«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ
04.04.2018
Ձև N 4-ի 11-րդ մասը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընտանիքում առկա երեխաների թիվն ըստ հաշմանդամության»։
Լրամշակման փուլում է
4 - Կողմ
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. |
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
1.1. |
Անհրաժեշտությունը |
|
«Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով և ի կատարումն ՀՀ վարչապետի 2018 փետրվարի 27-ի N 181-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 2-րդ կետի: |
1.2 |
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները |
|
Հանրապետությունում ներկայում դեռևս ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում չի իրականացվում: Ընտանիքում բռնության երևույթի տարածվածության, ծավալների և դրսևորման ձևերի մասին տեղեկատվությունը ձևավորվում է իրավապահ մարմինների կողմից արձանագրված դեպքերի, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող հետազոտությունների հիման վրա, ինչը հնարավորություն չի տալիս. 1. բացահայտել ընտանիքում բռնության դեպքերի տարածվածությունը և գործոնները. 2. գնահատել ընտանիքում բռնության դրսևորման օրինաչափությունները, 3. հստակեցնել այն հնարավոր փոփոխությունները, որոնք հրատապ կերպով պետք է տեղ գտնեն հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում` պետական մարմինների գործունեության մեջ` ընտանեկան բռնության կանխարգելման առումով: |
2. |
Առաջարկվող կարգավորման բնույթը |
|
Նախագծով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների կողմից ընտանիքում բռնության դեպքերի տեղեկատվության փոխանակման և դրանց կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները: Նախագծով սահմանվում են ընտանիքում բռնության դեպքերի հաշվառման քարտերի և կենտրոնացված հաշվառման վերաբերյալ հաշվետվության ձևերը: |
3. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: |
4. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի ընտանիքում բռնության դեպքերի հաշվառման մեխանիզմ: Նախագծի ընդունմամբ կապահովվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջների կատարումը: |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը |
|
«Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա: |
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
Որոշման նախագծով կարգավորմանն առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել: |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ և ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է 2018 թվականի մարտի 20-ին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am ինտերնետային կայքում, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության հրապարակման միասնական www.e-draft.am կայքում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Քննարկվել է
20.03.2018 - 05.04.2018
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 9394
Տպել04.04.2018
Ձև N 4-ի 11-րդ մասը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընտանիքում առկա երեխաների թիվն ըստ հաշմանդամության»։
04.04.2018
Ձև N 4-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընտանիքում բռնության ենթարկված հաշմանդամություն ունեցող անձանց թիվը ըստ սեռի»։
04.04.2018
Ձև N 4-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց թիվն ըստ հաշմանդամության»։ Տվյալները ներկայացնել երկու տիպով՝ հաշմանդամություն ունեցող, հաշմանդամություն չունեցող։