Հիշել նախագիծը

<<Ավտոմոբիլային ճանապարհների մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին>>, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին>> և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին>>ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

<<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝Օրենք) 10-րդ հոդվածի.

  1. 6-րդ մասի<<է>> կետը  շարադրել նոր խմբագրությամբ՝

<< Է) թույլատրելի առավելագույն զանգվածըև (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշտրանսպորտային միջոցների  երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների:>>:

  1. ուժը կորցրած Ճանաչել 6-րդ մասի<<թ>> կետը:
  2. 6.1 և 6.2 կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝

<<6.1 Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը իրականացվում է փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման թույլտվության առկայությամբ, որի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

6.2   Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող և (կամ) մեծ եզրաչափերով  տրանսպորտային միջոցներով  փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման թույլտվության կարգը, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաև  մեծ եզրաչափերի  առավելագույն զանգվածները և չափերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:>>:

  1. 6.3-րդ, 6.4-րդ և 6.5-րդ  մասերից հանել <<Հատուկ>> բառը:
  2. 6.6-րդ մասից հանել << Սույն հոդվածի 6-րդ մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող՝>> բառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեք ամիս հետո:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

«ՊԵՏԱԿԱՆՏՈՒՐՔԻՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի.

  1. 15.7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 


<<15.7.

Չմասնատվող բեռ փոխադրող  տրանսպորտային միջոցին օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրման իրականացման երթուղու  թույլտվություն տալու համար

բազային տուրքի

տասնապատիկի

չափով>>:

 

 

 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  150.3–րդ հոդվածի 1-ից 3-րդ մասերը  շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

<

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով։

  1. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով` չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող, մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը առանց փոխադրումների իրականացման թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

  1. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով` չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցու, մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցներով թույլտվությամբ նախատեսված երթուղու շեղումը `

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով:

  1.  Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:>>:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    17.05.2018 - 02.06.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8506

Տպել

Առաջարկներ`

Համբարձում Սանթրոսյան

24.05.2018

Առաջարկում եմ թույլտվությունը և երթուղին տրամադրելու հետ մեկտեղ լինի նաև որևէ պետական կառույցի կամ մասնավոր ընկերության ներկայացուցիչ համապատասխան լիազորություններով պետական կառույցի կողմից լիազորված (ինչպես բոլոր զարգացած երկրներում), որը կուղեկցի տվյալ բեռը նշված երթուղիով:

Նենսի Գևորգիան

21.05.2018

1. Պարզ չէ փոփոխության նպատակը: Այս առումով, առաջարկում ենք հիմնավորումը լրամշակել՝ մանրամասնելով նշված փոփոխության կատարման անհրաժեշտությունը: Նախարարության կողմից տրամադրված թույլտվությունների /առանձին նաև հատուկ թույլտվությունների քանակը տարվա ընթացքում/, գործող կարգավորման բացերը կամ խնդիրները, որոնց լուծմանն ուղղված է վերոնշյալ փոփոխությունը: 2. Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել 10-րդ հոդվածի 6-րդ մասի «թ» ենթակետը և համապատասխան քաշերը հաստատելու լիազորությունը վերապահել ՀՀ կառավարությանը: Ընդհանուր առնանբ ընդունելի համարելով այս մոտեցումը, հարց է առաջանում, թե արդյոք նշված քաշերը նախատեսում է փոփոխել թե ոչ: Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ օրենքի ընդունումից հետո մինչև ՀՀ կառավարության կողմից քաշերի սահմանումը ստեղծվելու է մի իրավիճակ, երբ դաշտը բաց լինի և ֆիքսված չլինի համապատասխան քաշը և փոխադրում իրականացնողները փոխադրումներն իրականացնեն ավել քաշերով: Այս առումով, եթե քաշերը չի նախատեսվում փոփոխել, առաջարկում ենք դրանք շարունակել պահպանել օրենքում: 3. Անհասկանալի է նախագծի 1-ին հոդվածի 6.2-րդ կետում նախատեսված «....առավելագույն զանգվածի....բեռնվածքի....չափերի կարգ» արտահայտությունը: 4. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծում նշված չէ թե արդյոք նշված թույլտվությունը տրամադրվելու է «մեկանգամյա» երթուղու համար, թե ոչ: Հարկ է նկատի ունենալ, որ գործող օրենքը հստակ ֆիքսում է, որ թույլատվությունը տրամադրվում է մեկանգավա փոխադրման համար: 5. ՎԻՎՕ-ում փոփոխություններ նախատեսող նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում, առաջարկում ենք բացառություն նախատեսել «չմասնատվող» բեռների համար, հակառակ դեպքում ստացվում է, որ անկախ համապատասխան թույլտվության առկայության դեպքից համապատասխան քաշը գերազանցելու դեպքում մշտապես առաջանալու է վարչական պատասխանատվություն: 6. Լրացուցիչ հիմնավորման կարիք ունի երթուղու շեղման համար նախատեսված պատասխանատվությունը: Թեպետև ընդհանուր առմամբ համաձայն լինելով մոտեցմանը, այնուամենայնիվ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ երթուղու շեղումը կարող է պայմանավորված լինել որոշակի օբյեկտիվ հանգամանքներով, օրինակ՝ վթար, փլուզում և այլն:

Տեսնել ավելին