Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական  կարգավորումները հստակեցնելու և «Հրապարակային սակարկությունների մասին»  օրենքի պահանջներին համապատասխանանեցնելու անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության 03․12․2020թ․ N 1994-Ն որոշմամբ հաստատված մրցութայյին կարգի 12-րդ կետով սահմանված է, որ մրցութային հանձնաժողովը մրցույթ անցկացնելու մաuին տեղեկությունը հրապարակում է «azdarar.am» կայքէջում, լիազոր մարմնի և հանձնաժողովը կազմավորող մարմնի պաշտոնական կայքէջերում, առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, իսկ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված է, որ հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում։

Հաշվի առնելով մամուլի ոլորտում թվայնացման գործընթացները և տպագրական օրաթերթերի տպաքանակների պարբերաբար նվազումը, խնդիր է առաջանում մրցույթների մասին հայտարարությունների հրապարակման մրցութային կարգով նախատեսված պահանջների ապահովումը։ Ներկայումս 3000 տպաքանակ ունեցող լրատվամիջոցներ փաստացի առկա չեն, ինչը խնդիրներ է առաջացնում տպագրական ծառայությունների ձեռքբերման գնման գործընթացը կազմակերպելու առումով։

Տարածքային  կառավարման և ենթակառոցվածքների նախարարության և համայնքների կողմից կազմակերպվող կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցույթների հայտարարությունները պատշաճ հրապարակելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում վերանայելու մրցութային կարգի համապատասխան կարգավորումը։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է վերանայել մրցույթների հայտարարությունների հրապարակման կարգավորման առումով, մասնավորապես՝ առաջարկվում է հանել առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում հայտարարությունը հրապարակելու պահանջը։ Դրույթի ընդհանրական ձևակերպումը հնարավորություն կտա հայտարարությունների հրապարակման գործընթացը արդիական, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ լրատվամիջոցներով կազմակերպելու համար։

3 Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումների հստակեցում և առկա օրենսդրական բացի լրացում։

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի 37-րդ կետով նախատեսված կանոնավոր ուղևորափոխադրումների կանոնակարգման և հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման, ինչպես նաև ներհամայնքային կանոնավոր երթուղիների կազմակերպման և բնակչության տրանսպորտային սպասարկման գործընթացը կազմակերպելու պահանջներից։

  • Տևողություն

    24.01.2025 10.02.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 433

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: