Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԼԾԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՇԱՄԲԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
26 Ազնիվ Բաբայան 05.06.2025 12:32:52 Ես չեմ ուզում իմ թոռները երկրորդ անգամ հայրենիք կորցնեն։ Դպրոցների միաձուլման ձևով վերակազմակերպմամբ չի խախտվի որևէ դպրոցահասակ երեխայի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ոլորտը կարգավորող օրենդրական նորմերով ամրագրված՝ կրթություն ստանալու իրավունքը։
27 Հերմինե Գրիգորյան 07.06.2025 23:45:45 Իհարկե կողմ ենք, որ մեր երեխաները որակյալ կրթություն ստանան, բայց վստահ չենք, որ դպրոցների միավորումը կապահովի այդ որակյալ կրթությունը։ Բացի այդ, դպրոցների միավորումը պատճառ կհանդիսանա գյուղերից երիտասարդ ընտանիքների արտագաղթի։ Իրավական ակտի ընդունումը բխում է գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության և հանրակրթության որակյալ արդյունքի ապահովման անհրաժեշտությունից։ Վերակազմակերպվող դպրոցները միավորելով որպես մեկ դպրոց՝ ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով, հնարավոր է դարձնելու ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում դարձնել շարունակական՝ միաժամանակ ընդլայնելով հնարավորությունները դասարանների կազմավորման և որակյալ ուսուցիչների ներգրավման ուղղությամբ։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: