Karen Khachatryan
21.11.2024
Արդեն ՀՀ տարածքում գտնվող և չձևակերպված Էլ. Մեքենաների համար Դեկտեմբեր ամսին հատկացնել 8000 քվոտայից և ձևակերպել՝ հունվարին անտանելի հերթերից խուսափելու համար։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N134 որոշման դրույթների կատարման անհրաժեշտությամբ։
Վերոնշյալ որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը 2024 և 2025 թվականների համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 8․0 հազ․ հատ քանակով /յուրաքանչյուր տարի/, որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։
Ներկայումս գործող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2307-Ն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման նկատմամբ սակագնային արտոնության գործողության ժամկետն ավարտվում է ս․թ․ դեկտեմբերի 31-ին։
Հարկ է նշել, որ Նախագիծը քննարկվել է ս․թ․ հոկտեմբերի 29-ի, նոյեմբերի 4-ի և նոյեմբերի 11-ի Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեների նիստերում և վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել լրամշակել Նախագիծը՝ հիմք ընդունելով Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նախագծով առաջարկվում է ապահովել Հայաստանի Հանրապետությանը 2025 թվականի համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 8000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ, որից՝ ոչ ավելի, քան 5000 հատ քանակով՝ ներմուծումը թույլատրվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր և 3000 հատից ոչ ավելի քանակով՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի և փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր, լուսանկարներ) առկայության պարագայում:
Ընդ որում, նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից /5000 հատ/ օգտված շահառուները չեն կարող օգտվել նույն կետի 2-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից /3000 հատ/ և հակառակը՝ 1-ին կետի 2-րդ ենթակետի սակագնային արտոնությունից օգտվածները՝ նույն կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից։
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Նախագծի ընդունմամբ կապահովվի ԵՏՀ Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 134 որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետություն էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացը։
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ն որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի 4.10-րդ կետով, որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններ ամրագրված են մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը, ինչպես նաև կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը:
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Տևողություն
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տրանսպորտ
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 286
Տպել21.11.2024
Արդեն ՀՀ տարածքում գտնվող և չձևակերպված Էլ. Մեքենաների համար Դեկտեմբեր ամսին հատկացնել 8000 քվոտայից և ձևակերպել՝ հունվարին անտանելի հերթերից խուսափելու համար։
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: