«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-----------------------------------------------------------------------------------------------------------
Հոդված 1. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրա-պետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
<8) ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի եզրակացության համաձայն հնարավոր վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար>:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի`
1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
<4) hնարավոր վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար` համաձայն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի եզրակացության>.
2) 2-րդ մասը <Ապաստանի> բառից առաջ լրացնել հետևյալ բովանդակու-թյամբ նոր նախադասությունով.
<Ապաստանի տրամադրումը մերժվում է, եթե ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի եզրակացության համաձայն ապաստան հայցողը հնարավոր վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար>:
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
Փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց բնակարան-ներ վարձակալելու համար տրամադրվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրա-պետության կառավարության սահմանած կարգով>:
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել <Հայաստանի Հանրապետություն անօրինական մուտք գործած> բառերը:
Հոդված 5. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասում փոխարինել <երկամսյա ժամկետում> բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
27.04.2018 - 13.05.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 9913
Տպել