Վարդան Հակոբյան
10.04.2018
7/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 14-րդ ենթակետի 2-րդ մասը վերաձևակերպել և լրացնել <<աղետի //երկրաշարժի// գոտու կարգավիճակ ունեցող բնակավայրերում...>> բառերով:
Լրամշակման փուլում է
25 - Կողմ
5 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելու տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելու տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշմամբ հաստատված ցանկի 11-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
Մինչև <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, նախկին <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> ՀՀ օրենքը նախատեսում էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների տրամադրում կամ անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրում, օրենքի պահանջների համաձայն հաշվառման մեջ են գտնվում շուրջ 4.000 գործող և նախկին զինծառայողներ, պետության տնտեսական հնարավորությունները թույլ էին տալիս լավագույն դեպքում տարվա ընթացքում իրականացնել մինչև 100 բնակարանների կառուցման և տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահառուների թիվը տարեցտարի աճում է: Նշված համակարգն իրեն սպառել է, որի արդյունքում գործընթացը դարձել է տնտեսապես ոչ շահավետ:
Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով աջակցել զինծառայողների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը` ապահովելով բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսավորման մատչելի պայմաններ:
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման կարգը և պայմանները, որոնց համաձայն զինծառայողները կարող են թե անմիջապես կառուցապատողից, և թե մարզերում երկրորդական շուկայից բնակարաններ կամ բնակելի տներ ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել 20 տարի ժամկետով հիպոտեկային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 9% տարեկան տոկոսադրույքով և պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար վճարելու, տոկոսադրույքի 4%-ի սուբսիդավորումից, իսկ մնացած 5%-ի վճարումն իրականացնել օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով: Նախագծով կարգավորվում են նաև պետության և կառուցապատողի միջև հարաբերությունները, պետության անունից հանդես գալու իրավասությունը վերապահելով ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի զինծառայողների բնակարանային խնդիրների լուծումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելու տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելու տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելու տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
Քննարկվել է
04.04.2018 - 19.04.2018
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Անվտանգություն
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 26010
Տպել10.04.2018
7/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 14-րդ ենթակետի 2-րդ մասը վերաձևակերպել և լրացնել <<աղետի //երկրաշարժի// գոտու կարգավիճակ ունեցող բնակավայրերում...>> բառերով:
10.04.2018
6/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 14-րդ ենթակետը վերաձևակերպել և միավորների քանակը սահմանել յուրաքանչյուր տարվա համար 1 միավոր:
10.04.2018
5/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 11-րդ ենթակետը վերաձևակերպել այնպես, որ տարբերություն դրվի մինչև 5 տարի, 5-ից 10 տարի և 10 և ավելի տարի ՀՀ տարածքում սեփականության իրավունքով բնակելի մակերես չունեցողների միջև և միավորների քանակը սահմանել 5, 10, 15 միավոր, համապատասխանաբար: