Հիշել նախագիծը
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Լիլիթ Ափոյան 28.08.2025 21:29:37 | Նյութում նշված է, որ հարցաշարերը թարմացվում են առնվազն երկու տարին մեկ անգամ կամ օրենսդրական փոփոխությունների դեպքում։Առաջարկում եմ, որ հարցաշարերը կազմող և լրամշակող մասնագետների ցանկը և նրանց ընտրության չափանիշները հրապարակվեն։ Սա կապահովի գործընթացի առավելագույն թափանցիկություն և կբարձրացնի թեստերի հանդեպ վստահությունը։ | ||||
| 2 | Լիլիթ Ափոյան 28.08.2025 21:29:37 | Առաջարկում եմ նաև սահմանել կոնկրետ ժամկետներ, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի՝ երբ են հարցաշարերը վերջին անգամ թարմացվել և երբ է սպասվում հաջորդ թարմացումը։ Սա կբարձրացնի թափանցիկությունը։ Մանրամասնել նաև , թե ինչպես է գնահատվելու յուրաքանչյուր խմբի հարցերի պատասխանը (օրինակ՝ միավորային սանդղակ)։ Այս տեղեկությունը մասնակիցներին կօգնի հասկանալ, թե որքան կարևոր է յուրաքանչյուր բաժինը թեստի վերջնական գնահատականի համար։ |