Գտնվում է ՀՀ կառավարությունում
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին
-
6 - Կողմ
-
0 - Դեմ
«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետում «Հայաստանի Հանրապետությունում գործող դեղագրքերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.» նախադասությունը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գործող դեղագրքերի ցանկը հաստատում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը.» նախադասությամբ:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հիմնական դեղերի ընտրության չափանիշները և կարգը, ինչպես նաև հիմնական դեղերի ցանկը սահմանում է Լիազոր մարմինը:»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը:» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը:» բառերով,
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի `
1) 1-ին կետում «Պատշաճ արտադրական գործունեության» բառերը փոխարինել «Պատշաճ բաշխման գործունեության» բառերով,
2) 2-րդ կետում «դիտարկման» բառից հետո լրացնել «և» բառը:
Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասից հետո լրացնել նոր 9.1 մաս` հետևյալ բովանդակությամբ.
«9.1 Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում լիցենզիան կասեցվում է մինչև խախտման պատճառների վերացումը:»:
Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը:» բառերով:
Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածի`
1) 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը:» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը:» բառերով,
2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հիմնական դեղերի մասին տեղեկություններ ընդգրկող տեղեկատուն` «Ազգային դեղամատյանը», հրապարակում է Լիազոր մարմինը` երկու տարին մեկ: «Ազգային դեղամատյանի» հրապարկման կարգը սահմանում է Լիազոր մարմինը:»:
Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով.
«4) 21-րդ հոդվածի 16-րդ մասի և 25-րդ հոդվածի 12-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի մեկից:»:
Հոդված 9. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
25.01.2017 - 09.02.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 12662
Տպել