Հիշել նախագիծը

ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
    • Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա հիմնախնդիրները

«Փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգը  սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ  և 5-րդ մասերի և 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» պարբերությամբ սահմանված  պահանջները: Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ բժշկական կազմակերպությունների կողմից իրականացված դեղերի գնումների արդյունքում ձևավորված միավորի գները միմյանցից բավականին տարբերվում են, որի արդյունքում առաջանում է բյուջետային միջոցների ոչ արդյունավետ ծախս, ինչպես նաև տնտեսումների ցածր ցուցանիշ: Առաջացած խնդիրը կապված է բժշկական հաստատություններում գնումների բազային միավորի չգերազանցմամբ պայմանավորված ոչ մրցակցային գնումներով, նախահաշվային գների որոշման միասնական մոտեցման բացակայությամբ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
  2. Կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվող նախագծով նախատեսվում է կարգավորել փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման գործընթացները, միաժամանակ նախատեսվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության  նախարարը մինչև ընթացիկ  տարվա  հոկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարվա ընթացքում պետական կենտրոնացված գնումների համակարգով (էլեկտրոնային բաց աճուրդով) գնվող  փոխհատուցվող  դեղերի  ցանկը, ինչպես նաև հաստատում է հաջորդ տարվա  ընթացքում  պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ԱԱՊ կազմակերպությունների միջոցով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում պացինտներին անհատույց կամ արտոնյալ  պայմաններով տրամադրվող (փոխհատուցվող)  դեղերի ցանկը: Նախատեսվում է հաստատել ցանկ 1-ում և 2-ում ներառվող դեղերի ռեֆերենտային  գների, պետության  կողմից դեղերի  ձեռքբերման սկզբնական (առավելագույն) գների, հենակետային գնի, առավելագույն մեծածախ հավելագների հաշվարկման ընթացակարգը (մեթոդաբանությունը):

Նախագծի ընդունման նպատակն է ներդնել և կարգավորել` պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող փոխհատուցվող դեղերի գնագայոցման մեխանիզմները: Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվեն փոխհատուցվող դեղերի մեծածախ ռեֆերենտային և հենակետային գները, մեծածախ և մանրածախ առավելագույն հավելագները, որի արդյունքում նախատեսվում  է պետական միջոցների ծախսի և վերահսկելիության արդյունավետության բարձրացում ինչպես նաև տնտեսումների բարձր ցուցանիշների արձանագրում: Առաջարկվող կարգավորումը նախատեսում է փոխհատուցվող դեղերի միասնական գնագայոցման մեխանիզմի ստեղծում, որ հնարավորություն կնձեռնի ունենալ նախահաշվային գների որոշման միասնական մոտեցում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության ու բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                                                                                                        ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    11.05.2018 - 28.05.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9034

Տպել