Հիշել նախագիծը

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

------     2024 թվականի   N      -Ն

 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

   

    Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի        9-րդ և 24-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

    1) Որոշման N 4 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի՝

    ա) «I. Գավառի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ կետով.

    «8․ «Միաձուլման ձևով վերակազմակերպել

    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սարուխանի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 70.210.861202) և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Գանձակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 70.210.852067)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, կենտրոնը՝ նախկին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սարուխանի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լճափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 70.210.852195), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Նորատուսի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 70.210.873482) և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Կարմիրգյուղի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 70.210.872431)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, կենտրոնը՝ նախկին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Նորատուսի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն:»:

    բ) «II. Մարտունու տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13-րդ կետով.

    «13․ «Միաձուլման ձևով վերակազմակերպել

    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Երանոսի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.865451), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վարդաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.862198), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ձորագյուղի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.855173), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծակքարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.864451) և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.870460)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 3 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, կենտրոնը՝ նախկին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծակքարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լիճքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.863930), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ներքին Գետաշենի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.866558)  և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վերին Գետաշենի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.872824)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 4 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,  կենտրոնը՝ նախկին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ներքին Գետաշենի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

    3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Արծվանիստի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.873506), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովինարի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.872176) և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վարդենիկի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.867743)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 5 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, կենտրոնը՝ նախկին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովինարի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

    4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Գեղհովիտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.864643), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.865085), «Աստղաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.865381) և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վաղաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.863366)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 6 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, կենտրոնը՝ նախկին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Աստղաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:»:

    գ) «III. Վարդենիսի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ կետով.

    «8․ «Միաձուլման ձևով վերակազմակերպել

    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Կարճաղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 58.210.853725),  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լուսակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 58.210.872831) և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 58.210.872128)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 7 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, կենտրոնը՝ նախկին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Մեծ Մասրիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 58.210.854740), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Գեղամասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 58.210.860422) և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 58.210.854636)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 8 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, կենտրոնը՝ նախկին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Մեծ Մասրիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:»։

    դ) «IV. Սևանի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր    11-րդ կետով.

    «11․ «Միաձուլման ձևով վերակազմակերպել

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լճաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 87.210.873614), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Դդմաշենի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 87.210.869232)  և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովագյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 87.210.872161)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 9 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, կենտրոնը՝ նախկին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովագյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:»:

    ե) «V. Ճամբարակի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ կետով.

    «8․ «Միաձուլման ձևով վերակազմակերպել

    «Ճամբարակի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Դպրաբակի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 74.210.855388)՝ կենտրոնը «Ճամբարակի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։»:

  1. Սահմանել, որ՝

    1) Վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 1 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 2 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 3 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի  N 4 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 5 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 6 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 7 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 8 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 9 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման նպատակը՝ բնակչության առողջության պահպանում, բարելավում, առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բուժօգնության տրամադրումն է

    2) վերակազմակերպված իրավաբանական անձանց իրավահաջորդը վերակազմակերպման արդյունքում ստեղծված իրավաբանական անձինք են և      վերջիններիս են անցնում վերակազմակերպման արդյունքոմ ստեղծված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտերին համապատասխան՝

     ա. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սարուխանի բժշկական ամբուլատորիա» և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Գանձակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է

    բ. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լճափի առողջության առաջնային պահպանման կենտրոն», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Նորատուսի բժշկական ամբուլատորիա» և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Կարմիրգյուղի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է

    գ. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 3 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Երանոսի բժշկական ամբուլատորիա», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վարդաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ձորագյուղի բժշկական ամբուլատորիա», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծակքարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է

    դ. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 4 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լիճքի առողջության առաջնային պահպանման կենտրոն», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ներքին Գետաշենի բժշկական ամբուլատորիա» և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վերին Գետաշենի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է

    ե. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 5 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Արծվանիստի առողջության առաջնային պահպանման կենտրոն», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովինարի բժշկական ամբուլատորիա» և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վարդենիկի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է

    զ. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 6 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Գեղհովիտի առողջության առաջնային պահպանման կենտրոն», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա», «Աստղաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վաղաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է

    է. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 7 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Կարճաղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն»,  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լուսակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է

    ը. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 8 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Մեծ Մասրիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Գեղամասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է

    թ. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 9 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լճաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Դդմաշենի բժշկական ամբուլատորիա»  և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովագյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է

    ժ. «Ճամբարակի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը «Դպրաբակի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության  իրավահաջորդն է

    3) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են վերակազմակերպման արդյունքոմ ստեղծված իրավաբանական անձանց միջոցների հաշվին:

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝

    1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել՝ վերակազմակերպման արդյունքում ստեղծված իրավաբանական անձանց հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ փոխանցման ակտերի հաստատումը,  ինչպես նաև կանոնադրությունների հաստատումը և պետական գրանցումը

     2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 8-րդ ամսում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ  ներկայացնել հաշվետվություններ սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների իրականացման մասին:

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված գործընթացների ավարտից հետո եռամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված իրավաբանական անձանց անշարժ գույքի անհատույց և անժամկետ տրամադրման մասին որոշումներում (պայմանագրերում) կատարել համապատասխան փոփոխություններ։
  2. 5. Որոշմամբ հաստատված4-րդ հավելվածի «Սարուխանի բժշկական ամբուլատորիա» և «Գանձակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 1 առողջության կենտրոն», «Լճափի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Նորատուսի բժշկական ամբուլատորիա» և «Կարմիրգյուղի բժշկական ամբուլատորիա» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 2 առողջության կենտրոն», «Երանոսի բժշկական ամբուլատորիա», «Վարդաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Ձորագյուղի բժշկական ամբուլատորիա», «Ծակքարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և «Ծովասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 3 առողջության կենտրոն», «Լիճքի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Ներքին Գետաշենի բժշկական ամբուլատորիա» և «Վերին Գետաշենի բժշկական ամբուլատորիա» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 4 առողջության կենտրոն», «Արծվանիստի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Ծովինարի բժշկական ամբուլատորիա» և «Վարդենիկի առողջության կենտրոն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 5 Առողջության կենտրոն», «Գեղհովիտի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա», «Աստղաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և «Վաղաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» բառերը փոխարինել  «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 6 առողջության կենտրոն», «Կարճաղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն»,  «Լուսակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և «Ծովակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» բառերը փոխարինել  «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 7 առողջության կենտրոն», «Մեծ Մասրիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Գեղամասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և «Ակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» բառերը փոխարինել  «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 8 առողջության կենտրոն», «Լճաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Դդմաշենի բժշկական ամբուլատորիա» և «Ծովագյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 9 առողջության կենտրոն» բառերով, իսկ ««Դպրաբակի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերություն» բառերը հանել:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության                                                Ն. Փաշինյան

               վարչապետ

 

Երևան

 

 

 

 

 

  • Տևողություն

    21.11.2024 06.12.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 272

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: