Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 287-Ն ՈՐՈՇՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 18.04.2025, ՀՕ-73-Ն օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 18.04.2025, ՀՕ-73-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) ներդրվեց Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների (այսուհետ՝ նպաստ) հաշվարկելու, նշանակելու և վճարելու նոր համակարգ: Ըստ նոր կարգավորումների՝ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայի (այսուհետ՝ հարկային մարմնի բազա) և էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) հաշվարկելու, նշանակելու և վճարելու է նպաստը:

Օրենքով կառավարությանը վերապահված է սահմանել նաև մայրության նպաստը, ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը բանկի միջոցով վճարելու կարգը (24-րդ հոդվածի 8-րդ մաս)։

Հարկ է նկատի ունենալ, որ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի կիրարկումն ապահովում է Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշմամբ։ Ըստ այդմ, օրենքի ընդունմամբ մշակվել և շրջանառության մեջ է դրվել նաև «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվել սահմանել նաև օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված՝ մայրության նպաստը, ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը բանկի միջոցով վճարելու կարգը։

Մասնավորապես շրջանառվող նախագծով նախատեսվել է, որ նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկում (այսուհետ՝ բանկ) վարձու աշխատողի անվամբ բացված բանկային վավեր  հաշվին փոխանցելու միջոցով։ Բանկի ընտրությունն անձը կատարում է բժշկական հաստատությունում և բանկի անվանումը ծառայությունը էլեկտրոնային առողջապահության համակարգից։ Ընդ որում, օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի հաշվառմամբ անձը Էլեկտրոնային առողջապահական համակարգում ընտրում է միայն բանկը (բանկային հաշվի համար չի տրամադրում), ինչով պայմանավորված էլ նպաստի գումարը փոխանցվում է անձի (բուժառուի) ընտրած բանկ։ Բանկը ճշտում է նրա անվամբ բացված բանկային վավեր հաշվի առկայությունը և անձի (բուժառուի) անվամբ՝

1) բացված բանկային վավեր հաշվի առկայության դեպքում` նպաստի գումարը մուտքագրում է այդ բանկային հաշվին.

2) բանկային վավեր հաշվի բացակայության դեպքում` անձի (բուժառուի) անվամբ բացում է միանվագ դրամական վճարների հաշիվ և նպաստի գումարը մուտքագրում այդ հաշվին:

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել նպաստների վճարման այս կարգին համապատասխան կարգավորումներ նախատեսել նաև Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշման մեջ, որով սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները և միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը:

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Առաջարկվում է ընդունել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

 

  1. Կարգավորման առարկան

Նպաստի վճարումը Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկի միջոցով իրականանցնելու նպատակով առաջարկվում է Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի թիվ 287-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

  1. սահմանել, որ միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվում են նաև «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված՝ մայրության նպաստի և ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարները (երկուսը միասին՝ նպաստ),
  2. սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից վճարման ցուցակը բանկին տրամադրելուց հետո, բանկը շահառուի անվամբ բացում է բանկային հաշիվ և այդ հաշվին է մուտքագրում նպաստի գումարը, եթե  շահառուի անվամբ բանկում առկա չէ բանկային այլ հաշիվ (պայմանագրում կիրառվող հասկացություններում սահմանվում է նաև «այլ բանկային հաշիվ եզրույթը»),
  3. լիազոր մարմնի կողմից նպաստի վճարման ցուցակը բանկին տրամադրելուց հետո, եթե շահառուի անվամբ բանկում առկա է բանկային այլ հաշիվ, ապա բանկը այդ հաշվին է մուտքագրում նպաստի գումարը, որից հետո այն համարվում է վճարված (12-ամսյա ժամկետում բանկ ներկայանալու պահանջը վերանում է և 12-ամսյա ժամկետի հաշվառումը այս դեպքում բանկը չի կատարում),
  4. համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև հաշվետվողական ձևերի մեջ և նպաստի համար սահմանվել է հաշվետվողական նոր՝ 9-րդ ձև, որը բանկը յուրաքանչյուր ամիս տրամադրելու է լիազոր մարմնին (այլ հաշվետվողական ձևերի նման)։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 18.04.2025, ՀՕ-73-Ն օրենքի կիրարկումը։ 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 4.6-րդ կետից (Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու կենսաթոշակառուներին և  նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև  կենսաթոշակների և  նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների սպեկտրը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական և  քանակական բարելավման): 

  1. Տեղեկանք

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա։

 

  • Քննարկվել է

    18.07.2025 - 04.08.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1610

Տպել

Առաջարկներ`

Էլլա Մարտիրոսյան

23.07.2025

Առաջարկում եմ օրենքում հստակ ամրագրել, որ հոգեկան առողջության խնդիրները (օրինակ՝ դեպրեսիա, այրվածության համախտանիշ) կարող են հիմք հանդիսանալ ժամանակավոր անաշխատունակության համար։ Հիմնավորում․ հոգեկան առողջության խթանումը և սոցիալական աջակցությունը կարևոր են, որ աշխատավայրում աշխատանքի ժամանակ հագեցած և արդյունավետ միջավայր ստեղծվի։

Էլլա Մարտիրոսյան

23.07.2025

Առաջարկում եմ սահմանել հայրական վճարովի արձակուրդ, որը կտևի առնվազն 10֊14 օր։ Հիմնավորում․ կնպաստի հոր ներգրավմանը երեխայի խնամքի գործընթացում և կամրապնդի ընտանիքի ներսում դերաբաշխմանը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: