Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծով նախատեսվում է թույլատրել Լիազոր մարմնին իրեն սպասարկող գանձապետական ստորաբաժանումում անժամկետ բացել իր անվամբ արտաբյուջետային միջոցների հաշվեհամար ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության տրամադրման նպատակով:

Նախագծով սահմանվում են ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքները, ֆինանսական  աջակցության դեպքերը և չափը, ինչպես նաև կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր ֆինանսական աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության  տրամադրման հետ կապված հարաբերությունները:

  • Քննարկվել է

    16.03.2018 - 03.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8834

Տպել

Առաջարկներ`

Կանանց աջակցման կենտրոն

21.03.2018

1. Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքների մեջ նշված է հասցեականությունը` աջակցության տրամադրումը իսկապես դրա կարիքն ունեցող անձին: Անհրաժեշտ ենք գտնում հստակեցնել այն չափորոշիչները, որոնց միջոցով պարզվելու է անձի՝ իսկապես նման աջակցության կարիք ունենալու հանգամանքը: 2. Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքների մեջ նշված է նաև խորհրդապահությունը` սոցիալական ծառայությունների տրամադրման ժամանակ հայտնի դարձած անհատական տվյալները չհրապարակելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի: Այստեղ պետք է հստակեցնել, որ ամենից կարևոր սկզբունքը անվտանգությունն , ուստի նույնիսկ օրենքով սահմանված դելպքերում գաղտնիությունը չպետք է խախտվի, հակտապես այն դեպքերում, երբ անձի կյանքին վտանգ է սպառնում: 3. Կետ 15-ով նախատեսված գործընթացը խիստ բյուրոկրատական է և ծանրբեռնված, ինչը անչափ բարդացնում և երկարացնում է ֆինանսական աջակցությունից օգտվելը: Մենք առաջարկում ենք, որ այս գործընթացի ժամկկետը կրճատվի, որպեսզի բռնության ենթարկված անձի կողմից ֆինանսական աջակցություն ստանալը չգերազանցի դիմումի ներկայացումից հետո 15 օրվա ժամկետը: Նման դեպքերը հրատապ են՝ ելնելով զոհի և երեխաների անվտանգությունից և գոյատևման հիմնարար կարիքներից: 4. Գտնում ենք, որ 19-րդ կետում պետք է հստակ նշվի, որ ֆինանսական աջակցությունը պետք է տրամադրվի անկախ երեխաների խնամքի համար տրամդրվող նպաստ ստանալու հանգամանքից: Հետևաբար բռնության ենթարկված անձի դիմումը պետք է ներառի նաև իր երեխաների մասին տեղեկություններ և խնամքի տակ գտնվող այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ: «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

Տեսնել ավելին