Արտեմ Պետրոսյան
21.11.2024
Փոխարենը ավելացնեք կրճատում եք, արդյոք գնահատել եք արտակարգ իրավիճակների ժամանակ ինչ խնդրի առաջ կարող է կանգնել հասարակությունը, բնակչությունը թե քնել զարթնել եք որոշել եք կրճատել....
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը |
|
Նախագծի ընդունումը պայմանավորված է մարզի ազգաբնակչությանը մատչելի, հասանելի և առավել ռացիոնալ ծախսարդյունավետ բժշկական ծառայություններով ապահովելու անհրաժեշտությամբ: Եվ նշված փոփոխության արդյունքում կկայունանա ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում գործող «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ֆինանսական վիճակը:
|
2. |
Առկա իրավիճակը |
|
«Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, իսկ պարտավորությունները շարունակում են չնվազել։ Ընկերության պարտավորության գումարը այսօրվա դրությամբ կազմում է 86078256 ՀՀ դրամ, որից հարկային պարտավորությունների մասով 23775939 Հայաստանի Հանրապետության դրամ, որից 5197758 Հայաստանի Հանրապետության դրամը հաշվարկվել է տույժ, մատակարարների և կոմունալ ծառայությունների մասով՝ 34288585 Հայաստանի Հանրապետության դրամ, Հայաստանի Հանրապետության ԱՆ ՊԱԳ– 11334080 Հայաստանի Հանրապետության դրամ, վարկային պարտավորություն 3800000 Հայաստանի Հանրապետության դրամ, փոխատվության գումար 500000 Հայաստանի Հանրապետության դրամ։ Ֆինանսական պարտավորությունները սկսել են գոյանալ 2014 թվականի կառուցվածքային փոփոխություններից ի վեր, սակայն վերջին տարիներին գումարվել են մի շարք գործոններ ևս, մասնավորապես՝ Ø 2021 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից վերակենդանացման ծառայության և գինեկոլոգիական վիրահատությունների պետական պատվերը կասեցվել է, որը բերել է բժշկական կենտրոնի անմրցունակության և վիրաբուժական ծառայության կաթվածահարության՝ վիրահատությունների քանակը շեշտակի կրճատվել է, բերելով վճարովի ծառայությունների նվազեցման՝ ամսական մոտ 2 մլն. Հայաստանի Հանրապետության դրամի չափով: Ø Բժշկական կենտրոնի կառուցման օրվանից ի վեր ստացիոնար հատվածում որևէ տեխնիկական վերազինում և ներդրում չի կատարվել, հնարավոր չէ վերանորոգել միակ 1984 թվականի արտադրության ռենտգեն սարքը։ Ø Տարիների ընթացքում չվերանորոգված դռներն ու պատուհաններն ամբողջությամբ սպառել են իրենց՝ մաշվել, որի հետևանքով ձմռան ամիսներին ջերմային ռեժիմի ապահովումը դարձել է խիստ ծախսատար։ Ø 2020թվականին վերակենդանացման բաժանմունքում ծավալվել էր COVID–19 հիվանդներին հսկվող բաժանմունք, սակայն 70 հիվանդների բուժումը փոխհատուցվել է որպես սովորական թերապևտիկ հիվանդներ: Ø Վերջին տարիներին 2 անգամ վերանայվել է աշխատակիցների նվազագույն աշխատավարձերը, սակայն այն չի փոխհատուցվել պետության կողմից կամ չի վերանայվել մատուցվող ծառայության արժեքը (միայն 2023 թվականի նվազագույն աշխատավարձի փոփոխության հետևանքով կազմակերպությունում ավելացել է ամսական աշխատավարձի մոտ 2 մլն. Հայաստանի Հանրապետության դրամի լրացուցիչ բեռ)։ Ø Մինչ օրս չի փոխհատուցվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» կողմից 2021 թվականին օգտագործված էլեկտրաէներգիայի փոխատուցման ենթակա գումարը, որը կազմում է 2.860.600 Հայաստանի Հանրապետության դրամ: Ø Վիրաբուժական բաժանմունքը աշխատում է թերծարաբեռնված, շեշտակի նվազել է կատարվող վիրահատությունների քանակը՝ պայմանավորված շենքային անմխիթար պայմաններով, վերակենդանացման բաժանմունքի բացակայությամբ և մարզում գործող երկու հիվանդանոցների բարեկարգ վիրաբուժական բազմապրոֆիլ բաժանմուների առկայությամբ (2024թվականին վեց ամիսների ընթացքում կատարվել է 70 վիրահատություն)։
Ø Շեշտակի աճել է կադրերի հոսունությունը, որը լրացուցիչ ֆինանսական բեռ է պայմանավորված վերջնահաշվարկների խոշոր գումարներով, (մինչև 2015 թվականը աշխատակիցների գերակշռող մասը տաս և ավելի տարիներ չեն օգտվել հերթական արձակուրդներից)։
Բժշկական կենտրոնում աշխատում են 169 աշխատակիցներ, որոնցից 44-ը՝ բարձր որակավորում ունեցող բժիշկներ։ Բժշկական կենտրոնը պայմանավորված իր աշխարհագրական դիրքով գերսեսմոկայուն կառույցով կարող է լինել լավագույն ալտերնատիվ կազմակերպությունը, իսկ ճգնաժամային իրավիճակներում՝ խոլերայի բռնկման ժամանակ, մասսայական թունավորումների, COVID֊19֊ի բռնկման, ինչպես նաև Արցախից մասսայական տեղահանման, բնակչությանը բուժօգնության կազմակերպության գործում բազմիցս ապացուցել է իր անհրաժեշտությունը և մրցունակությունը։ Կենտրոնի թերապևտիկ, մանկական և ինֆեկցիոն բաժանմունքները ի հաշիվ իրենց բուժաշխատողների բարձր որակավորման և հեղինակության աշխատում են լիարժեք ծանրաբեռնվածությամբ և շահույթով։ 2023 թվականի նոյեմբերի 13-ից 2024 թվականի փետրվարի 6-ը Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության կողմից ամբողջությամբ ուսումնասիրվել է բժշկական կենտրոնի գոծունեությունը 2020 թվականից ի վեր, որի արդունքում չարաշահումներ և օրենքի խախտումներ, որոնք կարող էին բերել նման իրավիճակի չի հայտնաբերվել։ 2024 թվականի հունվարից դադարեցվել է վարակիչ հիվանդությունների «մանկական» բժշկական օգնության և սպասարկման իրականացման տեսակի մասով գործունեությունը, որը բժշկական կենտրոնին բերել է մոտ 20 մլն. Հայաստանի Հանրապետության դրամի վնաս։ Մի քանի պարտապաններ ներկայացրել են դատական հայցեր, ինչպես նաև առկա է ՊԵԿ-ի կողմից հաշվի արգելանքի կիրառումը, որը կբերի աշխատավարձի վճարի անհնարինությանը։ |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելով համապատասխան փոփոխություն` արդյունքում ոչ շահութաբեր ծառայության դադարեցմամբ կկայունանա ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում գործող «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեությունը։ |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
«Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության կայունացում (այդ թվում նաև ֆինանսական)։ |
6. |
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ |
|
ՀՀ կառավարության սույն նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չեն նախատեսվում: |
7. |
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» |
|
Սույն նախագծով առաջարկվող փոփոխությունը կապ չունի ռազմավարական փաստաթղթերի հետ: |
Տևողություն
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 197
Տպել21.11.2024
Փոխարենը ավելացնեք կրճատում եք, արդյոք գնահատել եք արտակարգ իրավիճակների ժամանակ ինչ խնդրի առաջ կարող է կանգնել հասարակությունը, բնակչությունը թե քնել զարթնել եք որոշել եք կրճատել....
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: