«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 12-Ի N 404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 12-Ի 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման 1-ին հավելվածով սահմանված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 48-րդ հոդվածում լրացնել «ե» կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«
ե) պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունները` անգիոպարալիտիկ փուլում |
B |
B |
H |
B |
B |
E* |
».
2) որոշման 1-ին հավելվածով սահմանված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի՝ հիվանդությունները և ախտաբանական վիճակները նկարագրող՝
ա. 17-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում «Երեք» բառը փոխարինել «Առաջին» բառով.
բ. 18-րդ հոդվածի յոթերորդ պարբերությունում «մոնոնուկլեոզով հիվանդացած» բառերը փոխարինել «մոնոնուկլեոզի սուր փուլում գտնվող» բառերով.
գ. 20-րդ հոդվածի իններորդ պարբերության երկրորդ նախադասությունում «, եթե նրանց մոտ բացակայում են հորմոնալ խանգարումները» բառերը և երրորդ նախադասությունում «, որոնց մոտ չկա հորմոնալ խանգարում,» բառերը հանել,
դ. 20-րդ հոդվածի քսաներորդ պարբերությունում «հորմոնալ» բառը փոխարինել «TSH-ի, FT-4-ի» բառերով և լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սուբկլինիկական հորմոնային շեղումներով սույն հոդվածի «դ» կետով տարկետում ստացած անձինք տարկետման ընթացքում դիտարկման, ստացած բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքերում տարկետման ժամկետի ավարտից հետո իրականացված հետազոտությունների արդյունքներով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, եթե չեն արձանագրվում «ա» կամ «բ» կետերով սահմանված վիճակները։».
ե. 21-րդ հոդվածի չորրորդ պարբերությում «, շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողները ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար» բառերը հանել և լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն հոդվածի «գ» կետով տարկետում ստացած անձինք տարկետման ընթացքում դիտարկման, ստացած բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքերում տարկետման ժամկետի ավարտից հետո իրականացված հետազոտությունների արդյունքներով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, եթե չեն արձանագրվում «ա» կամ «բ» կետերով սահմանված վիճակները:».
զ. 26-րդ հոդվածի վերջում լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն հոդվածի «ե» կետով տարկետում ստացած անձինք տարկետման ընթացքում դիտարկման, ստացած բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքերում տարկետման ժամկետի ավարտից հետո իրականացված հետազոտությունների արդյունքներով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, եթե չեն արձանագրվում «ա», «բ» կամ «գ» կետերով սահմանված վիճակները։».
է. 30-րդ հոդվածի հինգերորդ պարբերության վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն հոդվածի «դ» կետով տարկետում ստացած անձինք տարկետման ընթացքում դիտարկման, ստացած բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքերում տարկետման ժամկետի ավարտից հետո իրականացված հետազոտությունների արդյունքներով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, եթե չեն արձանագրվում «ա» կամ «բ» կետերով սահմանված վիճակները:»,
ը. 30-րդ հոդվածի վեցերորդ պարբերությունում «չափսերի պահպանման կամ» բառերը հանել,
թ. 30-րդ հոդվածի յոթերորդ պարբերությունում «կամ կալցինատները խումբը» բառերը և «, եթե այն չի հանգեցնում լյարդի ֆունկցիայի խանգարման» բառերը հանել,
ժ. 30-րդ հոդվածի ութերորդ պարբերությունում «որից հետո՝ փորձաքննություն «գ» կամ «բ» կետով» բառերը փոխարինել «իսկ տարկետման ընթացքում դիտարկման, ստացած բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքերում զորակոչիկները տարկետման ժամկետի ավարտից հետո իրականացված հետազոտությունների արդյունքներով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, եթե չեն արձանագրվում «ա» կամ «բ» կետերով սահմանված վիճակները» բառերով.
ժա. 34-րդ հոդվածի երկրորդ պարբերության 10-րդ ենթակետում «և լեղապարկի» բառերը հանել,
ժբ. 34-րդ հոդվածի երրորդ պարբերության վերջում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել 3-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) լեղապարկի բնածին բացակայությունից կամ հեռացումից հետո վիճակները, երբ առկա է լեղու արտահոսքի կամ լյարդի պիգմենտագոյացման ֆունկցիայի խանգարում (ուղղակի բիլիրուբինի կայուն բարձրացում 15 մկմ/լ-ից):»,
ժգ. 34-րդ հոդվածի չորորդ պարբերության 2-րդ ենթակետում «խոլեստերոզը» բառից հետո լրացնել «, լեղապարկի բնածին բացակայությունից կամ հեռացումից հետո վիճակները (հեռացումից առնվազն մեկ տարի անցնելուց հետո), երբ առկա չէ լեղու արտահոսքի և լյարդի պիգմենտագոյացման ֆունկցիայի խանգարում (ուղղակի բիլիրուբինի կայուն բարձրացում 15 մկմ/լ-ից)» բառերը,
ժդ. 34-րդ հոդվածի հինգերորդ պարբերության 1-ին ենթակետում «ամիս» բառից հետո լրացնել «կամ լեղապարկի հեռացումից հետո վիճակները, երբ հեռացումից հետո չի անցել մեկ տարի» բառերը.
ժե. 47-րդ հոդվածի վերջում լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ոչ լրիվ ինվոլյուցիոն թիմուս ունեցող անձինք փորձաքննվում են «գ» կետով։».
ժզ. 48-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 48. Ներառում է աորտայի, մագիստրալ, պերիֆերիկ անոթների, ավշային անոթների հիվանդությունները, բնածին արատները, վնասումների հետևանքները և հետվիրահատական վիճակները, որոնք փորձաքննվում են ըստ արյան, ավշային շրջանառության և օրգանների կամ վերջույթների գործառույթների խանգարման աստիճանի:
«Ա» կետին են վերաբերում՝
1) կենտրոնական զարկերակային և երակային անևրիզմները (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).
2) վերջույթների խցանող աթերոսկլերոզը, էնդարտերիտը, թրոմբանգիտը, աորտոարտերիտը (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).
3) աորտայի աթերոսկլերոզը, վիսցերալ ճյուղերի լրիվ կամ մասնակի խցանումը (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը՝ կախված արյան շրջանառության և ֆունկցիայի խանգարման աստիճանից).
4) դռներակի կամ սիներակի թրոմբոզը (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).
5) խոշոր մագիստրալ անոթների (աորտա, զստային, ազդրային, բրախիոցեֆալ, դռներակ կամ սիներակ) և պերիֆերիկ անոթների ռեկոնստրուկտիվ վիրահատությունների հետևանքները, երբ պահպանվում են արյան շրջանառության զգալի խանգարումը և հիվանդության պրոգրեսիվ ընթացքը.
6) Կավա ֆիլտրի առկայությունը (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).
7) խոշոր անոթների հրազենային և այլ վնասվածքներից հետո վիճակները՝ նույնիսկ առանց արյան շրջանառության և գործառույթի խանգարման (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).
8) հաճախակի կրկնվող թրոմբոֆլեբիտը, ֆլեբոտրոմբոզը, երակների խրոնիկ հիվանդությունը C5-C6՝ խոցերի և հետխոցային սպիներ առկայությամբ (CEAP դասակարգում): Վիրահատական ցուցման դեպքում հինգերորդ սյունակով փորձաքննվողներին առաջարկվում է վիրահատական բուժում, որից հետո փորձաքննությունը իրականացվում է ըստ գործառույթի խանգարման աստիճանի՝ «բ» կամ «գ» կետով.
9) երակների խրոնիկ հիվանդությունը C4 (CEAP դասակարգում)` հիպերպիգմենտացիայով և կամ երակային էկզեմայով, մաշկի լիպոդերմատոսկլերոզով և կամ ատրոֆիայով (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար ցուցման դեպքում առաջարկվում է վիրահատական բուժում, որից հետո փորձաքննությունը իրականացվում է ըստ գործառույթի խանգարման աստիճանի՝ «բ» կամ «գ» կետով).
10) փղագարությունը և երրորդ-չորրորդ փուլի լիմֆեդեման:
«Բ» կետին են վերաբերում՝
1) երակների խրոնիկ հիվանդությունը C3 (դասակարգում ըստ СЕАР)` կայուն այտուցով (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).
2) պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունը` տրոֆոպարալիտիկ փուլում (խոցերի առկայությամբ կամ պահպանվող այտուցով).
3) երկրորդ փուլի լիմֆեդեման.
4) ցողունային երակահատումները, եթե բուժումից հետո պահպանվում է խորանիստ երակային համակարգի փականային անբավարարությունը:
«Գ» կետին են վերաբերում՝
1) երակների խրոնիկ հիվանդությունը С2 (դասակարգում ըստ СЕАР)` ենթամաշկային երակների աննշան վարիկոզ փոփոխություններով.
2) երակների խրոնիկ հիվանդությունը С0-С1 (դասակարգում ըստ СЕАР)` բացակայում են ՔԵԱ օբյեկտիվ նշաններ կամ առկա են միայն բնորոշ գանգատներ և ռետիկուլյար վարիկոզ երակներ.
3) պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունները՝ անգիոսպաստիկ փուլում (դաստակի և/կամ ոտնաթաթի մատների անոթների նոպայաձև սպազմ).
4) առաջին փուլի լիմֆեդեման՝ ոտնաթաթի թիկնային մակերեսի աննշան այտուցով, որն անհետանում է հանգստից հետո.
5) ցողունային երակահատումներից հետո վիճակները, եթե չկա երակային համակարգի փականային անբավարարություն:
«Դ» կետով են փորձաքննվում քրոնիկ զարկերակային անբավարարությամբ 2Ա աստիճանի աթերոսկլերոզը, աորտոարտերիտը, խցանող թրոմբանգիտը, II աստիճանի երակային անբավարարությամբ վարիկոզ հիվանդությունը, II փուլի լիմֆեդեման՝ արյան կամ ավշային շրջանառության ժամանակավոր խանգարումով:
Անոթների հիվանդությունների և վնասվածքների հետևանքների ախտորոշումը կատարվում է արյան կամ ավշային շրջանառության և կամ գործառույթների խանգարման աստիճանի գնահատմամբ: Փորձաքննական եզրակացությունը կայացվում է կլինիկական պատկերի, գործիքային հետազոտությունների արդյունքում՝ զարկերակների, խորանիստ և ենթամաշկային երակների փականային անբավարարության և անցանելիության աստիճանի որոշմամբ:
Պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունները` անգիոպարալիտիկ փուլում, որոնք ուղեկցվում են ցրտային գրգռիչով պայմանավորված կայուն այտուցով, փորձաքննվում են «ե» կետով` 1-ին և 2-րդ սյունակներով փորձաքննվողները ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար՝ ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով:
Մագիստրալ զարկերակների աթերոսկլերոզը՝ առանց հեմոդինամիկ խանգարումների, հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար զինվորական ծառայությանը խոչընդոտ չի հանդիսանում: Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիայի տվյալներով: Հետազոտության մեթոդները ըստ ցուցումների՝
1) դուպլեքս սկանավորում.
2) կոնտրաստային մուլտիսպիրալ ՀՇ-անգիոգրաֆիա.
3) ուղղակի անգիոգրաֆիա.
4) ՄՌՇ անգիոգրաֆիա:».
ժէ. 89-րդ հոդվածի վերջում լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Եղունգների դիստրոֆիկ հիվանդություններով (դաստակների և (կամ) ոտնաթաթերի 5 և ավելի եղունգների ախտահարումները) և օջախային մաշկաբորբով սույն հոդվածի «գ» կետով տարկետում ստացած անձինք տարկետման ընթացքում դիտարկման, ստացած բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքերում տարկետման ժամկետի ավարտից հետո իրականացված հետազոտությունների արդյունքներով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, եթե չեն արձանագրվում «ա» կամ «բ» կետերով սահմանված վիճակները։».
3) որոշման 2-րդ հավելվածով սահմանված քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները` ըստ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 1-ին և 2-րդ սյունակներով փորձաքննվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերում՝
ա. «48գ» հիվանդություններին վերաբերող տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
48գ |
|
|
|
|
|
|
|
* |
»,
բ. լրացնել «48ե» հիվանդություններին վերաբերող տող՝ հետևյալ բովանդակությամբ․
«
48ե |
|
|
|
|
|
|
|
|
».
4) որոշման 2-րդ հավելվածով սահմանված քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները` ըստ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներով փորձաքննվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերում լրացնել «48ե» հիվանդություններին վերաբերող տող՝ հետևյալ բովանդակությամբ․
«
48ե |
|
|
|
|
|
|
|
|
».
5) որոշման 2-րդ հավելվածով սահմանված քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները` ըստ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներով փորձաքննվողների զինվորական ծառայության ընթացքում չթույլատրվող ֆիզիկական վարժություններում լրացնել «48ե» հիվանդություններին վերաբերող տող՝ հետևյալ բովանդակությամբ․
«
48ե |
|
|
|
|
|
|
|
|
|
|
»:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշմամբ սահմանված հավելված 1-ի 61-րդ կետի 12-րդ ենթակետում «կամ լեղապարկի» բառերը հանել։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Տևողություն
21.11.2024 07.12.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 361
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: