Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ և 405-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2018 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404-Ն որոշման 1-ին կետով սահմանված N 1 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հավելվածի 18-րդ հոդվածի անվանման մեջ «սուր» բառը հանել.
2) հավելվածի 38-րդ հոդվածի անվանման մեջ «ջլերի ու հոդերի քրոնիկական» բառերը փոխարինել «ջլերի և հոդերի» բառերով.
3) հավելվածի 39-րդ հոդվածի «գ» կետի 2-րդ սյունակում «՝ առանց ֆունկցիայի խանգարման» բառերը հանել.
4) հավելվածի 62-րդ հոդվածի «բ» կետի 2-րդ սյունակում «80» թիվը փոխարինել «81» թվով.
5) հավելվածի 70-րդ հոդվածի «բ» և «գ» կետերի՝
ա. 4-րդ սյունակներում «Ոչ պիտանի է ՌՈՒՀ-ում ուսանելու համար» բառերը փոխարինել «Պիտանի է ՌՈՒՀ-ում ուսանելու համար» բառերով,
բ. 5-րդ և 6-րդ սյունակներում «Ոչ պիտանի է զինվորական ծառայության համար*» բառերը փոխարինել «Պիտանի է զինվորական ծառայության համար» բառերով.
6) հավելվածի 73-րդ հոդվածի՝
ա. «ա» կետի 2-րդ սյունակում «ֆունկցիայի արտահայտված» բառերը փոխարինել «ֆունկցիայի չափավոր արտահայտված» բառերով,
բ. «բ» կետի 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պիտանի է զինվորական ծառայության համար».
7) հավելվածի 18-րդ հոդվածի բացատրական մասի առաջին պարբերությունում «սուր» բառը հանել.
8) հավելվածի 21-րդ հոդվածի բացատրական մասի 1-ին և 2-րդ աղյուսակների 2-րդ սյունակներում «ՖԶԻ 18,5-43,7» բառերը փոխարինել «ՖԶԻ 18,5-19,4» բառերով.
9) հավելվածի 26-րդ հոդվածի բացատրական մասի յոթերորդ պարբերությունում «(3 կոմպլեքս և ավելի (հաճախակի էպիզոդները) 5 և ավելի)» բառերը փոխարինել «(3 կոմպլեքս (և ավելի) 5 էպիզոդ (և ավելի))» բառերով.
10) հավելվածի 30-րդ հոդվածի բացատրական մասի տասնվեցերորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Բիլիռուբինեմիայի այն դեպքերում, երբ արյան մեջ անուղղակի բիլիռուբինը կայուն 40 մկմոլ/լ-ից ավելի է, զորակոչիկները փորձաքննվում են «դ» կետով, իսկ շարքային կազմի ժամկետային պարտադիր զինծառայողները փորձաքննվում են «բ» կետով։».
11) հավելվածի 36-րդ հոդվածի բացատրական մասի՝
ա. յոթերորդ պարբերությունը հանել,
բ. իններորդ պարբերությունում «, ընդ որում, 21-23 աստիճանի դեպքում առաջին անգամ փորձաքննվելիս` զորակոչիկին տրվում է տարկետում)` աննշան արտահայտված անատոմիական փոփոխություններով (ներառյալ` սահմանափակ ձևախեղող սպոնդիլոզը» բառերը հանել,
գ. տասներկուերորդ պարբերությունում «երկու անգամ` 1-ական տարով» բառերը փոխարինել «մեկ անգամ` մեկ տարով» բառերով.
12) հավելվածի 39-րդ հոդվածի բացատրական մասի՝
ա. առաջին պարբերությունում ««գ» կետին» բառերը փոխարինել ««բ» կետին» բառերով,
բ. երկրորդ պարբերությունում ««դ» կետին» բառերը փոխարինել ««գ» կետին» բառերով.
13) հավելվածի 84-րդ հոդվածի բացատրական մասի երրորդ պարբերությունը հանել.
14) հավելվածի 89-րդ հոդվածի բացատրական մասի հինգերորդ պարբերության առաջին նախադասությունում «Կարգի 20-րդ,» բառերը փոխարինել «Ցանկի 20-րդ կամ» բառերով,
15) հավելվածի 90-րդ հոդվածի բացատրական մասի 1-ին ենթակետում «(բաց տեղամասերում 4% և ավելի, փակ տեղամասերում 6% և ավելի)» բառերը փոխարինել «(բաց տեղամասերում 4 սմ2 և ավելի, փակ տեղամասերում 8 սմ2 և ավելի)» բառերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետով սահմանված N 1 հավելվածի՝
ա. 20-րդ կետի 1-ին ենթակետում «բժշկական զինկոմիսարիատներում» բառերը փոխարինել «զինվորական կոմիսարիատներում» բառերով,
բ. 46-րդ կետում «Առողջական վիճակի զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված պատճառով» բառերը փոխարինել «Առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված» բառերով,
գ. 86-րդ կետում «ՀՌԲՀ-ի, ԿՊ ՌԲՀ-ի ներկայացմամբ՝» բառերը փոխարինել «ՀՌԲՀ-ի կամ ԿՊ ՌԲՀ-ի կամ» բառերով,
դ. 106-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«106. Զինվորական ծառայության ընթացքում ԿՌԲՀ-ի եզրակացության համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկի առնվազն հինգ հոդվածով «սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար» ճանաչված շարքային կազմի պարտադիր զինծառայողները հետագա ծառայությունը շարունակում են հեշտացված օրվա կարգացուցակով։»,
ե. Ձև N 10-ում «ՀՀ ՊՆ ԿՌԲՀ» հապավումները փոխարինել «-------- ՌԲՀ» հապավմամբ.
2) որոշման 2-րդ կետով սահմանված N 2 հավելվածի՝
ա. 4-րդ գլխի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «17 մմ և ավելին» բառերը փոխարինել «21 մմ և ավելի» բառերով.
բ. 5-րդ գլխի 1-ին կետը լրացնել 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ և 32-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«28) Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
29) Երևանի կայազորային հոսպիտալ
30) Լոռու կայազորային հոսպիտալ
31) Զանգեզուրի կայազորային հոսպիտալ
32) Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
11.05.2018 - 26.05.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 17385
Տպել