերող հետազոտությունները:

Նախագծով առաջարկվում է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններից բացի ներառել նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերը, որոնք  ներառում են բոլոր ուղղությունները, այդ թվում՝ հայոց լեզուն, հայ գրականությունը և հայ ժողովրդի պատմու­թյունը: Արտոնագրերը և գրանցված հեղինակային իրավունքները նույնպես հիմնված են գիտական ամսագրերում հրատարկված հետազոտական արդյունքների վրա:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի   N 451-Ն որոշմամբ, որով սահմանվում են գիտության և կրթության բնագավառում նշանակալի նվաճումների գնահատման չափանիշներ, որոնց սահմանային արժեքների բավարարման դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունք: Սույն նախագծով առաջարկվում է իջեցնել կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները` մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 80-ից մինչև 65 բալային միավոր, ինչպես նաև գիտական ամսագրերի ցանկում  ընդգրկել նաև  բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկի ամսագրերը:

      Օտարերկրյա բուհերում սովորող ուսանողների տարկետում տրամադրելու խնդրի արդիականությունը պայամավորված է երկու հիմնական գործոնով: Առաջին՝ հաշվի առնելով որակյալ մասնագիտական կադրերի անհրաժեշտությունը Հայաստանի տարբեր ոլորտներում, ինչպես նաև որոշ ոլորտներում որակյալ մասնագետների  բացակայությունը, օտարերկրյա հեղինակավոր բուհերում կրթություն ստացող երիտասարդներին տարկետման տրամադրումը կարող է հսկայական նշանակություն ունենալ երկիրը որակյալ կադրերով համալրելու տեսանկյունից: Երկրորդ՝ հաշվի առնելով, որ հայրենադարձությունը հանդիսանում է       Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն: Արտերկրում բնակվող և այնտեղ կրթություն ստացող ՀՀ քաղաքացիների համար հայրենադարձության համար բարենպաստ պայմանների շարքում է նաև վերջիններս կողմից արտասահմանյան համալսարարններում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծման հանգամանքը:

        Հաշվի առնելով վերը նշվածը, տարկետման տրամադրումը աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման ցանկերում ներառված բուհերում բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունված և ուսման համար անհրաժեշտ ֆինանսավորումն ապահոված ուսանողներին՝ հետագայում հնարավորություն կընձեռի  ուսման ավարտից հետո վերադառնալու Հայաստան և  գիտելիքները ներդնելու երկրի զարգացման գործում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն իջեցվում են կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի տալու սահմանային արժեքները (մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 80-ից մինչև 65 բալային միավոր), ինչպես նաև գիտական ամսագրերի ցանկում ընդգրկել նաև Հայաստանի Հանրապետության բարձրագույն որոկավորման կոմիտեի ցանկի ամսագրերը: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են ապահովելու գիտության և կրթության բնագավառներում նշանակալի ներդրում ունեցող քաղաքացիներին իրենց գործունեությամբ անընդմեջ զբաղվելու հնարավորությունների իրացմանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կընդլայնվի գիտության և կրթության բնագավառներում գործունեություն ծավալող (ուսումնառություն իրականացնող) և այդ բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու շահառուների շրջանակը:

  1. Այլ տեղեկություններ չկան:
  2. Նախագիծը քննարկվել է շահառուների լայն շրջանակում:
  • Քննարկվել է

    24.05.2018 - 11.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 18749

Տպել

Առաջարկներ`

Նարեկ Սահակյան

07.06.2018

Առաջարկում եմ սույն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները 1.Հանել «գերակա ոլորտ» անորոշ հասկացությունը, որպեսզի բոլոր ուսանողները հավասար հնարավորություն ունենան իրենց նպաստը բերելու յուրաքանչյուրն իր ոլորտի զարգացմանը: 2.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին առկա մասնակցելը և զեկույցով հանդես գալը կախված է ուսանողի անձնական ֆինանսական միջոցներից, ապա որոշման հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետում և ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ 2-րդ կետում «գիտաժողովների զեկույցներ» բառերը փոխարինել «գիտաժողովների մասնակցություններ և զեկույցներ» բառերով, և արտերկրում կայացած գիտաժողովների պարագայում հաշվի առնել նաև ուսանողների հեռակա մասնակցությունը և դրա արդյունքների հիման վրա հոդվածների հրատարակումը: Եթե այս հանգամանքը հաշվի չառնվի, ապա ստացվում է, որ անարդար կերպով խտրականություն է դրվում սոցիալական տարբեր խմբերին պատկանող ուսանողների միջև, քանի որ ոչ բոլոր ուսանողներն են, որ կարող են մեկնել արտերկիր և առկա մասնակցել գիտաժողովներին, սակայն այդ գիտաժողովների շրջանակներում իրենց հոդվածները հրատարակվում են: Այս ամենին համապատասխան վերոնշյալ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ մեջ E2-ի հաշվարկման մեխանիզմում կատարել փոփոխություն՝ միավոր հատկացնելով նաև արտերկրում տեղի ունեցած գիտաժողովների հեռակա մասնակցության համար՝ համապատասխան հոդվածի հրատարակման պայմաններում: Առաջարկում ենք այս ցուցանիշի համար սահմանել 2 միավոր, և ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ 2-րդ կետում ավելացնել «T=2,00` արտերկրում տեղի ունեցած գիտաժողովների մասնակցություն» նախադասությունը: 3. Քանի որ գիտական հոդվածներ և հրապարակում ունենալը արդեն իսկ նշանակալի նվաճում է, սակայն սույն որոշման մեջ հաշվի չեն առնվում ուսանողների բոլոր գիտական հրապարակումները, ապա առաջարկում ենք, որ ուսանողի հետ տեղի ունենալիք հարցազրույցի չափորոշիչների մեջ հաշվի առնվեն նաև ուսանողների այլ գիտական հոդվածները, որոնք ընդգրկված չեն ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ 1-ին կետում նշված շտեմարաններում կամ Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկի հրապարակումներում : Հարցազրույցի չափորոշիչների մեջ պետք է հաշվի առնել նաև ուսանողների այլ գիտական հրապարակումները՝ մենագրություններ և այլն:

Թորոս Իսկուդարյան

31.05.2018

Առաջարկում եմ գիտակրթական մրցանակների շարքում ավելացնել կրթաթոշակները: Դրանք, համեմատած նախագահի կամ միջազգային մրցանակի, ավելի իրատեսական են ուսանողի համար:

Տեսնել ավելին