ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________թվականի N ________-Ն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին և «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6.6-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել մշակութային արժեքների վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տալու կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության
________ թվականի
____________N ______-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ՏԱԼՈՒ
- Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով (այսուհետ՝ Վերամշակում) արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) (այսուհետ՝ Եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը:
- Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) (համաձայն՝ Ձև-ի) տրամադրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր) համապատասխան դասակարգվող յուրաքանչյուր այն մշակութային արժեքի համար, որի համար կիրառվում է արտահանման սահմանափակում:
- Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) տրվում է պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների Վերամշակման նպատակով արտահանելու համար: Մշակութային արժեքների Վերամշակման նպատակով արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների Վերամշակման նպատակով Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) տրամադրվում է էլեկտրոնային եղանակով, որը ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` Հայտատու) հայտը և ուղեկցող փաստաթղթերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով ենթահայտ լրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով նույնականացում անցնելու միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ Լիազորված պետական մարմին):
- Պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների Վերամշակման նպատակով արտահանման համար Լիազորված պետական մարմնի կողմից Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) տրամադրվում է թղթային եղանակով:
- Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:
- Հայտի գրանցման և պահպանման ընթացակարգը սահմանում է Լիազորված պետական մարմինը:
- Հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
1) Հայտատուի լրիվ անվանումը (իրավաբանական անձանց համար՝ երկիրը, համայնքը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը, հեռախոսահամարը, էլ. փոստը (առկայության պարագայում), Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց համար՝ հանրային ծառայության համարանիշը, անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, համայնքը, հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստը (առկայության պարագայում), օտարերկրյա քաղաքացիների համար՝ անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, համայնքը, հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստ (առկայության պարագայում),
2) մշակութային արժեքի նկարագիրը (արժեքի անվանումը, վերնագիրը, հեղինակը, ստեղծման վայրը, ստեղծման ժամանակը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափսերը (քաշը), տրանսպորտային միջոցների դեպքում՝ նաև նույնականացման համարը և այլ չափորոշիչներ), ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, նպատակը, գինը, արժույթը, քանակը,
3) Վերամշակման նպատակով արտահանման երկիրը,
4) տարանցիկ երկիրը (առկայության դեպքում):
- Հայտատուն հայտին կից ներկայացնում է՝
1) Վերամշակման նպատակով արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացությունը (տրված՝ վերջին հինգ տարում)՝ ուղեկցող լուսանկարով,
2) թղթային հայտի դեպքում՝ Վերամշակման նպատակով արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության բնօրինակը, որը գործընթացն ավարտելուց հետո, վերադարձվում է Հայտատուին և նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկար` 10 x 15 չափսի, տարանցիկ փոխադրման դեպքում՝ 3 օրինակ,
3) մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների դեպքում՝ պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը,
4) մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների դեպքում՝ մշակութային արժեքի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթը,
5) լիազորագիրը՝ նոտարական վավերացմամբ (առկայության դեպքում),
6) մշակութային արժեքների արտահանման նպատակների և պայմանների մասին ընդունող կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում),
7) արտահանվող մշակութային արժեքների ապահովագրումը հաստատող փաստաթուղթը, որը ներառում է վտանգի բոլոր դեպքերը կամ բոլոր վտանգների ֆինանսական ծածկույթն ապահովող պետական երաշխիքի մասին մշակութային արժեքներն ընդունող պետության կողմից ներկայացված փաստաթուղթը (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում),
8) արտահանվող մշակութային արժեքների պահպանման և վերադարձման մասին փաստաթղթով հաստատված` ընդունող կազմակերպության կամ պետության իրավասու մարմինների տված երաշխիքները (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում),
9) պետական պահոցի հաշվառման մատյանում մշակութային արժեքի մասին տվյալները և տեղափոխման հնարավորության մասին նշումը (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում),
10) լիազորված պետական մարմնի որոշման պատճենը (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում):
- Լիազոր մարմինը, անհրաժեշտությունից ելնելով, կարող է պահանջել մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային առարկան ներկայացնելու Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժին (այսուհետ՝ Բաժին): Հայտատուի ցանկությամբ կարող է իրականացվել զննություն Վերամշակման նպատակով արտահանման ներկայացված առարկաների (քսան և ավելի) գտնվելու վայրում՝ վճարովի հիմունքներով:
- Բաժինը կարող է պահանջել կրկնակի փորձագիտական եզրակացություն Վերամշակման նպատակով արտահանման ներկայացված մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային առարկաների համար, եթե առկա է առարկայի կեղծ և եզրակացության խեղաթյուրված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:
- Հայտը մերժվում է 8-րդ, 9-րդ և 11-րդ կետերի պահանջներից որևէ մեկը չներկայացնելու դեպքում:
- Մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների Վերամշակման նպատակով արտահանման համար Եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
14․ Բաժինը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրականացնում է մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա հայտագրված առարկայի և հափշտակված, կորած, գողացված մշակութային առարկաների շտեմարանի տվյալների համեմատական ստուգում: Շտեմարանում հայտագրված առարկայի առկայության դեպքում՝ դրա մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան իրավապահ մարմիններին, իսկ բացակայության դեպքում՝ կազմում է դրա գողացված չլինելու մասին տեղեկանք։ Հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի` մշակութային արժեքը գողացված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա նույն օրվա ընթացքում կազմվում է առարկան մշակութային արժեք համարելու և Եզրակացությամբ (թույլատրող փաստաթուղթ) արտահանելու վերաբերյալ որոշում, որը ներկայացվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալի հաստատմանը:
- Լիազորված պետական մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով նախապատրաստում և տալիս է Եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ):
- Մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների՝ Վերամշակման նպատակով արտահանման իրավունքի եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ստանալու նպատակով Հայտատուն ներկայացնում է պետական տուրքի վճարման անդորրագիրը, պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը։
- Բաժինը հաշվառում է պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները և միջոցներ ձեռնարկում սահմանված ժամկետում չվերադարձված մշակութային արժեքների հետբերման նպատակով:
- Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) թղթային տարբերակով տրամադրելու դեպքում կցվում է մշակութային արժեքի լուսանկարը՝ շրջերեսին մշակութային արժեքի տվյալները (արժեքի անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափսերը (քաշը), տրանսպորտային միջոցների դեպքում՝ նաև նույնականացման համարը և այլ չափորոշիչներ): Այն վավերական է, եթե դրա վրա կա Լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի կնիքն ու ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությունը, իսկ կցվող լուսանկարի վրա՝ «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը՝ լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությամբ:
- Պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները վերադարձից հետո ենթակա են նույնականացման:
- Հայտատուն մշակութային արժեքների Վերամշակման համար նշված ժամկետների սահմաններում Վերամշակման նպատակով ձևակերպված մշակութային արժեքների վերամշակման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնումմաքսային մարմին և Լիազորված պետական մարմին՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով: Իսկ պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների Վերամշակման նպատակով արտահանումից վերադարձը փաստվում է նաև վերամշակված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացությամբ և վերամշակված մշակութային արժեքի լուսանկարով:
- Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) ենթակա է օգտագործման մեկ անգամ:
- Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) ուժի մեջ է հայտում նշված ժամանակահատվածում:
23․ Հայտատուի ցանկության դեպքում Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) կարող է տրամադրվել ռուսերենով:
- Եզրակացության (թույլատրող փաստաթուղթ) կրկնօրինակը ստանալու համար Հայտատուն դիմում է Լիազորված պետական մարմին: Այն տրամադրվում է հայտն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
- Եզրակացության (թույլատրող փաստաթուղթ) կրկնօրինակը ստանալու նպատակով ներկայացված հայտի ընդունումը կատարվում է սույն կարգի 8-րդ, 9-րդ և 12-րդ կետերի պահանջների համաձայն՝ գործի վրա ավելացնելով Հայտատուի հիմնական գործի համարը:
- Եզրակացության (թույլատրող փաստաթուղթ) կրկնօրինակը ստանալու համար Հայտատուն վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը:Եզրակացության վերին ձախ անկյունում գրվում է՝ «Կրկնօրինակ»:
Ձև
Հայաստանի Հանրապետության _______ թվականի
__________ N_____--Ն որոշման
(հայերեն)
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(թույլատրող փաստաթուղթ)
N AM /20 /____ _______
_________________________________________________________________________
(եզրակացությունը տրամադրող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության թույլատրող լիազոր մարմնի անվանումը)
Տրվում է ____________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը (ֆիզիկական անձի դեպքում` ա. ա. հ.)
Տեղափոխման ձևը ___________________________________________________
(տեղափոխման ձևը)
____________________________ (ապրանքի միասնական ցանկի բաժինը) |
__________________________ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը) |
Ապրանքի անվանումը |
Քանակը |
Չափի միավորը |
|
|
|
Ստացողը/ուղարկողը _____________________________________________
(անվանումը (ա. ա. հ.), գտնվելու վայրը, երկիրը)
Նշանակող/ուղարկող երկիրը _________________________________________
Արտահանման նպատակը _____________________________________________
Ժամանակավոր արտահանման ժամանակը ______________________________
Հիմքը __________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
Լրացուցիչ տեղեկատվություն___________________________________________-
________________________________________________________________________
Տարանցիկ երկիրը _____________________________________________________
(տարանցիկ տարածքը)
Ստորագրությունը __________ Տարեթիվը _________
Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ________
____________________________
(ա. ա. հ.)
Կ. Տ.
_____________________________
(պաշտոնը)
(ռուսերեն)
З А К Л Ю Ч Е Н И Е
(разрешительный документ)
N AM /20 /____ _______ |
_______________________________________________________________________
(наименование органа государственной власти государства-члена Евразийского экономического союза, выдавшего заключение)
Выдано _________________________________________________________________
(название организации, юридический адрес, страна (для физических лиц Ф. И. О.)
_________________________________________________________________________
Вид перемещения _______________________________________________________
(вид перемещения)
________________________________ (раздел единого перечня товаров) |
_______________________________ (код ТН ВЭД ТС) |
Наименование товара |
Количество |
Единица измерения |
|
|
|
Получатель/отправитель _________________________________________________
(название, юридический адрес, страна)
Страна назначения/отправления _________________________________________
Цель вывоза ____________________________________________________________
Срок временного вывоза ________________________________________________
Основание: _____________________________________________________________
________________________________________________________________________
Дополнительная информация ____________________________________________
________________________________________________________________________
Страна транзита _______________________________________________________
(транзит по территории)
Подпись __________ Дата _________
Заключение действительно по ________
________________________
(Ф. И. О.)
МП _______________________
(должность)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-
Տևողություն
14.01.2025 04.02.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 84
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: