ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
դեկտեմբերի 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ
և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1890-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում, որոշման 1-ին կետում, որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի վերնագրում և հավելվածի 1-ին կետում «2024 թվականի» թիվը և բառը հանել.
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացի ժամանակահատվածում տարածվում և փորձարկվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքներում, իսկ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջետային գործընթացի ժամանակահատվածում՝ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված համայնքներում:.
3) հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացում մասնակցային բյուջետավորման գործընթացների խթանման համար Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով սուբվենցիայի տեսքով կարող են նախատեսվել ֆինանսական միջոցներ՝ գործընթացին մասնակից Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով: Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերը ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված՝ նույն բյուջետային տարվա (այսուհետ՝ տվյալ տարվա) ընթացքում.
4) հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում.
ա. «2024 թվականի» թիվը և բառը փոխարինել «տվյալ տարվա համար» բառերով.
բ. «ուղիղ համեմատական» բառերը փոխարինել «համապատասխան» բառերով.
5) հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման համար նախատեսված սուբվենցիաների՝ ըստ առանձին համայնքների սահմանաչափերի հաշվարկն իրականացնում է տարածքային կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին): Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման համար նախատեսված սուբվենցիայի՝ ըստ առանձին համայնքների հաշվարկված սահմանաչափերը հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:.
6) հավելվածի 6-րդ և 8-րդ կետերում և 20-րդ կետի 6-րդ ենթակետում «2024 թվականի» թիվը և բառը, ինչպես նաև 8-րդ, 9-րդ և 11-րդ կետերում «2024 թվականին» թիվը և բառը փոխարինել «տվյալ տարվա» բառերով.
7) հավելվածի 11-րդ կետում «Սահմանված չափանիշներին չհամապատասխանող առաջարկ-նախագծերը մերժվում են և ծանուցմամբ տեղեկացվում են դրանց հեղինակներին՝ նշելով մերժման կոնկրետ պատճառները:» նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Հանձնաժողովի որոշմամբ նույնաբովանդակ կամ բովանդակությամբ մեկտեղման հնարավորություն ներառող (այդ թվում համայնքի տարբեր բնակավայրերի գծով) առաջարկ-նախագծերը կարող են միավորվել:.
8) հավելվածի 14-րդ կետում.
ա. «2024 թվականի ապրիլի 1-ը» փոխարինել «տվյալ տարվա մարտի 1-ը» բառերով.
բ. «սուբվենցիայի հայտով հայցվող պետական ֆինանսավորման» բառերը փոխարինել «ծախսերի ընդհանուր» բառերով.
գ. «Համայնքի ղեկավարը կարող է կազմել մեկ կամ մի քանի սուբվենցիոն ծրագրերի հայտեր, եթե այդ ծրագրերի իրականացման համար պահանջվող ընդհանուր գումարը չի գերազանցում սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսված պետական ֆինանսավորման և համայնքի կողմից ներդրվող ֆինանսավորման մասնաբաժնի հանրագումարը:» նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Բազմաբնակավայր համայնքում նախորդ տարվա համար մասնակցային բյուջետավորման շրջանակում սուբվենցիա ստացած ծրագիր ընդգրկող բնակավայրը չի կարող ընդգրվել տվյալ տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրում:.
9) հավելվածի 23-րդ շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Հայտին համաձայնություն տալու մասին ծանուցվելուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարը լիազոր մարմին է ներկայացնում սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված նախագծանախահաշվային փաստաթղթերը և նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացությունը: Նախագծանախահաշվային փաստաթղթերը և նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացությունը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում լիազոր մարմինը մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված համապատասխան ծրագրի իրականացման համար տվյալ համայնքին սուբվենցիայի տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:.
10) հավելվածի 24-րդ կետում «փաստագրման հարաբերությունները» բառերից հետո լրացնել «, այդ թվում` շինարարական աշխատանքների ավարտական ակտերի ընդունման պահանջները (մասնագիտական կառույցների ներկայացուցիչների ներգրավմամբ շինարարական աշխատանքների ընդունող հանձնաժողովի ձևավորում, օբյեկտի տեխնիկական վիճակի (շահագործման ենթակա լինելու) մասին հանձնաժողովի կողմից համապատասխան հետազննության դրական եզրակացության հիման վրա համայնքի ղեկավարի կողմից ավարտական ակտի հաստատում)» բառերը.
11) հավելվածի 25-րդ կետում «Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով տրամադրված սուբվենցիաների նպատակային օգտագործման նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:» նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություններ հետևյալ բովանդակությամբ.
«Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման ընթացքի և տրամադրված սուբվենցիաների նպատակային օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչուր ամսվա պարբերականությամբ համայնքի ղեկավարի կողմից հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքում: Գործընթացին մասնակից յուրաքանչյուր համայնք, մասնակցային բյուջետավորման իրազեկման և հանրային վերահսկողության նպատակով, կիրառելով թափանցիկ և մրցակցային մեխանիզմներ, կարող է ներգրավել հասարակական միավորումներ։.
12) հավելվածի 26-րդ կետում «2025 թվականի» թիվը և բառը փոխարինել «տվյալ տարվան հաջորդող տարվա» բառերով.
13) հավելվածի Ձև N 1-ի.
ա. «Ծրագրի ընդհանուր նկարագրությունը և դրա իրականացման անհրաժեշտությունը» պարբերություններում «2024 թվականի» թիվը և բառը փոխարինել «տվյալ տարվա» բառերով.
բ. «Համայնքի 2023 թվականի փաստացի և 2024 թվականի հաստատված բյուջեն» պարբերություններում «2023 թվականի» թիվը և բառը, ինչպես նաև «2023 թ.» թիվը և տառը փոխարինել «նախորդ տարվա» բառերով, իսկ «2024 թվականի» թիվը և բառը, ինչպես նաև «2024 թ.» թիվը և տառը փոխարինել «տվյալ տարվա» բառերով.
գ. «Ծրագրի իրականացման տևողությունը» և «Ամսաթիվ» պարբերություններում «2024» թիվը հանել:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Տևողություն
20.11.2024 05.12.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում
Դիտումներ` 270
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: