Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

        «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N  2048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-172-Ն և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-169-Ն ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելու հանգամանքով և բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունվարի 19-ի N 30-Ա որոշումից: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-169-Ն ՀՀ օրենքով այսուհետ կառավաության փոխարեն լիցենզիա տրամադրող մարմիններ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները: ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունված ՀՕ-172-Ն օրենքով ՀՀ-ում զենքի արտադրության լիցենզիան տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիան տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, իսկ մարտական զենքի լիցենզիան՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը):

        Ներկայումս համաձայն գործող ընթացակարգի՝ պահանջվում է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության եզրակացությունը տեխնոլոգիական գործընթացներին առնչվող սարքավորումների և այլ պարագաների մասին։

Հաշվի առնելով, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հանդիսանում է քաղաքականություն մշակող մարմին` իրականացնելով ֆունկցիոնալ գործառույթներ, գտնում ենք, որ նախարարությունը չի կարող տրամադրել նեղ մասնագիտացում պահանջող եզրակացություն (կամ տրամադրման դեպքում՝ այն կկրի ֆորմալ բնույթ)։ Այյն դեպքում, երբ արտադրական հզորությունների, ինչպես նաև պահարանների, զինասենյակների, խոտանի մեկուսարանների, պահեստային շինությունների և մետաղահսկիչ սարքավորումների անհրաժեշտության ու թվի մասին եզրակացության տրամադրումը պահանջում է խոր ու համապարփակ ուսումնասաիրությունների իրականացում՝ զենքի արտադրության համար համապատասխան արտադրական ունակությունների տիրապետմամբ` փորձագետների կողմից։

 

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

       «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N  2048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է օրենսդրության պահանջներին համապատասխան սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտներին զենքի արտադրության լիցենզիայի տրամադրման կարգը և լիցենզիայի ձևը:

       Միևնույն ժամանակ, նպատակ ունենալով պարզեցնել տնտեսվարող սուբյեկտներին զենքի արտադրության լիցենզիա տրամադրելու գործընթացը և նվազեցնելու անհարկի վարչարարությունը՝ առաջարկվում է պարզեցնել ընթացակարգը՝ հանելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից տրվող եզրակացության պահանջը, լիցենզիայի տրամադրման ժամկետ սահմանել 20 օրը, ինչպես նաև նախատեսել փաստաթղթերը լիցենզավորման մարմին ներկայացնելու էլեկտրոնային տարբերակ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

       Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

      «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N  2048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի գործող օրենսդրության համապատասխանեցումը «Զենքի մասին» և «Լիցենզավորման մասին»  ՀՀ օրենքների պահանջներին, ինչպես նաև կպարզեցվի լիցենզիայի տրամադրման ընթացակարգը:

 

 

  • Քննարկվել է

    10.05.2018 - 25.05.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Տնտեսական, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9251

Տպել