Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման, ինչպես նաև այդ անձանց աշխատանքի տեղավորման նպատակով գործատուին աջակցության տրամադրման ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

0%100%

«Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման, ինչպես նաև այդ անձանց աշխատանքի տեղավորման նպատակով գործատուին աջակցության տրամադրման ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց եկամտով ապահովում, աշխատանքի շուկա մուտքի և զբաղվածության հասանելիության հնարավորությունների մեծացում, զբաղվածություն ունենալու նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, համայնքային ենթակառուցվածքների զարգացում, սոցիալական լարվածության նվազեցում։

  • Քննարկվել է

    19.03.2025 - 04.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1606

Տպել

Առաջարկներ`

Կանանց իրավունքների տուն

04.04.2025

«Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը գտնում է, որ ներկայացված նախագիծը թեև իր նպատակով դրական է ու իրավունքահեն, այնուամենայնիվ, այն առաջացնելու է տեխնիկական բնույթի խնդիրներ ու կոռուպցիոն ռիսկեր: Կազմակերպության առաջարկությունները տվյալ նախագծի վերաբերյալ հետևյալն են․ 1. Նախագծով ներկայացվել է Ծրագիր անապահով ընտանիքի աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման վերաբերյալ, որով հիմնական ու կարևոր նպատակ է առանձնացվել. Սույն ծրագրի նպատակն անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումն է։ Ø Նշված ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում: Սակայն տեխնիկական առումով նշված հարթակում գրանցումն ունի որոշակի խնդիրներ, պայմանավորված այն հանգամանքով, որ անհրաժեշտ է ունենալ գրանցված էլեկտրոնային հաշիվ: Իսկ քանի որ ծրագիրը նախատեսված է անաշխատունակ անձանց համար, ուստի պարտադիր է դառնում նշված անձանց համար ապահովել կողմնակի հավելյալ օգնություն (աջակցություն)։ Ø Աշխատանք փնտրողը հարթակի միջոցով ներկայացնում է, թե ծրագրի որ ոլորտում իրականացվելիք աշխատանքներում է նախընտրում ներգրավվել։ Կանանց իրավունքների տան համար այս կետը խնդրահարույց է, քանի որ առանձանցված ոլորտներում իրականցվող աշխատանքները գերակշիռ մեծամասնությամբ համայնքային ենթակայության աշխատանքներն և նաև նեղ մասնագիտական որակավորում պահանջող, որոնք էլ, ըստ էության, ծրագրով նախատեսված 6-12 ամսում հնարավոր չէ յուրացնել և ունենալ զգալի արդյունք, ներգրավվել աշխատաշուկայում և ձեռք բերել ֆինանսական անկախություն։ 2. Հաջորդ խնդիրը հետևյալն է․ Ծրագիրը ֆինանսավորվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին. Ø Սույն կետի առնչությամբ նշում ենք հետևյալը. Ծրագրում ներառված աշխատանքները մեծամասամբ իրենցից ներկայացնում են համայնքային աշխատանքներ ու դրանց ֆինանսավորումը կատարվում է համայնքի բյուջեի միջոցների հաշվին: Տվյալ դեպքում, եթե կրթության ոլորտում իրականացվող աշխատանքներում ներգրավվելու դեպքում աշխատավարձի վճարումը կկատարվի պետական բյուջեի միջոցների հաշվին, ապա համայնքային ծառայողի աշխատավարձը գոյանում ու վճարվում է համայնքային բյուջեի միջոցներից: Տվյալ դեպքում չի կարգավորվում, թե ինչ կարգով է պետական բյուջեից աշխատավարձը փոխանցվելու համայնքային բյուջե ու վճարվելու աշխատողներին:

GAYANE SIRADEGHYAN

02.04.2025

«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի վերաբերյալ առաջարկում եմ ա.վարձատրվեղ հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրում ընդգրկել նաև ՄՍԾ տարածքային կենտորններում հաշվառված աշխատանք փնտրողներին և գործազուրկներին, ովքեր որ սահմանված կարգով կունենան առնվազն վեց ամսվա հաշվառում: բ. ծրագրի տևողությունը երկարացնել մինչև 2 տարի՝ / 6-12 ամսվա փոխարեն/: գ. գործատուի ծրագրային առաջարկը հաստատվելուց հետո պայմանագրի կնքման մեկ աշխատանքային օրը փոխարինել երեք աշխատանքային օրով՝ լրացուցիչ ուսումնասիրությունների և այլ կազմակերպչական աշխատանքների համար: դ. e-work.am կայքում աշխատանք փնտրողների գրանցման պարտավորությունները դնել սոցիալական ծառայությունների մասնագետների վրա

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

01.04.2025

Առաջարկում ենք ծրագրի շահառու դարձնել նաև ոչ լրիվ աշխատաժամակով աշխատել ցանկացող անձանց: Հիմնավորում: Նախագծում առաջարկվում է ծրագրի շահառու դարձնել միայն այն անձանց, ում հետ կկնքվի մեկ դրույքով աշխատանքային պայմանագիր: Այս պահանջը անհավասար պայմաններ է ստեղծում կանանց համար, ինչպես նաև դուրս թողնում հաշմանդամություն ունեցող աշխատունակ անձանց: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր նախադեպային իրավունքում անդրադարձել է ոչ լրիվ դրույքով աշխատանքին, նշելով, որ երբ կես֊դրույքով աշխատողների համար սահմանվում են ավելի վատ պայմաններ, սա կարող է գնահատվել որպես անուղղակի խտրականության կանանց նկատմամբ, քանի որ ժամանակակից աշխարհում կանայք են հաճախ կրում աշխատանքն ու ընտանեկան պարտականությունները համատեղելու բեռը (տես՝ Di Trizio v. Switzerland https://hudoc.echr.coe.int/eng?i=001-160692 ):

Տեսնել ավելին