«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի կառավարությունը մի շարք կարևոր օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ է իրագործել հանրային ներդրումների կառավարման (այսուհետ՝ ՀՆԿ) գործընթացում՝ ԱՄՀ-ի կողմից 2018 թվականին իրականացված Հանրային ներդրումների կառավարման գնահատումից հետո (PIMA): 2023 թվականի փետրվարի 9-ի ՀՀ կառավարության կողմից N 175-Ն որոշմամբ սահմանված Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը ամուր կարգավորման հիմք է ապահովում ներդրումային ծրագրերի մշակման և գնահատման համար, սակայն բյուջետավորման և իրականացման հետ կապված կապը դեռևս պատշաճ կերպով իրագործված չէ:
Թե՛ օրենսդրական շրջանակում, թե՛ գործնականում պահպանվում են որոշակի իրավական խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս համապատասխանեցնել և համահունչ դարձնել ՀՆԿ շրջանակը և բյուջետային գործընթացը: Մասնավորապես՝ բյուջետային համակարգի մասին օրենքում բացակայում է ներդրումային ծրագրի սահմանումը, իսկ ծրագրային բյուջետավորման դասակարգումը համապատասխան կարգավորում չի սահմանում բյուջետային ծրագրերի ու ներդրումային նախագծերի համար: Այս անհամապատասխանությունը թույլ է տալիս հանրային ներդրումային ծրագրերը ներառել պետական բյուջեում ՀՆԿ գործընթացից դուրս՝ խաթարելով դրա ՀՆԿ բարեփոխման ամբողջական իրականացումը:
2․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.
2023թ ՀՆԿ վերաբերյալ որոշումը ինստիտուցիոնալացնում է ՀՆԿ գործընթացը և ստեղծում է Հանրային ներդրումային կոմիտե, որին վերապահված է նախագծերի նախապատրաստման վերահսկողությունը։
«Բյուջետային համակարգի մասին» օրենքում համապատասխան սահմանումների, ինչպես նաև նախքան բյուջեում ներառվելը գնահատման գործընթացը պահպանելու պահանջի բացակայությունը հանգեցնում է ՀՆԿ բարեփոխումների դանդաղ և ոչ ամբողջական առաջընթացին: Առկա են դեպքեր, երբ ըստ էության հանրային ներդրումային ծրագրի սահմանմանը համապատասխանող կապիտալ ծախսերի առաջարկները դասակարգվում են որպես առկա բյուջետային ծրագրի մաս՝ դուրս գալով Հանրային ներդրումային ծրագրերի համապարփակ գնահատման գործընթացից:
Տվյալ նախագիծը նպատակ ունի հստակ կարգավորել Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգի կապը «Բյուջետային համակարգի մասին» օրենքով կարգավորվող գործընթացների հետ և ամրացնել հանրային ներդրումային ծրագրերի կարգին համապատասխան գնահատման և ընտրության ընթացակարգին հետևելու պահանջը։ Նախագծով մասնավորապես սահմանվել են «Հանրային ներդրում», «Հանրային ներդրումային ծրագիր» հասկացությունները։ Միաժամանակ, հանրային ներդրումային ծրագրերի բյուջետային գործընթացում ինտեգրմամբ պայմանավորված խմբագրվել և հստակեցվել են օրենքում առկա որոշ հասկացություններ։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
ՀՀ ֆինանսների նախարարություն, Արժույթի միջազգային հիմնադրամ, Ասիական զարգացման բանկ:
4․ Ակնկալվող արդյունքը.
ՀՆԿ շրջանակը շաղկապված ընթացակարգերի ամբողջություն է, որը հնարավորություն է տալիս որոշումների կայացման գործընթացում պատասխանել հետևյալ հարցերին` արդյոք ՀՆԿ ծրագրերը համահունչ են ազգային զարգացման առաջնահերթություններին և արդյունավետ են՝ նախքան այդ ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրումը։ Առաջարկվող նախագծով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանելով հանրային ներդրումային ծրագիրը, ոլորտային մարմինների կողմից առաջարկվող չափանիշներին համապատախսանող բոլոր ներդրումային ծրագրերը անցնելու են միասնական չափանիշներով գնահատում և ընտրություն։
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում ամբողջականացվում է ՀՆԿ համակարգը՝ նպատակ ունենալով ապահովել պետական ներդրումային միջոցների առավել նպատակային օգտագործում և պետական ներդրումային ծրագրերի արդյունքների բարելավում:
Նախագիծը կնպաստի հանրային ներդրումների կառավարման համակարգի կատարելագործմանը, որի ներդրմամբ կապահովվի հանրային սահմանափակ միջոցների առավել նպատակային օգտագործումն ու հանրային ներդրումային ծրագրերի վերջնարդյունքների մշտադիտարկումը և արդյունքների գնահատումը:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
6․ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 175-Ն որոշման մեջ։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1716-Լ որոշմամբ հաստատված Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագրի Բաղադրիչ 23-ը։
-
Տևողություն
19.11.2024 04.12.2024 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական
Դիտումներ` 243
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: