ՀՀՇՆ-«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ. ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀՇՆ - ««ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ. ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1.Անհրաժեշտությունը
Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակել արդի, միջազգային փորձին համահունչ նոր ազգային «Առողջապահական օբյեկտներ․ Առաջնային բուժօգնության շենքեր և շինություններ․ Նախագծման նորմեր» ՀՀ շինարարական նորմեր:
ՀՀ տարածքում ներկայումս մարզական նշանակության շենքերի և համալիրների նախագծումն իրականացվում է «ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերով:
Նշված նորմերը չեն արտացոլում առողջապահական օբյեկտների, առաջնային բուժօգնության շենքերի և շինությունների, համալիրների արդի, գիտահենք և լավագույն միջազգային, նորմատիվ փաստաթղթերի սկզբունքային պահանջները:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող առողջապահական օբյեկտների, առաջնային բուժօգնության շենքերի և շինությունների շրջանակներում դիտարկվել են առողջապահական օբյեկտները, առաջնային բուժօգնության շենքերը և շինությունները:
Ոլորտին վերաբերող հիմնական կարգավորումները սահմանված են «Քաղաքաշինության մասին» օրենքով, առողջապահության ոլորտը կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտերով:
ՀՀՇՆ- «Առողջապահական օբյեկտներ․ Առաջնային բուժօգնության շենքեր և շինություններ․ Նախագծման նորմեր» ՀՀ շինարարական նորմերի մշակման աշխատանքների պետական գնման պայմանագրի (15.02.2024թ NՀՀ ՔԿ-ԳՀԱՇՁԲ-24/3) վերաբերյալ
Նորմերի նախագծի մշակման տեխնիկական առաջադրանքը համաձայնեցվել է ՀՀ նախարարությունների և ՀՀ մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Պայմանագրի համաձայն՝ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերությանը պատվիրվել են առողջապահական օբյեկտների, առաջնային բուժօգնության շենքերի և շինությունների շրջանակներում դիտարկվել են առողջապահական օբյեկտները, առաջնային բուժօգնության շենքերը և շինությունները՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 240-րդ օրացուցային օրը ներառյալ (որը հաշվարկվում է 15.02.2024թ. կնքված պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից):
2.1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
1) ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշում
Հավելված 1 «Քաղաքաշինության կոմիտե» բաժին՝ «5.1. Քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (տեխնիկական կանոնակարգեր, շինարարական նորմեր, շինարարական նորմերի ու կանոնների հավաքածուներ, կարգեր) մշակման, տեղայնացման, արդիականացման աշխատանքների պատվիրակում կապալառու կազմակերպություններին»,
2) «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
Հոդված 10` «6) հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը»,
Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀՇՆ - ««Առողջապահական օբյեկտներ․ Առաջնային բուժօգնության շենքեր և շինություններ․ Նախագծման նորմեր» ՀՀ շինարարական նորմերը հաստատելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ
4.Ակնկալվող արդյունքը
Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում առողջապահական օբյեկտների, առաջնային բուժօգնության շենքերի և շինությունների ոլորտում գործող չափանիշներին:
-
Տևողություն
20.11.2024 05.12.2024 -
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 198
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: