2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
2025 թվականի համար Աբովյան համայնքում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի հիման վրա։
Տեղական վճարների դրույքաչափերը, օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
2025 թվականի համար նույնպես առաջարկվում է սահմանված տեղական վճարների դրույքաչափերը հիմնականում թողնել անփոփոխ։ Առաջարկվում է որոշման 3-րդ կետում սահմանել դրույքաչափի փոփոխություն՝ հաշվարկելով ավարտական ակտի վրա ծախսվող ժամանակը, մարդկային և ֆինանսական ռեսուրսները։ Բոլոր բնակավայրերի համար օգտագործել Աբովյան քաղաքի համար սահմանված վճարները։
2025 թվականի համար Աբովյան համայնքում առաջարկվում է սահմանել հետևյալ տեղական վճարները.
1. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 դրամ,
2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 դրամ,
3. ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ շինարարության թույլտվության գամար սահմանված դրույքաչափի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 14 000 (տասնչորս հազար) դրամ.
4. Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 65 000 դրամ։
Սույն հիմնավորման 1-4 կետերում ներկայացված վճարների չափը հաշվարկելու համար հաշվի է առնվել տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի մատուցած ծառայությունների մատուցման համար ներդրված ռեսուրսները և կատարված ծախսերը (տեղազննությունների կատարում, չափագրական աշխատանքների իրականացում, ներկայացված փաստաթղթերի, նախագծերի, հատակագծերի ուսումնասիրություն, դրանց մասնագիտական քննարկումների կազմակերպում, եզրակացությունների կազմում, տեխնիկատնտեսական, կոմունիկացիոն, տրանսպորտային ծախսեր, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող որակավորված անձի կողմից համայնքի պատվերով կատարած աշխատանքների ծախսեր, հողամասերի նկատմամբ համայնքի իրավունքների պետական գրանցման համար կատարված ծախսեր)։
5. Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 դրամ:
Այս վճարի չափը հաշվարկելու համար հաշվի է առնվել մրցույթների և աճուրդների կազմակերպման ժամանակ համայնքի մատուցած ծառայությունների համար ներդրված ռեսուրսները և կատարված ծախսերը (մրցույթների և աճուրդների կազմակերպամն համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթների կազմում, մասնակիցների կողմից ներկայացված հայտերի ուսումնասիրություն, եզրակացությունների, արձանագրությունների կազմում, փաստաթղթերի պատճենահանման, մրցույթների և աճուրդների կազմակերպամն վայրի տեխնիկատնտեսական, կոմունիկացիոն ապահովման ծախսեր):
6. Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 1000 դրամ:
Առաջարկվող վճարի չափը նախատեսվում է տոնավաճառների (վերնիսաժների) կազմակերպման վայրի պահպանման ծախսերը փոխհատուցելու համար (էլեկտրաէներգիա, ջուր, սանմաքրում, աղբահանություն):
7. Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մեկ քառակուսի մետրի համար փոխհատուցման վճար՝ ամսական 10 դրամ:
Այս վճարի չափը սահմանելու համար հաշվի է առնվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 1161-Ն որոշմամբ նախատեսված պարտադիր կատարման ենթակա աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերը (ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դիզինսեկցիայի (պայքար միջատների դեմ) և դեռատիզացիայի (պայքար կրծողների դեմ) իրականացում, ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրում, ծխաօդատար ուղիների մաքրում, վերանորոգման աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների իրականացում):
«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» և «Համատիրությունների մասին» օրենքներով սահմանված լիազորությունների իրականացման համար բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների և համատիրությունների կողմից վճարներ սահմանելիս, սովորաբար, որպես ելակետային թիվ ընդունվում է համայնքի ավագանու կողմից սահմանված վճարի չափը:
8. Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար՝ 1000 դրամ: Այս վճարի չափը հաշվարկվել է արխիվային փաստաթղթերի պատճենահանման և տրամադրման ժամանակ կատարված աշխատանքային և նյութատնտեսական ռեսուրսների ծախսերը:
9. Ջրմուղ-կոյուղու համար, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, ջրամատակարարման և ջրահեռացման համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ Գեղաշեն գյուղում բնակելի տնտեսության յուրաքանչյուր ծորակի համար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ, իսկ արտադրական տնտեսության յուրաքանչյուր ծորակի համար 3 000 (երեք հազար) դրամ, Կամարիս գյուղում՝ բնակելի և արտադրական տնտեսությունների համար յուրաքանչյուր ծորակի համար՝ ամսական 1 500 դրամ՝ մայիսից սեպտեմբեր ամիսների համար: Կամարիս գյուղում սահմանվել է 5 ամսվա համար, որովհետև այդ ծորակից օգտվում են ոռոգման ջրերը միացնելու ժամանակ:
10. Առաջարկվում է սահմանել համայնքում աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարի հետևյալ դրույքաչափերը և արտոնությունները։ «Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը» բոլոր բնակավայրերում սահմանվում է 2024 թվականի համար սահմանված վճարը, իսկ «Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի» համար վճարը սահմանվել է որպես մեկ միասնական՝ հաշվի առնելով Աբովյան քաղաքի համար սահմանված նախկին՝ 2023 թվականի դրույքաչափը:
Աբովյան քաղաքում աղբահանության դիմաց գանձվող վճարի դրույքաչափերը սահմանելիս հաշվարկվել է 1 խորանարդ մետր աղբի հավաքման, տեղափոխման և տեղակայման վրա կատարվող ծախսը, որի ինքնարժեքը կազմել է 400 դրամ, սակայն հաշվի առնելով համայնքի բնակչության վճարունակության մակարդակը, համայնքի դեմոգրաֆիական պատկերը, առաջարկվում է աղբահանության վճարը յուրաքանչյուր բնակչի համար սահմանել 250 դրամ: Բոլոր գյուղական բնակավայրերի համար սահմանվել է 150 դրամ: Ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար բոլոր բնակավայրերում սահմանվել է միասնական դրույքաչափ՝ 20 դրամ:
Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում աղբահանության վճարը առաջարկվում է սահմանել օրենքով նախատեսված դրույքաչափերի ներքին շեմի չափով, քանի որ համայնքում առևտրատնտեսական գործունեության ծավալը մեծ չէ, չկա նաև զարգացած հյուրանոցային տնտեսություն: Իսկ կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ կառույցները ունեն մեծ տարածքներ, բայց շատ աղբ չեն արտադրում: Նախատեսվում է նաև այն շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն համայնքի կողմից հաստատված դրույքաչափերի և եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է օրենքով սահմանված դրույքաչափով։ Անդրադարձել ենք նաև այն շինություններին (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում և եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին։ Իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է օրենքով սահմանված դրույքաչափով։ Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ կլինեն անհամաձայնություններ, որի մասին պետք է գրավոր տեղյակ պահեն համայնքի ղեկավարին, այդ դեպքում պայմանագիրը կկնքվի կամ ըստ աղբի ծավալի, կամ ըստ խորանարդ մետրի։
Համայնքում անձնագրային հաշվառման կանոններով, ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող բնակիչների համար առաջարկվում է սահմանել աղբահանության վճարի դրույքաչափի 50%-ի չափով նվազեցման արտոնություն հետևյալ սոցիալական խմբերի համար`
1) հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձիք,
2) Հայաստանի Հանրապետության ուժային կառույցների (Ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) անձանց ընտանիքի համատեղ բնակվող անդամները,
3) Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ անհայտ կորած զինծառայողների համատեղ ընտանիքի անդամները (ծնող, ամուսին/կին, զավակ),
4) Հայրենական մեծ պատերազմի վետերանները, Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասնակիցները, նրանց հավասարեցված անձինք և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամները։
10. Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման համար թույլտվության վճար, որը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի0համաձայն չի0կարող գերազանցել hամապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից նախատեսված դրույքաչափի 20 %–ը, ինչը հաշվի առնելով առաջարկվում է սահմանել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար տրամադրվող թույլտվության համար գանձվող տեղական վճարի հետևյալ դրույքաչափերը՝
N |
Թույլտվության վճարի տեսակը |
Դրույքաչափերը |
1. |
Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի` ըստ ծավալի մեկ խորանարդ մետրի հավաքման և տեղափոխման թույլտվության համար |
600 ( վեց հարյուր ) |
2. |
Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի` ըստ զանգվածի մեկ տոննայի հավաքման և տեղափոխման թույլտվության համար |
2 000 ( երկու հազար ) |
- Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումար՝ 8000 դրամ:
Համայնքային ենթակայության մանկապարտեզների ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է համայնքի բյուջեից՝ ելնելով երեխաների թվից: Աբովյանի համայնքապետարանի ենթակայության Աբովյան քաղաքի թվով 8 մանակապարտեզների ծառայություններից օգտվողների համար սահմանվող տեղական վճարի հաշվարկման հիմքում ընկած է մանկապարտեզ հաճախող երեխաների վրա ուղղակի կատարվող ծախսը, որն ընդգրկում է սննդի և գույքի (տնտեսական, գրենական) ձեռքբերումը, անձնակազմի վարձատրությունը, կոմունալ ծախսերը, ինչպես նաև շենքերի պահպանման, ընթացիկ վերանորոգման և այլ ծախսերը: Յուրաքանչյուր երեխայի հաշվարկով պայմանավորված փոփոխական ծախսերի միջինացված ցուցանիշը մոտավոր կազմել է 35 000 դրամ:
Ելնելով համայնքի բնակչության սոցիալական վիճակից և հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության ուղղությունը, առաջարկվում է սահմանել մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումար՝ 8000 դրամ, որը կազմում է մեկ երեխայի վրա կատարված ծախսի մոտ 35-40 %-ը: Քանի որ, Աբովյան համայնքին մոտ գտնվող որոշ համայնքներում չկան գործող մանկապարտեզներ, այդ համայնքների որոշ բնակիչներ դիմում են իրենց երեխաներին Աբովյանի մանկապարտեզներ ընդունելու խնդրանքով: Ելնելով հարևան համայնքների հետ համագործակցության և փոխօգնության սկզբունքից, ինչպես նաև բոլոր երեխաների համար նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով, որոշվել է թույլատրել ոչ աբովյանաբնակ (ունեն մշտական հաշվառում այլ համայնքներում) երեխաների հաճախումն Աբովյանի մանկապարտեզներ, սակայն առաջարկվում է նրանց համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափը սահմանել կրկնակի (որը ևս ամբողջությամբ չի փոխհատուցում մեկ երեխայի համար ծախսվող գումարը)։
Աբովյան համայնքի «Մայակովսկի գյուղի «Զեփյուռ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2025 թվականի համար սահմանել ամսական 7 000 (յոթ հազար) դրամ։
Աբովյան համայնքի «Վերին Պտղնի գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2025 թվականի համար սահմանել ամսական 7 000 (յոթ հազար) դրամ։
Աբովյան համայնքի «Կամարիս գյուղի «Կակաչ» մանկապարտեզ» և Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի «Հեքիաթ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2025 թվականի համար սահմանել ամսական 5 000 (հինգ հազար) դրամ։
Բոլոր բնակավայրերում նախադպրոցական կրթությունն իրականացվում է նույն որակով, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը 2025 թվականի համար էլ այն կմնա անփոփոխ:
Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել մանկապարտեզների համար սահմանված գումարի կրկնակիի չափով։
2020 թվականից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-3 կետերում նշված գումարի չափով։
Մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝
1) զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաների, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից,
2) զինվորական ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամ անձ ճանաչված անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից,
3) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ եթե ունեն Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում,
4) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից։
Մանկապարտեզների ծառայություններից օգտվող` Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում ունեցող երեխաների համար, համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝
1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաների համար,
2) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ և (կամ) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծնող ունեցող երեխաների համար,
3) երեք և ավելի երեխա ունեցող և ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի երեխաների համար,
4) նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար,
5) հաշմանդամության կարգավիճակ ունեցող երեխաների համար։
Մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար կիրառվում է համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարների նվազեցման միայն մեկ արտոնություն և իրավունք է վերապահվում համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի համար կիրառելու 50-ից 100 տոկոսի չափով նվազեցման արտոնություն՝ ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:
12. Առաջարկվում է սահմանել «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2021-2024 թվականներին ընդունված երեխաների համար սահմանել համապատասխան տարվա համար սահմանված դրույքաչափը (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 69-Ն, 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն, 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն, 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն), իսկ 2025 թվականին ընդուված երեխաների համար սահմանել 5 000 (հինգ հազար) դրամ՝ բոլոր բաժինների համար:
Երաժշտական դպրոցի ծառայություններից օգտվողների համար մինչ 2025 թվականը՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի տարբեր դրույքաչափեր սահմանելու առաջարկը պայմանավորված է եղել նրանով, որ վերջին տարիներին որոշ նվագարանների (ազգային, լարային, փողային) ուսուցման հանդեպ հետաքրքրությունը նվազել է, հետևաբար դրանց համար ավելի ցածր դրույքաչափ սահմանելով, հնարավոր է եղել խթանել այդ գործիքների նկատմամբ հետաքրքրության մեծացումը: Քանի որ պետության կողմից ազգային, լարային և փողային նվագարանների համար կատարվում է նաև սուբսիդավորում, վերջին տարիներին նկատվել է հետաքրքրություն վերը նշված բաժինների նկատմամբ: Քանի որ Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծով սահմանված է տեղական վճարների արտոնությունների ճկուն համակարգ համայնքի բնակիչների որոշ սոցիալական խմբերի համար, այդ պատճառով առաջարկվում 2025 թվականին ընդուված երեխաների համար սահմանել 5 000 (հինգ հազար) դրամ՝ բոլոր բաժինների համար, հիմք ընդունելով, որ համայնքի կողմից մատուցված ծառայությունների ծավալը բոլոր բաժինների համար նույնն են՝ համաձայն ուսումնական պլանի:
13. Առաջարկվում է Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար 2021-2024 թվականներին ընդունված երեխաների համար սահմանել համապատասխան տարվա համար սահմանված դրույքաչափը (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 69-Ն, 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն, 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն, 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն), իսկ 2025 թվականին ընդուված երեխաների համար սահմանել 5 000 (հինգ հազար) դրամ՝ բոլոր բաժինների և նախապատրաստական խմբերի համար։ Քանի որ դպրոցն առաջնորդվում է երաժշտության և արվեստի դպրոցների համար նախատեսված նույն ուսումնական պլանով, այսինքն՝ համայնքի կողմից մատուցվում է նույն ծավալի ծառայություններ, այն մոտավորապես կկազմի փաստացի կատարած ծախսերի 30 – 35 % -ը։
14. Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2025 թվականի համար սահմանել 3 000 (երեք հազար) դրամ։
«Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց», «Աբովյանի գեղարվեստի դպրոց» և «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար սահմանվել է արտոնությունների մեկ միասնական համակարգ, այն է՝
1.Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող 0-18 տարեկան երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել կազմակերպությունների համար սահմանված գումարի կրկնակիի չափով։
2. 2020 թվականից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում նշված գումարի չափով։
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2025 թվականի համար սահմանել սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի չափով։
4. Ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններում պետության կողմից նվիրաբերության (սուբվենցիայի) հատկացման պայմանագրով նախատեսված քանակով լավագույն սովորողներն ազատվում են «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի վճարումից։
6. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանության, մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից,
2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ եթե ունեն Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում:
7. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում ունեցող երեխաների համար, համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝
1) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար,
2) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ և (կամ) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծնող ունեցող երեխաների համար,
3) չորս և ավելի երեխա ունեցող և ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի երեխաների համար,
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող երեք և ավելի երեխա ունեցող անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից։
5) նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար,
6) հաշմանդամության կարգավիճակ ունեցող, կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,
7) կազմակերպության 3 և ավելի բաժին հաճախելու դեպքում նույն ընտանիքի 2 երեխաների համար (սահմանվել է միայն «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության համար:
8. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար կիրառվում է համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարների նվազեցման միայն մեկ արտոնություն և իրավունք է վերապահվում համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի համար կիրառելու 50-ից 100 տոկոսի չափով նվազեցման արտոնություն՝ ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:
15. Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը մինչև 2022-2024 թվականներին ընդունված երեխաների համար սահմանել համապատասխան տարվա համար սահմանված դրույքաչափը (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն, 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն, 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն), իսկ 2025 թվականին ընդուված երեխաների համար սահմանել՝
N |
Բաժիններ |
Մասնակի փոխհատուցման |
1. |
1-7-րդ դասարան (երաժշտական բաժին) |
3 000 (երեք հազար) |
2. |
Վոկալ |
3 000 (երեք հազար) |
3. |
Պար |
4 000 (չորս հազար) |
4. |
Ֆուտբոլ |
3 000 (երեք հազար) |
5. |
Վոլեյբոլ |
3 000 (երեք հազար) |
6. |
Ժող. գործիքներ |
3 000 (երեք հազար) |
- Աբովյան համայնքի «Կամարիս գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2025 թվականի համար սահմանել 3000 դրամ՝ բոլոր խմբակների համար։
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի համաձայն՝ տեղական վճարների արտոնություններ են տեղական վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու սահմանած տոկոսի չափով, վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական վճարի վճարուﬕց ազատումը:
Ելնելով համայնքում իրականացվող սոցիալական քաղաքականության սկզբունքներից, առաջարկվում է «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Աբովյանի շախմատի դպրոց» ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նկատմամբ կիրառել զրոյական դրույքաչափ, ինչպես նաև ավագանու որոշման նախագծով սահմանել տեղական վճարների այլ արտոնությունների ճկուն համակարգ համայնքի բնակիչների որոշ սոցիալական խմբերի համար:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական վճարները: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար տեղական վճարները սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:
Քանի որ, տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական վճարները սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու տեղական վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։
-
Քննարկվել է
29.11.2024 - 16.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան
Դիտումներ` 463
Տպել