Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ-392-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորման կիրարկումը 2025 թվականի հունվարի 1-ից։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի  N 1566-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։

««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-392-Ն օրենքի  6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվել է, որ «Պետական նպաստների մասին» օրենքի 7-րդ գլուխը (կիրառվում է, երբ երեխան ծնվել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը) 2025 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել։

Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ ՀՕ-392-Ն օրենքի  կիրարկումն ապահովելու համար ընդունվել է Կառավարության 2023 թվականի մարտի 9-ի թիվ 300-Ն որոշումը, որի 2-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվող փոփոխության հաշվառմամբ Որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի (այսուհետ Կարգ) 1‑ին կետով սահմանվել է, որ Կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք)՝

1) 7-րդ գլխով սահմանված կարգով խնամքի նպաստը  նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները և

2) 7.1-ին գլխով սահմանված կարգով խնամքի նպաստը նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ, Կառավարության 2023 թվականի մարտի 9-ի թիվ 300-Ն որոշման 6-րդ կետով սահմանված է, որ այդ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը 2025 թվականի հունվարի 1-ից ճանաչվելու է ուժը կորցրած, մինդեռ ՀՕ-392-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի կիրակումն ապահովելու համար անհրաժեշտ էր, որ ուժը կորցրած ճանաչվեր Կարգի՝ միայն ՀՕ-392-Ն օրենքի  6-րդ հոդվածի 3-րդ մասին վերաբերելի դրույթը (Կարգի՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը գործող խմբագրության՝ 1-ին կետի 1-ին ենթակետը)։

Արդյունքում, 2025 թվականի հունվարի 1-ից Կառավարության 2023 թվականի մարտի 9-ի թիվ 300-Ն որոշման 6-րդ կետի կիրակմամբ Կարգի 1-ին կետով կարգավորվելու են օրենքի՝ արդեն ուժը կորցրած ճանաչված հոդվածներով խնամքի նպաստ նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները և կարգավորված չէ օրենքի 7.1-ին գլխի կիրարկումը: Ընդ որում, այս փոփոխությունները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ դիմումներն ներկայացվել են 2025 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո, իսկ մինչ այդ ներկայացված դիմումներն ընթացքավորվելու են դիմում ներկայացնելու օրվա դրությամբ գործող ընթացակարգերով։

Այս տեսակետից խնդրահարույց է դառնալու 2025 թվականի փետրվար ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակ ձևավորելը (հունվարին ներկայացված դիմումներով)։ Պետք է նաև նկատի ունենալ, որ օրենքի 7.1-ին գլխով ընդհանուր առմամբ կարգավորված են խնամքի նպաստի նշանակման և վճարման գործընթացները և միայն առանձին դեպքերում է, որ անհրաժեշտություն է առաջանում Կառավարության որոշմամբ առանձնահատկություններ նախատեսել։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերագրյալն` առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ:

2. Կարգավորման առարկան

Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է շտկել Կառավարության 2023 թվականի մարտի 9-ի թիվ 300-Ն որոշման 6-րդ կետում առկա վրիպակը և ապահովել ՀՕ-392-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորման կիրարկումը՝ նախատեսելով, որ Կարգով սահմանվում են օրենքի 7.1-ին գլխով սահմանված կարգով խնամքի նպաստը նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում Կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն օրենքի՝ խնմաքի նպաստին վերաբերող կարգավորումներին։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, մասնավորապես՝ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելվածի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետից, որով նախատեսված է, որ 2023 թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակվում է բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման (բնակության) վայրի։

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Տևողություն

    13.01.2025 29.01.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 166

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: