Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Գործարարությամբ զբաղվելը 2018 ծրագրի վարկանիշային աղյուսակի «Ընկերությունների գրանցումը» ցուցիչով Հայաստանի Հանրապետության զբաղեցրած դիրքի համար հիմք է հանդիսացել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ իրավաբանական անձանց համար կնիք ունենալու և կնիքի կիրառման պահանջ սահմանող դրույթների առկայությունը:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի  «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»N 140-Ն որոշմամբ Հայստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներից հանվել է կնիքը օգտագործելու պարտադիր պահանջը, սակայն հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներում առկա են կնիքի կիրառելիության վերաբերյալ դրույթներ,  որոնք խնդրահարույց են վերոնշյալ տեսանկյունից:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվել է բացառել իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը:

 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն հիմնադրամի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կբացառվի կնիքի կիրառման անհրաժեշտությունը:

  • Քննարկվել է

    27.04.2018 - 12.05.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11086

Տպել

Առաջարկներ`

Armen Akopyan

30.04.2018

Կարծում եմ, իրավաբանական անձանց «կլոր կնիքը» հանելու դեպքում անհրաժեշտ է հստակ սահմանել փաստաթղթերի հաստատման ձևերը։ Առաջարկում եմ սահմանել իրավաբանական անձանց ստորագրության չափորոշիչներն օրինակ. /անուն, ազգանուն, պաշտոն և այլն/ բացառելով խզբզանքը։ Չնայած լավ կլիներ վերականգնել կնիքի պարտադիր լինելը, քանի որ ընկերության կնիքը պարունակում է. ընկերության անվանումը կամ ֆիրմային անվանումն օտար լեզուներով, ինչպես նաև նրա ապրանքային նշանի պատկերը կամ խորհրդանիշը: Կարծում եմ, որ իրավաբանական անձանց կողմից կնքված գործարքի երաշխիք հանդիսանում է Կլոր կնիքով հաստատումը, քանի որ ֆիզիկանան անձը գործելով իրավաբանական անձի անունից դնում է իր ստորագրությունը իսկ գործարքի իրավաբանական ուժը հաստատվում է իրավաբանական անձի կլոր կնիքով։

Տեսնել ավելին