ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.7-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 2-րդ մասով, և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Տևողություն
10.01.2025 25.01.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Սյունիքի մարզի Կապան համայնքապետարան
Դիտումներ` 253
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: