«ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՆՎԵՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ի ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՈՒ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 494 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆՍԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
«Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերները Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 146-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշումների նախագծերով սահմանվել են՝
1) հանձնվող նվերների ընդունման համար պատասխանատու պետական մարմինը,
2) նվերը նվիրատվության պայմանագրի հիման վրա հանձնելու կարգը,
3) նվերների հանձնման հետ կապված ծախսերի հատուցման կարգը,
4) պետությանը հանձնված թույլատրելի չհամարված նվերներն օգտագործելու, դրանք հաշվառելու և ոչնչացնելու կարգը:
-
Քննարկվել է
10.05.2018 - 25.05.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 8190
Տպել