Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________________ 2017 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1599-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 201-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. ցանկ N 1-ի II բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
II. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններ, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների աջակցության կենտրոններ, երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համար ընդհանուր տիպի հաստատություններ, 18 տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններ, խնամքի կարիք ունեցող տարեց, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպություններ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, անօթևան և բռնության՝ այդ թվում ընտանեկան բռնության ենթարկված անձանց սոցիալական ծառայություն մատուցող կազմակերպություններ |
|
Բժիշկներ, միջին բժշկական անձնակազմ (բուժքույր), մինչև վեց տարեկան երեխաների խնամքի աշխատողներ (դայակ), կրտսեր բժշկական ակնձնակազմ, այդ թվում՝ սանիտար (ըստ մասնագիտացումների), ախտահանող և հսկիչ՝ բաժանմունքի |
բժշկական օգնության և սպասարկման տրամադրման աշխատանքներ |
».
բ. ցանկ N 1-ի XI, ցանկ N 2-ի VI և VII բաժինների վերնագրերում, ցանկ N 2-ի VII բաժնի 7-րդ և 8-րդ տողերի վերնագրերի «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն և դրա ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիվանդների վերահսկման և հիվանդությունների կանխարգելման կենտրոն» բառերը փոխարինել «Առողջապահական պետական տեսչություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.
գ. ցանկ N 1-ի XI բաժնի 1-ին սյունակի 1-ին տողում «քիմիկոսներ» բառից հետո ավելացնել «, թունաբաններ» բառը.
դ. ցանկ N 1-ի XI բաժնի 1-ին սյունակի 2-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քաղաքացիական ծառայողներ և քաղաքացիական աշխատանք կատարողներ, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-հիգիենիստներ, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարներ, ճարտարագետներ և բժշկական անձնակազմ:».
ե. ցանկ N 2-ի V բաժնի վերնագրի «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն, հիվանդների վերահսկման և կանխարգելման կազմակերպություններ և նրանց կառուցվածքային ստորաբաժանումներ» բառերը փոխարինել «առողջապահական պետական տեսչություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.
զ. ցանկ N 2-ի VII բաժնի 1-ին տողի 1-ին սյունակի «Բժիշկներ, այդ թվում` ղեկավար, մանրէաբանական և վարակաբանական լաբորատորիայի (բաժանմունք) բժիշկ-մանրէաբան, բժիշկ-վարակաբան (վիրուսաբան), միջին բժշկական անձնակազմ, հավաքարար» բառերը փոխարինել «Բժիշկներ, այդ թվում` ղեկավար, մանրէաբանական, մակաբուծաբանական, վիրուսաբանական, քիմիական և ճառագայթաբանական, թունաբանական լաբորատորիայի (բաժանմունք) մանրէաբան, մակաբուծաբան, վիրուսաբան, միջին բժշկական և կրտսեր անձնակազմ, հավաքարար» բառերով.
է. ցանկ N 2-ի VII բաժնի 1-ին տողի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ «մանրէաբանական, մակաբուծաբանական, վիրուսաբանական, քիմիական և ճառագայթաբանական, լաբորատորիաներում կատարվող աշխատանք, վարակիչ հիվանդների հետ անմիջականորեն կապված աշխատանք».
ը. ցանկ N 2-ի VII բաժնի 3-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Քաղաքացիական ծառայողներ և քաղաքացիական աշխատանք կատարողներ, հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան, բժիշկ-վիրուսաբան, բժիշկ-մանրէաբան, այդ թվում` ստորաբաժանման ղեկավար, միջին բժշկական անձնակազմ, հավաքարար».
թ. ցանկ N 2-ի VII բաժնի 8-րդ տողը հանել.
ժ. ցանկ N 3-ի VI բաժնի 1-ին սյունակի 2-րդ տողում «բժիշկներ» բառից հետո ավելացնել «և բարձրագույն ոչ բժշկական կրթությամբ մասնագետներ», իսկ «անձնակազմ» բառից հետո ավելացնել «, միջին ոչ բժշկական կրթությամբ մասնագետներ» բառերը.
ժա. ցանկ N 3-ի VI բաժնի «Հակաժանտախտային կազմակերպություններ, պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն, դրա ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիվանդների վերահսկման և հիվանդությունների կանխագելման կենտրոն» բառերը փոխարինել «Առողջապահական պետական տեսչություն և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի՝
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«1. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, այդ թվում՝
առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունների, երեխաների աջակցության կենտրոնների, երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համար ընդհանուր տիպի հաստատությունների, 18 տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատությունների, խնամքի կարիք ունեցող տարեց, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպությունների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների (այսուհետ՝ կազմակերպություններ) նախատեսված աշխատողների աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով ոլորտի աշխատանքային առանձնահատկությունները:».
բ. 2-րդ կետի «սաների» բառից հետո լրացնել «կամ խնամվողների» բառերը.
գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«3. Կազմակերպություններում աշխատողների համար, կախված նրանց զբաղեցրած պաշտոնից և (կամ) մասնագիտությունից, աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել`
1) շաբաթական 22 ժամից` դասավանդող հատուկ մանկավարժների (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ) մանկավարժական աշխատանքի համար.
2) շաբաթական 24 ժամից` երաժիշտների համար.
3) շաբաթական 30 ժամից` մարմնակրթության հրահանգչի, բուժական ֆիզկուլտուրայի հրահանգչի (կինեզոլոգ) համար.
4) շաբաթական 30 ժամից` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների, հանրակրթական հաստատությունների երկարօրյա խմբերի դաստիարակների համար.
5) շաբաթական 36 ժամից՝ մինչև վեց տարեկան երեխաների խնամքի ծառայություններ մատուցող աշխատողների (դայակ) համար.
6) շաբաթական 36 ժամից՝ էրգոթերապիստի, դաստիարակ խմբակի, հոգեբանի, սոցիալական աշխատողի, սոցիալական մանկավարժի, մեթոդիստ համակարգողի, հատուկ մանկավարժի համար.
7) շաբաթական 39 ժամից` վեց տարեկանից բարձր անձանց խնամքի ծառայություններ մատուցող աշխատողների (սպասուհի) համար:»:
2. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 49-րդ կետով.
«
49. |
առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների, երեխաների աջակցության կենտրոնների, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սպասուհիներ,տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների (ընդհանուր տիպի տուն-ինտերնատներ) սանիտարներ |
4 |
4 |
»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանելու մասին» N 1599-Ն որոշման հավելվածի՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
1. |
Ուսումնական հաստատություններ, բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ), երեխաների բժշկասոցիա-լական վերականգնողական հաստատություններ, երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններ, երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, երեխաների աջակցության կենտրոններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ |
25 |
30 |
ղեկավար, նրա տեղակալ, ստորաբա-ժանման ղեկավար |
».
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
2. |
Հանրակրթական հիմնական
|
35 |
42 |
դասավան-դող (ուսուցիչ, ուսուցիչ-դաստիա-րակ), հոգեբան, հատուկ մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոման-կավարժ, սուրդոման-կավարժ, օլիգոֆրենո-մանկա-վարժ), արատա-բան,զինվո-րական |
».
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
4. |
Բարձրագույն ուսումնական հաստատություններ, բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններ, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների աջակցության կենտրոններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ, երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ |
35 |
42 |
դասա-վանդող (ուսուցիչ, դաստիա-րակ, խմբակի դաստիա-րակ), հոգեբան, սոցիալա-կան աշխատող, սոցիալա-կան մանկա-վարժ, մեթոդիստ համակար-գող, հատուկ մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոման-կավարժ, սուրդոման-կավարժ, օլիգոֆրենո-մանկա-վարժ), արատա-բան, զինվորա-կան ղեկավար (զինղեկ), երեխաների խնամքի աշխատող (դայակ) |
».
4) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
25. |
18 տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններ, բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ) |
35 |
42 |
բժիշկ, բուժքույր, միջին բժշկական անձնակազմ, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ (սանիտար, սպասուհի, դայակ) |
»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
28.02.2017 - 15.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Հանրային քննարկում
28.02.2017 17:19
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Դիտումներ` 11184
Տպել