Լրամշակման փուլում է
«ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի 117-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------------- 2017 ԹՎԱԿԱՆԻ N ----------- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
----------------------------------------------------------------------------------------------------------
<<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասին և <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը և կարգը հաստատելու մասին» 117-Ն որոշման հավելվածում`
1) 14-րդ կետի «և 12-րդ» բառերը փոխարինել «, 12-րդ և 16-րդ» բառերով.
2) լրացնել նոր 16-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«16. Սույն կարգի համաձայն օտարերկրյա պետության ասպիրանտուրայում ուսումնառության համար տարկետում ստացած և մինչև տարկետման ժամկետի ավարտի օրը գիտական թեզը պաշտպանած, սակայն տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված կարգով գիտական աստիճանի հաստատումը դեռ չստացած քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը, մինչև քաղաքացու տարկետման ժամկետի ավարտի օրը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն է ներկայացնում գիտական աստիճանի ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված լինելու, ինչպես նաև տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված կարգով գիտական աստիճանը հաստատելու ժամկետի մասին տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթերը, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, հաշվի առնելով սույն կարգի 13-րդ կետի պահանջները, քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին կամ նրա կողմից լիազորված անձին 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տեղեկանք՝ գիտական աստիճանի ատենախոսությունը պաշտպանելու կամ գիտական աստիճանը հաստատելու համար տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում, սակայն ոչ ավելի, քան 9 ամիս ժամկետով, քաղաքացու կողմից տարկետման ժամկետը երկարաձգելու իրավունք ունենալու մասին: Սույն կետում նշված տեղեկանքը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ կողմից լիազորված անձը ներկայացնում է քաղաքացու զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ տեղեկանքում նշված ժամկետով քաղաքացու տարկետումը երկարաձգելու համար:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
01.03.2017 - 16.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 9122
Տպել