ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1507-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1507-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու և ՀՀ կրթության և գիտության նախարարության 1988 թվականի մարտի 25-ի N 78-Մ և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հունվարի 10-ի N 04-Ն և 2007 թվականի հունվարի 29-ի N 39-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1507-Ն hրամանի՝
1) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«Հաստատել Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը՝ համաձայն հավելվածի։»,
2) 3-րդ և 4-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,
3) հավելվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«3․ Բոլոր հաստատությունների 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանների սովորողները կարող են մասնակցել էքստեռն փոխադրական քննություններին՝ բացառիկ ընդունակությունների վերաբերյալ գնահատման եզրակացությունն ունենալու դեպքում։,
4) 4-րդ կետից հանել ՝ Չափորոշիչը չներդրված՝ 3-րդ, բառերը,
5) 4-րդ կետում 2024-2025 ուսումնական տարվանից սկսած՝ Չափորոշիչը բառերը փոխարինել 2024-2025 ուսումնական տարվանից սկսած՝ Հանրակրթության պետական նոր չափորոշիչը բառերով,
6) 9-րդ կետի 2-րդ ենթակետում «ապահովման դեպքում» բառերից հետո լրացնել
հաստատությունում կազմակերպվում են քննություններ, որոնց արդյունքներով բառերը,
7) 10-րդ կետի 4-րդ ենթակետում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բառերը փոխարինել Նախարարության բառով,
8) 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
23․ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալի համար էքստեռն ավարտական և պետական ավարտական քննությունները իրականացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ձևավորված հանձնաժողովը, որի անդամներից մեկին առաջադրում է Նախարարությունը։,
9) լրացնել նոր՝ 26․1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
26․1․ էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններ կարող են կազմակերպվել նաև 1-ին և 3-րդ քննաշրջաններում՝ ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:։
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Տևողություն
21.11.2024 06.12.2024 -
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 264
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: