ԱՁ Արտյոմ Ղազարյան
19.11.2024
Ինչո՞ւ Անհատ Ձեռնարկատերերը շահառու չեն հանդիսանում
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2024 թվականի ______ N__- Ն
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՈՎ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՏԵՔՍՏԻԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ և 15-րդ կետերը և 2-րդ մասը ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հաստատել՝
1) առևտրային օդային փոխադրումով և ավտոմոբիլային տրանսպորտով առևտրային կազմակերպությունների կողմից ապրանքների արտահանման դեպքում տրանսպորտային ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը՝ համաձայն հավելված N 1-ի․
2) առևտրային օդային փոխադրումով և ավտոմոբիլային տրանսպորտով առևտրային կազմակերպությունների կողմից արտահանվող ագրոպարենային և տեքստիլ ապրանքների ցանկը` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի՝ համաձայն N 2 հավելվածի․
3) առևտրային օդային փոխադրումով արտահանվող ապրանքների ուղղությունների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի․
4) ավտոմոբիլային տրանսպորտով արտահանվող ապրանքների ուղղությունների ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի։
5) ծրագրի շրջանակներում փոխհատուցման տրամադրման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն ծրագրի իրականացման պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Իրականացնող մարմին):
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
Հավելված N 1
ԾՐԱԳԻՐ
2024 թվականի ______ N__- Ն
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՈՎ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
1․ Սույն ծրագրի նպատակն է նպաստել արտաքին շուկաներում տեղական արտադրանքի ներկայացվածության ընդլայնմանը, արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացմանը, նոր շուկաների մուտքի գործելու դեպքում սկզբնական ֆինանսական դժվարությունների հաղթահարմանը:
2․ Սույն ծրագրի իմաստով ապրանք է համարվում ծրագրի N 2 հավելվածով և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի՝ N 2466-Լ հրամանի N 3 հավելվածով հաստատված ցանկերում ներառված ապրանքները։
3. Սույն ծրագրի շրջանակում մասնակի փոխհատուցում տրվում է միայն ապրանքի՝ որոշման 1-ին կետի N 3 հավելվածով և N 4 հավելվածով հաստատված արտահանման ուղղություններով իրականացված բեռնափոխադրման դեպքում։
4. Սույն ծրագրով արտահանում է համարվում Հայաստանի Հանրապետությունից ապրանքի՝ «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանումը դեպի երրորդ երկրներ։ Սույն ծրագրի իմաստով արտահանում չի համարվում Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի տեղափոխումը ԵՏՄ անդամ պետության տարածք։
5․ Սույն ծրագրի իմաստով արտահանվող ապրանքն այն է, որի ծագման երկիրն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը և փոխհատուցման դիմում ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ապրանքի ծագման երկրի հավաստագիրը։
2․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
6․ Սույն ծրագրի իմաստով՝
1) շահառու են համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ Շահառու) որոնք՝
ա) առևտրային գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետության տարածքում և պետական գրանցումը հավաստված է իրավաբանական անձանց գրանցող մարմնի տարածքային ստորաբաժանման կողմից տրված համապատասխան վկայականով․
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից սույն ծրագրի 2-րդ կետով սահմանված ապրանքներ արտահանելիս կատարել են բեռնափոխադրման համար նախատեսված ծախսեր․
գ) սույն ծրագրի N 3 Հավելվածով և N 4 Հավելվածով սահմանված ուղղություններից որևէ մեկով իրականացրել են ապրանքի արտահանում․
դ) չեն գտնվում սնանկության, լուծարման գործընթացում․
ե) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ և (կամ) աջակցություն ստանալու դիմումի ներկայացման օրվան նախորդող 12-ամսյա ժամկետի ընթացքում չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված հարկային պարտավորություններ․
զ) տրամադրում են ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանող գրավոր համաձայնություն՝ որպեսզի Իրականացնող մարմինը Կոմիտեից ստանա շահառուի վերաբերյալ սույն միջոցառման շրջանակներում պահանջվող տեղեկատվությունը․
է) համաձայն են և պարտավորվում են 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել աջակցության ամբողջ գումարը, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի, որ այն ստանալու համար տրամադրել են կեղծ, խեղաթյուրված, ոչ ամբողջական, թերի կամ ոչ ճշգրիտ տեղեկատվություն։
7․ Շահառուներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մասնակի փոխհատուցում է տրվում տվյալ տարվա համար պետական բյուջեի մասին օրենքով սահմանված սահմանաչափի (գումարի) շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող առաքման կետից մինչև ստացման վայր՝ առևտրային օդային փոխադրումով և ավտոմոբիլային տրանսպորտով ապրանքի բեռնափոխադրման համար կատարված ծախսերի համար։ Եթե տվյալ բյուջետային տարվա համար տրամադրված ֆինանսական միջոցներն ավարտվում են և հնարավորություն չի լինում իրականացնել փոխհատուցման գումարի փոխանցումը շահառուին, ապա փոխհատուցումը կտրամադրվի տվյալ տարվա համար հատկացվող կամ լրացուցիչ կամ հաջորդ տարում՝ բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։
8. Սույն ծրագրի շրջանակում, յուրաքանչյուր Շահառու ապրանքի բեռնափոխադրման և իրականացված ծախսերի մասնակի փոխհատուցում կարող է ստանալ սույն ծրագրի 2-րդ կետով սահմանված ապրանքների դեպքում իրականացրած արտահանումների համար։
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
9․ Սույն ծրագրի շրջանակում առևտրային օդային փոխադրումով ապրանքի բեռնափոխադրման ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) Շահառուին մատուցում է Հայաստանի Հանրապետության տարածքից առևտրային օդային փոխադրման գործունեություն իրականացնող ցանկացած կազմակերպություն (այսուհետ` Օպերատոր)։
10․ Շահառուին ծառայությունը մատուցվում է Շահառուի և Օպերատորի միջև կնքված պայմանագրի հիման վրա։
11․ Շահառուի կողմից Օպերատորին ծառայության դիմաց վճարված գումարը մասնակի փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, որի համար հիմք է հանդիսանում Շահառուի և Օպերատորի միջև կնքված պայմանագրով սահմանված գումարը՝ բացառությամբ Շահառուի կողմից ապրանքների տեղափոխման համար կատարվող ապահովագրական վճարների։
12․ Շահառուին ծառայության դիմաց վճարված գումարի մասնակի փոխհատուցման չափը կազմում է մատուցած ծառայության արժեքի 50%-ը, բայց ոչ ավել, քան մեկ կիլոգրամի համար 1200 (հազար երկու հարյուր) ՀՀ դրամը, իսկ մեկ փոխադրման համար նախատեսված ապրանքի քանակը ոչ ավել, քան 1500 (հազար հինգ հարյուր) կիլոգրամը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի՝ N 2466-Լ հրամանի N 3 Հավելվածի ցանկով նախանշված ապրանքների դեպքում՝ ծառայության մատուցած արժեքի 60%-ը, բայց ոչ ավել, քան 1400 (հազար չորս հարյուր) ՀՀ դրամը։
13․ Սույն ծրագրի 8-րդ կետով սահմանված ժամանակահատվածի համար Օպերատորի մատուցած յուրաքանչյուր ծառայության ավարտից և ապրանքների նշանակման օդանավակայան հասնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, Շահառուն՝ secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեով Իրականացնող մարմնին է ներկայացնում հայտ մասնակի փոխհատուցման ստացման նպատակով՝ համաձայն սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի։
14․ Շահառուն հայտին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) շահառուի և օպերատորի միջև կնքված պայմանագրի բնօրինակի պատճենը․
2) ապրանքի արտահանումը հավաստող փաստաթղթեր (մաքսային հայտարարագիր և (կամ) տարանցիկ տեղափոխման հայտարարագիր և (կամ) հաշիվ-ապրանքագիր)՝ բնօրինակը կամ պատճենը՝ հաստատված օպերատորի կողմից․
3) առևտրային օդային փոխադրումով ապրանքի փոխադրումը հաստատող ավիաբեռնագիրը․
4) ապրանքի ծագման երկրի հավաստագրի պատճենը․
5) հայտարարություն՝ համաձայն սույն հավելվածով սահմանված Ձև 2-ի։
15․ Շահառուն փոխհատուցման ստացման դիմումը ներկայացնում է ամսական պարբերականությամբ, բացառությամբ դեկտեմբեր ամսվա համար փոխհատուցման ստացման դիմումների, որոնք կարող են ներկայացվել դեկտեմբեր ամսվան հաջորդող ամսվա 15-րդ օրը օրը ներառյալ։
16․ Իրականացնող մարմինը, սույն ծրագրի 13-րդ կետում նշված հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի պաշտոնական գրությամբ ներկայացնում է հարցում՝ շահառուի եկամուտների գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ։
17․ 16-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը ստանալու և ծրագրի պահանջները բավարարելու դեպքում՝ Իրականացնող մարմնի և շահառուի միջև կնքվում է փոխհատուցման տրամադրման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)։ Փոխհատուցումը տրամադրվում է պայմանագրի կնքման և տվյալ տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցների առկայության պարագայում։
18․ Կնքված պայմանագրով սահմանված գումարը փոխանցվում է պայմանագրում նշված հաշվարկային հաշվին՝ շահառուի հետ պայմանագիրը ստորագրելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե տվյալ բյուջետային տարվա համար տրամադրված ֆինանսական միջոցներն ավարտվում են և հնարավորություն չի լինում իրականացնել փոխհատուցման գումարի փոխանցումը շահառուին, ապա փոխհատուցումը կտրամադրվի տվյալ տարվա համար հատկացվող կամ լրացուցիչ կամ հաջորդ տարում՝ ծրագրի համար պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։
19․Շահառուի հետ չի կնքվում պայմանագիր, եթե շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները թերի են կամ չեն համապատասխանում ծրագրի պահանջներին։
20․ Ծրագրի պահանջներին չհամապատասխանող թերի կամ ոչ ամբողջական փաստաթղթերի ներկայացման հիմքով պայմանագիր չկնքելը չի բացառում շահառուի կողմից՝ սույն ծրագրի 13-րդ կետով սահմանված՝ Ձև 1-ով նոր հայտ ներկայացնելը։ Այս դեպքում հայտի ներկայացման սկզբնաժամկետ է համարվում վերջին հայտի ներկայացման ամսաթիվը։
21․ Պայմանագիր չկնքելու վերաբերյալ շահառուին տեղեկացումը կատարվում է Ձև 1 հայտում նշված էլեկտրոնային հասցեի միջոցով՝ պայմանագիրը չկնքելու վերաբերյալ որոշման կայացմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
22. Շահառուն՝ Հայաստանի Հանրապետության տարածքից սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ավտոմոբիլային տրանսպորտով իրականացրել է 10 տոննա և ավելի բեռնատարողությամբ ապրանքի արտահանում։
23. Փոխհատուցման տրամադրման պայմանները հետևյալն են՝
1) Շահառուի կողմից, 10 և ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով արտահանված ապրանքի հաշվով՝ մասնակի փոխհատուցման գումարի չափը կազմում է բեռնափոխադրման արժեքի 50%-ը, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր տոննայի համար 25 հազար ՀՀ դրամը․
2) մեկ տրանսպորտային միջոցով հավաքական բեռի արտահանման դեպքում տվյալ շահառուին տրամադրվող փոխհատուցման չափը հաշվարկվում է բեռի ընդհանուր քաշում տվյալ դիմումատուին պատկանող բեռի մասնաբաժնի (տոկոսի) հաշվարկով․
3) սույն ծրագրի շրջանակում աջակցություն տրվում է միայն ապրանքի՝ ծրագրի 2-րդ կետում նշված ապրանքների ցանկում ներառված լինելու դեպքում․
4) ) սույն ծրագրի շրջանակում մասնակի փոխհատուցում տրվում է միայն հավելված N 4-ով հաստատված ուղղություններով՝ ապրանքի բեռնափոխադրումն իրականացվելու դեպքում։
24. Շահառուն՝ ավտոմոբիլային տրանսպորտով ապրանքի արտահանումն իրականացնելուց հետո, 14 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցում ստանալու նպատակով secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեով Իրականացնող մարմնին է ներկայացնում դիմում (այսուհետ՝ դիմում)՝ համաձայն սույն հավելվածով սահմանված Ձև 3-ի, որին կցում է՝
1) ապրանքի տարանցման հայտարարագրի պատճենը․
2) բեռնափոխադրման պայմանագրի բնօրինակը կամ պատճենը (եթե բեռը չի պատկանում արտադրանքը փոխադրողին).
2) միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագրի՝ «ՍՄՌ(CMR)»-ի և բեռնառաքման համար անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները կամ պատճենները՝ վավերացված տնտեսավարող սուբյեկտի, արտադրանքը փոխադրողի և ստացողի կողմից․
3) եթե արտահանող և ստացող կազմակերպությունը նույն Շահառուն է, ապա ապրանքի վերջնական ստացման վայրի մասին նկարագիրը, որտեղ իրացվելու է արտահանված ապրանքը․
4) արտահանված արտադրանքի խմբաքանակների ցանկը՝ համաձայն սույն հավելվածով սահմանված Ձև 4-ին համապատասխան․
5) ծագման երկրի հավաստագրի պատճենը։
25. Շահառուն փոխհատուցման ստացման դիմումը ներկայացնում է ամսական պարբերականությամբ, բացառությամբ դեկտեմբեր ամսվա համար փոխհատուցման ստացման դիմումների, որոնք կարող են ներկայացվել դեկտեմբեր ամսվան հաջորդող ամսվա 15-րդ օրը ներառյալ։
26․ Իրականացնող մարմինը, սույն ծրագրի 24-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտե պաշտոնական գրությամբ ներկայացնում է հարցում՝ շահառուի եկամուտների գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ։
27․ 26-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը ստանալու և ծրագրի պահանջները բավարարելու դեպքում՝ Իրականացնող մարմնի և շահառուի միջև կնքվում է պայմանագիր։ Փոխհատուցումը տրամադրվում է պայմանագրի կնքման և տվյալ տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցների առկայության պարագայում։
28․ Կնքված պայմանագրով սահմանված գումարը փոխանցվում է պայմանագրում նշված հաշվարկային հաշվին՝ շահառուի հետ պայմանագիրը ստորագրելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե տվյալ բյուջետային տարվա համար տրամադրված ֆինանսական միջոցներն ավարտվում են և հնարավորություն չի լինում իրականացնել փոխհատուցման գումարի փոխանցումը շահառուին, ապա փոխհատուցումը կտրամադրվի տվյալ տարվա համար հատկացվող կամ լրացուցիչ կամ հաջորդ տարում՝ ծրագրի համար պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։
29․Շահառուի հետ չի կնքվում պայմանագիր, եթե շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները թերի են կամ չեն համապատասխանում ծրագրի պահանջներին։
30․ Ծրագրի պահանջներին չհամապատասխանող թերի կամ ոչ ամբողջական փաստաթղթերի ներկայացման հիմքով պայմանագիր չկնքելը չի բացառում շահառուի կողմից՝ սույն ծրագրի 24-րդ կետով սահմանված՝ Ձև 3-ով նոր դիմումի ներկայացնելը։ Այս դեպքում հայտի ներկայացման սկզբնաժամկետ է համարվում վերջին հայտի ներկայացման ամսաթիվը։
31․ Պայմանագիր չկնքելու վերաբերյալ շահառուին տեղեկացումը կատարվում է Ձև 3 դիմումում նշված էլեկտրոնային հասցեի միջոցով՝ պայմանագիրը չկնքելու վերաբերյալ որոշման կայացմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։
5. ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
32․ Ծրագրի մշտադիտարկումն իրականացվում է Իրականացնող մարմնի կողմից՝ ծրագրի գործարկումից հետո վեցամսյա ժամկետի ընթացքում, ընդ որում, առաջին մշտադիտարկումն իրականացվում է ծրագրով նախատեսված փոխհատուցումները տրամադրելուց 2 ամիս հետո և շարունակվում է մինչև ծրագրի ավարտը ։
33․ Մշտադիտարկման նպատակով Շահառուն Իրականացնող մարմնի պահանջով ապահովում է ծրագրի արդյունավետության գնահատման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումը։
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության
գլխավոր քարտուղար
պարոն ----------------
ՀԱՅՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՏԱՑՄԱՆ
Խնդրում եմ փոխհատուցել իմ կողմից ______ թ․ ______ ամսաթիվ _____ ամիս Հայաստանի Հանրապետության տարածքից բեռի արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության -- -- ---- N--- Ն որոշման հավելված 1-ով հաստատված ծրագրի շրջանակում նախատեսված ծառայության ստացման արժեքի մասնակի փոխհատուցում։
Հայտնում եմ, որ ծառայությունը ստացել եմ -----------------ուղղությամբ ապրանքի տեղափոխման համար, և մատուցված ծառայության արժեքը կազմում է ------ ՀՀ դրամ, որից մասնակի փոխհատուցման ենթակա է ------ ՀՀ դրամը։
Կից ներկայացնում եմ Հանրապետության կառավարության -- -- ---- N--- Ն որոշման հավելված 1-ով հաստատված ծրագրի շրջանակում պահանջվող փաստաթղթերը։
Առդիր՝
1․--- Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) անվանումը (անունը)________
2․--- Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) ՀՎՀՀ-ն_____________
3․ Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) էլեկտրոնային հասցեն
Դիմող՝
_________
(պաշտոնը)
_______________________________ (անունը, հայրանունը, ազգանունը)
_____________________
(ստորագրությունը)
_____ ________20__ թ.
Ձև N 2
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հավաստիացնում եմ, որ սույն հայտում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ կեղծ փաստաթուղթ կամ տեղեկատվություն ներկայացնելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված տեղեկատվության մեջ որևէ փոփոխության դեպքում տեղեկացնել իրականացնող մարմնին:
Սույնով պարտավորվում եմ 10 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ պետական բյուջե վերադարձնել աջակցության ամբողջ գումարը, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի, որ այն ստանալու համար տրամադրել եմ կեղծ, խեղաթյուրված, ոչ ամբողջական, թերի կամ ոչ ճշգրիտ տեղեկատվություն:
Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի իրականացնող մարմինը, ՀՀ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստանա դիմող կազմակերպության/անհատ ձեռնարկատիրոջ` դիմելուն նախորդող տարվա շրջանառության վերաբերյալ տեղեկատվությունը։
Ստորագրող
_________
(պաշտոնը)
_______________________________ (անունը, հայրանունը, ազգանունը)
_____________________
(ստորագրությունը)
_____ ________20__ թ.
Ձև N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
………………………………………………………...............………………………… ....-ԻՑ
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ ...................................................................................…………………………....-ի կողմից
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը)
202-- թվականի ............................... ամսին Հայաստանի Հանրապետության տարածքից կից
(նշել ամիսը)
ցանկում նշված՝ թվով ........................................................................................................
(նշել տրանսպորտային միջոց(ներ)ի ընդհանուր թիվը, ըստ բեռնատարողությունների)
ավտոտրանսպորտով ........................................................................................................
(նշել արտադրանքի քանակը տոննայով և անվանումը)
արտահանման ծախսերի մասնակի փոխհատուցման
(.....………………............................................…….) դրամը, համաձայն կնքվելիք N պայմանագրի փոխանցել
(նշել գումարի չափը տառերով)
........................................................................................... -ի ........................................ -ում գործող
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը) (նշել բանկի անվանումը)
N ……………………………. հաշվեհամարին։
Առդիր՝ .... էջ
Ձև N 4
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ
.......................................................................................... ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը)
ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ
Հ/հ
Տրանսպորտային միջոցի մակնիշը
Տրանսպորտային միջոցի պետական համարանիշը
Տրանսպորտային միջոցի բեռնատարողությունը
Արտահանվող երկրի անվանումը
Արտահանվող ապրանքի անվանումը
Ապրանքի քաշը /տոննա/
Տարանցման հայտարարագրի համարը
Միջազգային ապրանքա-տրանսպորտային բեռնագրի (CMR) համարը
Բուսասանիտարական հավաստագրի համարը
Ծագման երկրի հավաստագրի համարը
1.
2.
․․
․․
Հավելված N 2
ՑԱՆԿ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՈՎ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ և ՏԵՔՍՏԻԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԻ
ԱՏԳ ԱԱ Ծածկագիր
Անվանում
0204
Ոչխարի կամ այծի թարմ միս, պաղեցրած կամ սառեցրած
0301
Կենդանի ձուկ
0302
Ձկներ՝ թարմ կամ պաղեցրած
0303
Ձուկ՝ սառեցրած
0304
Ձկան ֆիլե ձկան այլ միս (ներառյալ խճողակը)՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած
0401
Կաթ և սերուցք՝ չխտացրած և առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացնելու
0402
Կաթ և սերուցք, խտացրած կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ
0403
Յոգուրտ, թան, կտրված կաթ և սերուցք, կեֆիր և այլ խմորման ենթարկված կամ թթվեցրած կաթ և սերուցք, խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման, համաբուրավետիչ հավելումներով կամ առանց դրանց, մրգերի, ընկույզի և կակաոյի
0405
Սերուցքային կարագ և կաթից պատրաստված, այլ ճարպեր և յուղեր, կաթնային մածուկներ
0406
Պանրի տեսակներ և կաթնաշոռ
0409
Մեղր բնական
0603
Կտրված ծաղիկներ և կոկոներ, ծաղկեփնջերը կազմելու համար պիտանի կամ դեկորատիվ նպատակների համար, թարմ, չորացրած, ներկած, սպիտակեցրած, տոգորված կամ այլ միջոցներով պատրաստված
0802
Այլ ընկույզներ՝ թարմ կամ չորացրած, կճեպից մաքրած կամ չմաքրած, կեղևով կամ առանց կեղևի
0810
Այլ հատապտուղներ՝ թարմ՝ բացի 0810 40, 0810 60, 0810 70, 0810 90 ենթադիրքերի
0812
Մրգեր և ընկույզներ՝ պահածոյացված, կարճ ժամկետով պահելու համար, բայց այդ ձևով անմիջականորեն սննդի մեջ օգտագործելու համար՝ ոչ պիտանի
0813
Պտուղներ չորացրած՝ բացի 0801-0806 ապրանքային դիրքերում ընդգրկված պտուղներից․տվյալ խմբում ընդգրկված ընկույզների կամ չորացրած պտուղների խառնուրդների
0902
Թեյ՝ համաբուրավետիչ հավելումներով կամ առանց դրանց
1211
Բույսեր և դրանց մասերը (ներառյալ՝ սերմերն ու պտուղները)՝ հիմնականում որպես օծանելիքային, դեղագործական կամ միջատասպան, սնկաբան միջոցներով կամ նույնանման նպատակներով օգտագործվող, թարմ, պաղեցրած, սառեցրած կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած կամ աղացած
1604
Պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափազգիների ձկնկիթ և դրա փոխարինիչները՝ պատրաստած ձկան ձկնկիթի հատիկներից
1806
Շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք
2001
Բանջարեղեն, մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր՝ պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի հավելմամբ
2002
Լոլիկներ՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման
2003
Սունկ և տրյուֆել՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման
2004
Այլ բանջարեղեն՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի ավելացման, սառեցված, բացառությամբ 2006 ապրանքային դիրքի ապրանքների
2005
Այլ բանջարեղեն՝ պատրաստված կամ պահածոյացված, չպարունակող քացախ կամ քացախաթթու, չսառեցված, բացառությամբ 2006 ապրանքային դիրքի ապրանքների
2006
Բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, մրգային կեղև և բույսերի այլ մասեր՝ պահպանված շաքարով (շաքարի օշարակով թաթախված, ջնարակապատ կամ շողոքորթված)
2007
Ջեմեր, մրգային դոնդողներ, մարմելադներ, մրգային կամ ընկույզի պյուրե, մրգային կամ ընկույզի սփրեդ՝ ստացված ջերմային մշակմամբ, ներառյալ շաքարի կամ այլ քաղցրացուցիչների ավելացում
2008
Մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր՝ պատրաստված կամ այլ կերպ պահածոյացված, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր կամ ալկոհոլ պարունակող կամ չպարունակող՝ այլ տեղ չնշված կամ չներառված
2009
Մրգային հյութեր, ներառյալ. խաղողի խոտաբույս և բանջարեղենային հյութեր՝ չխմորված, սպիրտային հավելումներ չպարունակող
2105
Պաղպաղակ և ուտելի սառույցի այլ տեսակներ՝ կակաո պարունակող կամ չպարունակող
2203
Գարեջուր ածիկային
2204
Գինիներ՝ խաղողի, բնական, ներառյալ թնդեցվածները, քաղցրահյութ խաղողի՝ բացի 2009 ապրանքային դիրքում նշվածից
2206
Խմորման ենթարկված այլ խմիչքներ(օրինակ սիդր, պերրի կամ սիդր տանձի, սակե)․Խառնուրդներ՝ խմորման ենթարկված խմիչքների և ոչ ալկոհոլային խմիչքների խառնուրդներ՝ այլ տեղում չնշված կամ չընդգրկված
2208
80% ծավալային բաժնից ոչ պակաս սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտ․ սպիրտային թրմօղի, լիկյորներ և սպիրտային այլ խմիչքներ
5202
Բամբակի մանրաթելի մնացուկներ (ներառյալ՝ մանվածքային մնացուկները եւ փխրունացրած հումքը).
5203
Մանրաթել բամբակի՝ սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված
5204
Թելեր՝ բամբակյա, կարի, մանրածախ վաճառքի համար բաժնեծրարված կամ չբաժնեծրարված.
5205-5206
Մանվածք բամբակե (բացի կարի թելերից)՝ 85% զանգվածային բաժին կամ ավելի բամբակի մանրաթելերի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված.
5207
Մանվածք բամբակե (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար բաժնեծրարված.
5208-5209
Գործվածքներ բամբակե՝ 85% զանգվածային բաժին կամ ավելի բամբակի մանրաթելերի պարունակությամբ, 200գ/մ²-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ
5210-5211
Գործվածքներ բամբակե՝ 85% զանգվածային բաժնից պակաս բամբակի մանրաթելերի պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես քիմիական մանրաթելերի հետ խառնած, 200գ/մ²-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ.
5212
Այլ բամբակե գործվածքներ.
5307
Գործվածքներ՝ ջութե մանրաթելերից կամ 5303 ապրանքային դիրքում ընդգրկված այլ թելատուների մանածագործական մանրաթելերից.
5308
Մանվածք՝ այլ բուսական մանածագործական մանրաթելերից. մանվածք թղթե.
5309
Գործվածքներ վուշե.
- 85% զանգվածային բաժին կամ ավելի վուշի մանրաթելերի պարունակությամբ.
5310
Գործվածքներ՝ ջութե մանրաթելերից կամ 5303 ապրանքային դիրքում ընդգրկված այլ թելատուների մանածագործական մանրաթելերից.
5311
Գործվածքներ՝ այլ բուսական մանածագործական մանրաթելերից, գործվածք՝ թղթե մանվածքից.
5407
Գործվածքներ՝ սինթետիկ համալիր թելերից, ներառյալ՝ 5404 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից պատրաստված գործվածքները.
5408
Գործվածքներ՝ արհեստական համալիր թելերից, ներառյալ՝ 5405 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից պատրաստված գործվածքները.
5509
Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված.
5510
Մանվածք՝ արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից), մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված.
5511
Մանվածք՝ քիմիական մանրաթելերից (բացի կարի թելերից), մանրածախ վաճառքի համար բաժնեծրարված.
5512
Գործվածքներ՝ սինթետիկ մանրաթելերից, այդ մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ ավելի պարունակությամբ.
5513
Գործվածքներ՝ սինթետիկ մանրաթելերից, այդ մանրաթելերի 85% զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես բամբակի մանրաթելերի հետ խառնած, 170գ/մ²-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ.
5514
Գործվածքներ՝ սինթետիկ մանրաթելերից, այդ մանրաթելերի 85% զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես բամբակի մանրաթելերի հետ խառնած, 170 գ/մ²-ից ավելի մակերեսային խտությամբ.
5515
Այլ գործվածքներ սինթետիկ մանրաթելերից.
5516
Գործվածքներ արհեստական մանրաթելերից.
- 85% զանգվածային բաժին կամ ավելի արհեստական մանրաթելերի պարունակությամբ.
5601
Բամբակ` մանածագործական նյութերից եւ դրանից պատրաստած արտադրատեսակներ. մանածագործական մանրաթելեր, որոնք երկարությամբ չեն գերազանցում 5 մմ-ը (նրբախավ), մանածագործական մանրափոշի եւ հանգուցիկներ.
5602
Թաղիք կամ նրբաթաղիք` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված.
5701
Հանգուցավոր գորգեր եւ հատակի այլ մանածագործական ծածկույթներ՝ պատրաստի կամ անավարտ.
5702
Գործած գորգեր եւ հատակի այլ մանածագործական ծածկույթներ՝ առանց թափակար նրբախավի կամ ոչ թաղիքե, պատրաստի կամ անավարտ, ներառյալ՝ «կիլիմը», «սումախը», «կերմանին» եւ նույնանման ձեռագործ գորգերը.
5703
Գործած գորգեր եւ հատակի այլ մանածագործական ծածկույթներ՝ առանց թափակար նրբախավի կամ ոչ թաղիքե, պատրաստի կամ անավարտ, ներառյալ՝ «կիլիմը», «սումախը», «կերմանին» եւ նույնանման ձեռագործ գորգերը.
5704
Գորգեր եւ հատակի այլ մանածագործական ծածկույթներ՝ թաղիքից կամ նրբաթաղիքից, առանց թափակար նրբախավի կամ ոչ թաղիքե, պատրաստի կամ անավարտ.
5801
Գործվածքներ խավածածկ եւ գործվածքներ թավաթելից՝ բացի 5802 կամ 5806 ապրանքային դիրքում ընդգրկված գործվածքներից
5802
Գործվածքներ՝ խավավոր, սրբիչային, եւ նույնանման խավավոր գործվածքներ՝ բացի 5806 ապրանքային դիրքում ընդգրկված նեղ գործվածքներից. թափակար նրբախավով մանածագործական նյութեր՝ բացի 5703 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից
5803
Գործվածքներ ոլորազարդ (ցանցկեն) հյուսվածքով՝ բացի 5806 ապրանքային դիրքում ընդգրկված նեղ գործվածքներից
5804
Շղարշ եւ այլ ցանցահյուս քաթաններ՝ բացառությամբ գործված քաթանների, տրիկոտաժե մեքենայական կամ ձեռագործ քաթանների. Ժանյակներ՝ կտորով
5805
Ձեռքով գործված` բելգիական, օբյուսոնյան, բովե եւ նույնանման որմնագորգեր եւ որմնագորգեր՝ ասեղով կարված (օրինակ` հարթակարով, խաչակարով), պատրաստի կամ անավարտ
5806
Նեղ գործվածքներ՝ բացի 5807 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից. նեղ անթեզաթել գործվածքներ՝ սոսնձմամբ ամրացված (բոլդյուկ).
5807
Պիտակներ, խորհրդանշաններ եւ նույնանման արտադրատեսակներ մանածագործական նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ ձեւի կամ չափի ձեւած, բայց չասեղնագործված.
5808
Ժապավենաթել՝ հյուսած, կտորով, դրվագման պարագաներ՝ չասեղնագործված, կտորով՝ բացի մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժեղենից, ծոպեր, գնդաձեւ ծոպեր եւ նույնանման արտադրատեսակներ.
5809
Գործվածքներ՝ մետաղական թելերից, եւ գործվածքներ՝ 5605 ապրանքային դիրքում ընդգրկված մետաղացված թելերից, որոնք որպես կահույքի գործվածք կամ նույնանման նպատակներով օգտագործվում են հագուստեղենի պատրաստման մեջ՝ այլ տեղում չնշված կամ չներառված
5810
Ասեղնագործվածք՝ կտորով, ժապավեններով կամ առանձին նախշազարդերի տեսքով.
5811
Մգդակած մանածագործական նյութեր կտորով` մեկ կամ մի քանի մանածագործական նյութերի շերտերից բաղկացած, փափուկ միջադիր շերտով՝ կարով կամ այլ եղանակով միացված՝ բացի 5810 ապրանքային դիրքում ընդգրկված ասեղնագործվածքներից
6001
Քաթաններ` նրբախավով, տրիկոտաժե, մեքենայագործ եւ ձեռագործ, ներառյալ` երկար նրբախավով քաթանները եւ խավածածկ քաթանները
6002
Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ,
30 սմ-ից ոչ ավելի լայնությամբ, 5% զանգվածային բաժին կամ ավելի էլաստոմերային կամ ռետինե թելերի պարունակությամբ՝ բացի 6001 ապրանքային դիրքում ընդգրկված քաթաններից
6003
Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ,
30 սմ-ից ոչ ավելի լայնությամբ՝ բացի 6001 կամ 6002 ապրանքային դիրքում ընդգրկված տրիկոտաժե քաթաններից
6004
Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ,
30 սմ-ից ավելի լայնությամբ, 5% զանգվածային բաժին կամ ավելի էլաստոմերային կամ ռետինե թելերի պարունակությամբ՝ բացի 6001 ապրանքային դիրքում ընդգրկված քաթաններից
6005
Քաթաններ հիմնահյուսվածքով (ներառյալ՝ տրեզներ գործելու համար նախատեսված տրիկոտաժի արտադրության մեքենաներով հյուսվածները)՝ բացի 6001-6004 ապրանքային դիրքերում ընդգրկված տրիկոտաժե քաթաններից
6006
Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ.
6102
Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ
(այդ թվում՝ դահուկային), հողմապահպան, փոթորկապահպան բաճկոններ եւ նույնանման արտադրատեսակներ` տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, նախատեսված կանանց կամ աղջիկների համար` բացի 6104 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից.
6103
Կոստյումներ, կոմպլեկտներ, պիջակներ, բլեյզերներ, տաբատներ, կոմբինեզոններ՝ կրծկալներով եւ ուսակապերով, բրիջիներ եւ կիսատաբատներ (բացի լողի համար նախատեսվածներից)՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, տղամարդկանց կամ տղաների համար.
6104
Կոստյումներ, կոմպլեկտներ, ժակետներ, բլեյզերներ, զգեստներ, շրջազգեստներ, շրջազգեստ-տաբատներ, տաբատներ, կոմբինեզոններ՝ կրծկալներով եւ ուսակապերով, բրիջիներ եւ կիսատաբատներ (բացի լողի համար նախատեսվածներից)՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, կանանց կամ աղջիկների համար.
6105
Վերնաշապիկներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, տղամարդկանց կամ տղաների համար.
6106
Բլուզներ, շապիկներ եւ բլուզոններ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, կանանց կամ աղջիկների համար.
6107
Փոխաններ, կիսավարտիքներ, գիշերաշապիկներ, ննջազգեստներ, լողանալու խալաթներ, տնային խալաթներ եւ նույնանման արտադրատեսակներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, տղամարդկանց կամ տղաների համար.
6108
Կոմբինացիաներ, ներքնաշրջազգեստներ, կիսավարտիքներ, վարտիքներ, գիշերաշապիկներ, ննջազգեստներ, գիշերազգեստներ, լողանալու խալաթներ, տնային խալաթներ եւ նույնանման արտադրատեսակներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, կանանց կամ աղջիկների համար.
6109
Ներքնաշապիկներ, թեւքերով գործովի տաք շապիկներ (ֆուֆայկա) եւ մերկ մարմնի վրա հագնովի այլ գործովի տաք շապիկներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ.
6110
Սվիտերներ, պուլովերներ, բրդե հյուսված ժակետներ, բաճկոնակներ եւ նույնանման արտադրատեսակներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ
6111
Սվիտերներ, պուլովերներ, բրդե հյուսված ժակետներ, բաճկոնակներ եւ նույնանման արտադրատեսակներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ
6112
Կոստյումներ՝ սպորտային, դահուկային եւ լողի՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ
6113
5903, 5906 կամ 5907 ապրանքային դիրքերում ընդգրկված հագուստի պարագաներ՝ մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժե քաթանից.
6114
Տրիկոտաժե հագուստի այլ պարագաներ՝ մեքենայագործ կամ ձեռագործ.
6115
Զուգագուլպաներ, գուլպաներ, կիսագուլպաներ, կարճ գուլպաներ ու ոտնաթաթագուլպաներ եւ այլ գուլպեղեն, ներառյալ՝ բաշխված ճնշումով սեղմումային գուլպեղենը (օրինակ՝ գուլպաներ երակների վարիկոզ լայնացում ունեցողների համար) եւ առանց ներբանի կոշիկներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ.
6116
Ձեռնոցներ, թաթմաններ եւ կիսաձեռնոցներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ
6117
Հագուստի այլ պարագաներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, պատրաստի. հագուստի մասեր կամ պարագաներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ
6201
Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ (այդ թվում` դահուկային), հողմապահպան, փոթորկապահպան բաճկոններ եւ տղամարդկանց կամ տղաների համար նախատեսված նույնանման արտադրատեսակներ` բացի 6203 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից
6202
Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ (այդ թվում դահուկային), հողմապահպան, փոթորկապահպան բաճկոններ եւ կանանց կամ աղջիկների համար նախատեսված նույնանման արտադրատեսակներ՝ բացի 6204 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից
6203
Կոստյումներ, կոմպլեկտներ, պիջակներ, բլեյզերներ, տաբատներ, կոմբինեզոններ` կրծկալներով եւ ուսակապերով, բրիջիներ եւ կիսատաբատներ (բացի լողի համար նախատեսվածներից)՝ տղամարդկանց կամ տղաների համար
6204
Կոստյումներ, կոմպլեկտներ, ժակետներ, բլեյզերներ, զգեստներ, շրջազգեստներ, շրջազգեստ-տաբատներ, տաբատներ, կոմբինեզոններ՝ կրծկալներով եւ ուսակապերով, բրիջիներ եւ կիսատաբատներ (բացի լողի համար նախատեսվածներից)՝ կանանց կամ աղջիկների համար
6205
Վերնաշապիկներ՝ տղամարդկանց կամ տղաների համար
6206
Բլուզներ, շապիկներ եւ բլուզոններ՝ կանանց կամ աղջիկների համար.
6207
Ներքնաշապիկներ եւ մերկ մարմնի վրա հագնովի այլ գործովի տաք շապիկներ, փոխաններ, կիսավարտիքներ, գիշերաշապիկներ, ննջազգեստներ, լողանալու խալաթներ, տնային խալաթներ եւ նույնանման արտադրատեսակներ՝ տղամարդկանց կամ տղաների համար
6208
Ներքնաշապիկներ եւ մերկ մարմնի վրա հագնովի այլ գործովի տաք շապիկներ, կոմբինացիաներ, ներքնաշրջազգեստներ, կիսավարտիքներ, վարտիքներ, գիշերաշապիկներ, ննջազգեստներ, գիշերազգեստներ, լողանալու խալաթներ, տնային խալաթներ եւ նույնանման արտադրատեսակներ՝ կանանց կամ աղջիկների համար.
6209
Մանկական հագուստ եւ մանկական հագուստի պարագաներ.
6210
Հագուստի պարագաներ՝ պատրաստված 5602, 5603, 5903, 5906 կամ 5907 ապրանքային դիրքերում ընդգրկված նյութերից
6211
Կոստյումներ՝ սպորտային, դահուկային եւ լողի. հագուստի այլ պարագաներ
6112
Կրծկալներ, գոտիներ, սեղմիրաններ, տաբատակալներ, կապիչներ եւ նույնանման արտադրատեսակներ ու դրանց մասերը՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ կամ ոչ տրիկոտաժե
6113
Թաշկինակներ
6114
Շալեր, շարֆեր, կաշնե, գլխաշորեր, քողեր եւ նույնանման արտադրատեսակներ
6115
Փողկապներ, թիթեռնիկ-փողկապներ եւ վզկապներ
6301
Ծածկոցներ եւ ծածկոցաշալեր ճանապարհորդական
6302
Սպիտակեղեն՝ անկողնու, ճաշասենյակի, զուգարանի եւ խոհանոցի
6303
Վարագույրներ (ներառյալ՝ դռան վարագույրները) եւ ներսի գալարավարագույրները. լամբրեկեններ կամ եզրազարդեր մահճակալների համար
6304
Արտադրատեսակներ՝ դեկորատիվ, այլ՝ բացի 9404 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից
6305
Պարկեր եւ տոպրակներ՝ փաթեթավորման համար
6306
Վրանանման ծածկեր, շվաքարաններ եւ արեւկալներ. վրաններ (ներառյալ՝ ժամանակավոր վրանածածկույթները եւ նույնանման արտադրատեսակները). առագաստներ՝ նավակների համար, վինդսերֆինգի տախտակների կամ ցամաքային տրանսպորտային միջոցների համար. ավտոտուրիստների ճամբարի համար նախատեսված պիտույքներ
6307
Այլ պատրաստի արտադրատեսակներ, ներառյալ՝ հագուստի ձեւվածքները
6308
Լրակազմեր՝ բաղկացած գործվածքից եւ մանվածքից կամ թելերից՝ պարագաներով կամ առանց պարագաների, գորգերի, որմնագորգերի, ասեղնագործ սփռոցների կամ անձեռոցիկների կամ նույնանման մանածագործական արտադրատեսակների պատրաստման համար՝ մանրածախ վաճառքի համար փաթեթավորված
Հավելված N 3
ՑԱՆԿ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
N
ԵՐԿՐՆԵՐ
1․
Եվրոպական միության անդամներ
2․
Նորվեգիա Թագավորություն
3․
Շվեյցարիայի Համադաշնություն
4․
Սերբիա Հանրապետություն
5․
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
6․
Կանադա
7․
Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
8․
Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն
9․
Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն
10․
Պարագվայի Հանրապետություն
11․
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
12․
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
13․
Հնդկաստանի Հանրապետություն
14․
Կորեայի Հանրապետություն
15․
Ճապոնիա
16․
Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն
17․
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն
18․
Թաիլանդի Թագավորություն
19
Սինգապուրի Հանրապետություն
20․
Սաուդյան Արաբիայի Թագավորություն
21․
Արաբական Միացյալ Էմիրություններ
22․
Օմանի Սուլթանություն
23․
Բահրեյն
24․
Կատարի Պետություն
25․
Քուվեյթ
26․
Ալժիր Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն
27․
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
28․
Մարոկկո
29․
Թունիսի Հանրապետություն
30․
Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն
31․
Նիգերիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
32․
Մալայզիա
33․
Գանայի Հանրապետություն
Հավելված N 4
ՑԱՆԿ
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
N
ԵՐԿՐՆԵՐ
1․
Եվրոպական միության անդամներ
2․
Շվեյցարիա
3․
Սերբիա
4․
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորություն
5․
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
6․
Մոլդովայի Հանրապետություն
7․
Ուկրաինայի Հանրապետություն
8․
Ուզբեկստանի Հանրապետություն
9․
Թուրքմենստան
10.
Իրանի Իսլամական Հանրապետություն
11․
Սաուդյան Արաբիա
12․
Արաբական Միացյալ Էմիրություններ
13․
Օմանի Սուլթանություն
14․
Բահրեյն
15․
Կատարի Պետություն
16․
Քուվեյթ
17․
Իրաքի Հանրապետություն
18․
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
19․
Ալժիր Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն
20․
Մարոկկո
21․
Թունիս Հանրապետություն
Հավելված N 5
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՓՈԽՀԱՏՈԻՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
ք.Երևան ____ ________ 202
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն), ի դեմս նախարարության գլխավոր քարտուղար _____________-ի, ով գործում է նախարարության կանոնադրության հիման վրա, մի կողմից և _________________ (նշել անվանումը՝______________) (այսուհետ՝ շահառու), ի դեմս_________________, ով գործում է ընկերության կանոնադրության, պետական գրանցման հիման վրա, մյուս կողմից, այսուհետ երկուսը միասին կողմեր, հիմք ընդունելով 2024 թվականի __________ ՀՀ կառավարության N -Ն որոշումը և 202 թվականի դեկտեմբերի N -Ն որոշման -րդ կետի -ին ենթակետի «» պարբերությունը՝, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝պայմանագիր):
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1 Պայմանագրով նախարարությունը պարտավորվում է՝ 2024 թվականի __________ ՀՀ կառավարության N -Ն որոշման ՝ պետական աջակցության տրամադրման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում շահառուին տրամադրել փոխհատուցում.
1․1․1 Ավիատրանսպորտով առևտրային կազմակերպությունների կողմից ապրանքների արտահանման դեպքում իրականացրած տրանսպորտային ծախսերի համար մասնակի փոխհատուցում։
1․1․2 Ավտոտրանսպորտով առևտրային կազմակերպությունների կողմից ապրանքների արտահանման դեպքում տրանսպորտային ծախսերի համար մասնակի փոխհատուցում։
ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1 Նախարարությունը պարտավորվում է 2024 թվականի __________ ՀՀ կառավարության N -Ն որոշման կարգով և ժամկետներում շահառուի հաշվարկային հաշվին փոխանցել փոխհատուցման գումարը:
2.2 Շահառուն իրավունք ունի նախարարությունից պահանջել փոխհատուցում՝ ՀՀ կառավարության N -Ն որոշման կարգով և ժամկետներում:
2.3 Շահառուն պարտավորվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ պետական բյուջե վերադարձնել փոխհատուցման ամբողջ գումարը, եթե փոխհատուցումը տրամադրելուց հետո պարզվի, որ այն ստանալու համար տրամադրել է կեղծ, խեղաթյուրված, ոչ ամբողջական, թերի կամ ոչ ճշգրիտ տեղեկատվություն։
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1 Պայմանագրի շրջանակներում փոխհատուցման չափը որոշվում է համաձայն շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերի:
3.2 Նախարարությունը վճարման ենթակա գումարը, որը կազմում ____________ ՀՀ դրամ, փոխանցում է պայմանագրում նշված հաշվարկային հաշվին՝ անկանխիկ եղանակով:
3.3 Բյուջետային տարվա համար տրամադրված ֆինանսական միջոցների վերջանալու դեպքում շահառուին փոխհատուցումը տրամադրվում է տվյալ տարվա համար հատկացվող կամ լրացուցիչ կամ հաջորդ տարում՝ բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ
4.1 Պայմանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5.1 Պայմանագրի պահանջների խախտման համար կողմերը կրում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:
5.2 Կողմերի միջև պայմանագրի հիման վրա ծագող այն բոլոր հարաբերությունները, որոնք կարգավորված չեն պայմանագրով, կարգավորվում են ՀՀ կառավարության N -Ն որոշմամբ սահմանված պայմաններով:
5.3 Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան դիմելու միջոցով։
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6.1 Սույն պայմանագիրը կնքված է երկու օրինակից, հայերեն լեզվով, ____էջից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
6.2 Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումները իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Շահառու
Հասցե Հասցե
0010, ք. Երևան, Մ. Մկրտչյան 5
Կենտրոնական գանձապետական
Գործառնական վարչություն
Հ/Հ Հ/Հ
ՀՎՀՀ՝ 02698604 ՀՎՀՀ՝
Գլխավոր քարտուղար
_____________________________ _______________________________
Կ.Տ
Տևողություն
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Էկոնոմիկա, Տրանսպորտ, Տնտեսական
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 384
Տպել19.11.2024
Ինչո՞ւ Անհատ Ձեռնարկատերերը շահառու չեն հանդիսանում
19.11.2024
Խնդրում եմ նախագծի 2-րդ հավելվածում ավելացնել հետևյալ ԱՏԳ ԱԱ Ծածկագրերը և նկարագրությունը: 0810 Fresh strawberries, raspberries, blackberries, back, white or red currants, gooseberries and other edible fruits (excl. nuts, bananas, dates, figs, pineapples, avocados, guavas, mangoes, mangosteens, papaws "papayas", citrus fruit, grapes, melons, apples, pears, quinces, apricots, cherries, peaches, plums and sloes) 0808 Apples, pears and quinces, fresh 0809 Apricots, cherries, peaches incl. nectarines, plums and sloes, fresh 0813 Dried apricots, prunes, apples, peaches, pears, papaws "papayas", tamarinds and other edible fruits, and mixtures of edible and dried fruits or of edible nuts (excl. nuts, bananas, dates, figs, pineapples, avocados, guavas, mangoes, mangosteens, citrus fruit and grapes, unmixed)
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: