Հիշել նախագիծը

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված օրենքի դրույթների վերանայման անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համահունչ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացում վերանայման կարիք ունի մարզային և հանրապետական զորակոչային, ինչպես նաև մանդատային հանձնաժողովների կողմից քաղաքացու վերաբերյալ որոշումների կայացման գործընթացը, քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջների համաձայն պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

      Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացի պատշաճ կազմակերպումը և իրականացումը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      Օրենքի նախագծի համաձայն վերանայվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացում մարզային և հանրապետական զորակոչային, ինչպես նաև մանդատային հանձնաժողովների կողմից քաղաքացու վերաբերյալ որոշումների կայացման դրույթները, այդ հանձնաժողովների կողմից համապատասխան որոշումների ընդունումը փոխարինվում է եզրակացության կայացմամբ, համապատասխան որոշման ընդունման լիազորությունը վերապահվում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին: Բացի այդ, հստակեցվում են քաղաքացու ընտանեկան պայմանների շրջանակներում ծնողների հաշմանդամության արդյունքում աշխատունակության սահմանափակման աստիճանի, ուսումնառության գործուղված զինծառայողներին պաշտոնից ազատելու և կադրերի տրամադրության տակ թողնելու, զինվորական ծառայությունից արձակելիս արձակման հրամանում ստաժի, կադրերի տրամադրության տակ կամ արձակուրդում կամ գործուղման մեջ գտվելու դեպքում զինծառայողի դրամական ապահովության հաշվարկման հետ կապված դրույթները, ծառայության մեջ գտվելու սահմանային տարիքը լրանալու դեպքում պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն է ընձեռնվում նաև կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների համար:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

      Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

 

      6. Ակնկալվող արդյունքը

      Օրենքի ընդունումը կապահովի օրենքի դրույթների համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես նաև զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման գործընթացը:

  1. Այլ տեղեկություններ չկան:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

    Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի ծագում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին¦ ՀՀ օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

  1. Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
  • Քննարկվել է

    02.05.2018 - 17.05.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10173

Տպել