«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
8 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2018 թվականի ապրիլի 10-ից ուժի մեջ են մտել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 9-15-րդ հոդվածները, որոնք վերաբերում են նշյալ հանձնաժողովի ձևավորմանը: Միևնույն օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ դրույթները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից կորցնում են իրենց ուժը: Նշվածից հետևում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիարժեք գործունեությունն ապահովելու նպատակով մինչև վերջինիս կազմավորումն անհրաժեշտ է բոլոր առնչվող իրավական ակտերում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավասությունները վերագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
Ուստի, անհրաժեշություն է առաջացել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման» բառերով:
Միաժամանակ, 23.03.2018թ. ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն օրենքում «բարձրաստիճան պաշտոնատար անձ» բառերն արտացոլված չեն՝ պայմանավորված նշված խմբի վերացման հանգամանքով: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներից հանել նշված բառերը և փոխարենը հստակեցնել համապատասխան սուբյեկտային կազմի շրջանակը:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման» բառերով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ առաջիկայում ձևավորվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը հանդիսանալու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներում առաջարկվում է «բարձրաստիճան պաշտոնատար անձ» բառերը փոխարինել «պաշտոնատար անձ» բառերով:
Ակնկալվող արդյունքը
Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների արդյունքում կապահովվի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ կարգավորումների վերագրումը դրա իրավահաջորդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ կարգավորումների առկա սուբյեկտային շրջանակի հստակեցումը: Օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ է կատարել մինչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը: Հակառակ դեպքում, կխաթարվի Հանձնաժողովին՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով վերապահված առանձին գործառույթների և լիազորությունների պատշաճ իրականացումը:
-
Քննարկվել է
04.05.2018 - 21.05.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 8569
Տպել