Գտնվում է ՀՀ կառավարությունում
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն տալու և այդ հաշվում գումարների մուտքագրման ու ծախսերի իրականացման կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2018 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՀԱՇՎՈՒՄ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԻՐԱԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետով և «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների անվամբ արտաբյուջետային միջոցների մուտքերի և ծախսերի առանձնացված բանկային հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների դիմաց ստացվող վճարների մուտքագրման ու ծախսերի իրականացման նպատակով:
- Սահմանել, որ՝
1) արտաբյուջետային միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների դիմաց (ներառյալ՝ համավճարի և սոցիալական փաթեթի շրջանակներում ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվող) վճարումներից,
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների անվամբ արտաբյուջետային միջոցների մուտքերի հաշվի մնացորդը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը, իսկ դեկտեմբեր ամսվա համար` մինչև դեկտեմբերի 20-ը, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անվամբ բացված արտաբյուջետային միջոցների մուտքերի հաշվեհամարին,
3) արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից հաստատված նախահաշվին համապատասխան՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած անձնակազմին խրախուսման և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների գործունեության ապահովման ուղղություններով,
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած անձնակազմին արտաբյուջետային միջոցներից խրախուսման չափերը նախատեսվում են «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարների համատեղ հրամանով սահմանվող ռազմաբժշկական հաստատությունների կողմից քաղաքացիների բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգում և պայմաններում:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից մատուցված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի համատեղ հրամանի և վարչական ակտի հիման վրա:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
27.03.2018 - 11.04.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 8525
Տպել